«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Որոշման վերնագրում «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ» բառերը փոխարինել «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ» բառերով.
2) Որոշման 1-ին կետի՝
ա. 8-րդ ենթակետում «ոստիկանությունում» բառից առաջ լրացնել «ներքին գործերի նախարարության ոստիկանության և» բառերը,
բ. 8.1-ին և 8.2-րդ ենթակետերում «ոստիկանության» բառից առաջ լրացնել «ներքին գործերի նախարարության» բառերը.
3) Որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում Ի, և «և «Թ.1» բաժնի 16.2.-րդ և 16.3.-րդ կետերում» բառերը հանել,
4) Որոշման 3.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն որոշման N 8 հավելվածով սահմանված հավելումները չեն վճարվում հավելվածում նշված ստորաբաժանումների հերթապահ մասի, հերթապահ մասի (բաժնի և բաժանմունքի իրավունքով), հերթապահ ծառայության, հերթապահ ծառայության (բաժնի և բաժանմունքի իրավունքով), պարեկային ծառայության, օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողներին, բացառությամբ՝ սույն հավելվածի «Ժ» «Հույժ գաղտնի» բաժնի աջակցող ծառայությունների ծառայողների։».
5) Որոշման 8-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
6) Որոշման 8.1-ին և 8.2-րդ հավելվածների վերնագրերում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» բառից առաջ լրացնել «ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերը:
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն որոշմամբ նոր խմբագրությամբ շարադրվող հավելվածի 2-4-րդ կետերի, 5-րդ կետի 3-րդ ենթակետի, 6-8-րդ կետերի գործողությունը տարածվում է 2024 թվականի օգոստոսի 14-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
- Սույն որոշմամբ նոր խմբագրությամբ շարադրվող հավելվածի 1-ին կետի, 9-10-րդ կետերի, 13-րդ և 15-րդ կետերի, 5-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է 2024 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« »______________ 2024թ.
Ք. Երևա
-
Քննարկվել է
16.12.2024 - 31.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 940
Տպել