Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1027-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

 

         

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք -  Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1027-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1027-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մարզերի լողավազաններում նախատեսվածից շատ դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման ծրագրում ընդգրկելու ցանկությամբ, ինչպես նաև մարզերում լող մարզաձևի մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժների  սակավությամբ:

   

  1. Ընթացիկ վիճակը և խնդիրները

Տարբեր մարզաձևերի, այդ թվում նաև լող մարզաձևի, մարզիչ-մանկավարժների համար վերապատրաստման դասընթացներն իրականացվում են ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի « Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման հարցերի կազմակերպման ծրագիրը հաստատելու մասին»  N 657-Ն որոշման համաձայն: Նշված դասընթացներին կներգրավվեն նաև Լողի հայկական դաշնության կողմից ընտրված համապատասխան մասնագետները:

 2024-2025 թվականներին փորձնական ծրագիրը նախատեսվում էր իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գործող լողավազաններից 9-ում՝ այդ թվում Կապանում և Էջմիածնում երկուական, մեկական Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում, սակայն 2024 թվականին նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթը շահել է միայն ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

           Բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը, տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը:

4.Կարգավորման բնույթը և նպատակը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1027-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվեն յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ՝ 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին տարիքային յուրաքանչյուր խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդում՝ 10-ը: 1-ին և 2-րդ տարիքային խմբերում պարապմունքնեը կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիը կիրականացվի 9 ամիս անընդմեջ տևողությամբ,  մարզումների իրականացման ժամանակահատվածը կորոշվի լողավազանի ղեկավարության հայեցողությամբ:

        Նախագծի ընդունմամբ առավել շատ դպրոցահասակ երեխաներ լողալ կսովորեն և կներգրավվեն սպորտի մեծ նվաճումների գործընթացում:

Նաև կապահովվի ՀՀ մարզերում լողի մարզիչների  պահանջվող թիվը:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Լողով անվճար զբաղվող և լողալ իմացող հնարավորինս մեծ թվով մանուկներ և

պատանիներ, առողջ սերունդ, կյանքում անհրաժեշտ կիրառական հմտության տիրապետում, անհրաժեշտ թվով լող մարզաձևի մարզիչ-մանկավարժների ներգրավում ծրագրում:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

         Որոշման նախագիծը բխում է  ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145 որոշման հավելված 1-ի 25-րդ կետի դրույթներից.

 Ուսումնական հաստատություններում մարզական գործունեության ապահովման համար անհրաժեշտ բաղադրիչներն են`

1) մարզադահլիճ, մարզահրապարակ, վազքուղի.

2) մարզագույք (նաև ձմեռային).

3) հրաձգարան (ելնելով դպրոցների և այնտեղ սովորող դպրոցականների քանակից՝ հնարավոր է համայնքում ունենալ մեկ կամ մի քանի հրաձգարան, որոնք տարբեր օրերի և ժամերի կսպասարկեն բոլորին, այստեղ անհրաժեշտ է համագործակցություն նախնական զինվորական պատրաստություն առարկայի շրջանակներում, ինչպես նաև պաշտպանության նախարարության հետ՝ օգտագործելով առկա հնարավոր ռեսուրսը).

4) լողավազան (կարող է գործածվել հրաձգարանների համար առաջարկվող մոդելը): Հատկապես կարևոր է դպրոցների տարրական դասարանների աշակերտների շրջանում լողի զանգվածային ուսուցում կազմակերպելու համար պայմանների ապահովումը (Հավելված 2-ի՝ մասնավոր նպատակ 1.1-ի գործողություն 5):

 

2025-2027 թվականներին ՀՀ պետական բյուջեում նախատեսվող ծախսերը

2025 թվական

N

Շահառուների թիվը յուրաքանչյուր լողավազանում

Շահառուների 1 ամսվա վճարը

Լողավազանների թիվը

Ամիսների թիվը

Ընդամենը

1

66

12 000

9

9

64 152 000

 

2026 թվական

N

Շահառուների թիվը յուրաքանչյուր լողավազանում

Շահառուների 1 ամսվա վճարը

Լողավազանների թիվը

Ամիսները

Ընդամենը

1

66

12 000

18

9

128 304 000

 

 

2027 թվական

N

Շահառուների թիվը յուրաքանչյուր լողավազանում

Շահառուների 1 ամսվա վճարը

Լողավազանների թիվը

Ամիսները

Ընդամենը

1

66

12 000

27

9

192 456 000

 

 

Մեկ աշակերտի համար սահմանված գինը առաջացել է հանրապետության լողավազաններից արված գնահարցումների արդյունքում հաշվարկված միջին թվից: Սակայն հաշվի առնելով, որ կազմակերպությունների ընտրությունը նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցութային դրամաշնորհի միջոցով, հենց դրամաշնորհային մրցույթի ընթացքում էլ հստակ կձևավորվեն գները:

2025 թվականի համար Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարները կհատկացվեն ԿԳՄՍ նախարարության ընդհանուր հատկացումներից:

 

  • Քննարկվել է

    16.12.2024 - 03.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2039

Տպել

Առաջարկներ`

Գոռ Գալստյան

16.12.2024

Լավ մտահղացում է

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: