Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

0%100%

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
       «ՀՀ ներքին գործերի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման, ստեղծման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» Ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

2Կարգավորման նպատակը և բնույթը

   Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ ներքին գործերի նախարարության գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի ստեղծման,  պահպանման և տեղեկատվության տրամադրման  կարգը, մասնավորապես տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով տարածական տվյալների և քարտեզագրական նյութերի ստեղծման, պահպանման, թարմացման, տրամադրման և հասանելիության ապահովման քայլերի հաջորդականությունը, ինչպես նաև փոխգործելիությունը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
    «ՀՀ ներքին գործերի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման, ստեղծման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա:

 

5Ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունմամբ կապահովվի «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գերատեսչական տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգի հաստատման՝ ՀՀ ներքին գործերի  նախարարին վերապահված լիազորության իրականացումն ու կհաստատվի Ներքին գործերի նախարարության տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը։


  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

 

  • Քննարկվել է

    13.12.2024 - 28.12.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 781

Տպել