Կարեն Աբրահամյան
13.12.2024
2025 թվականին հետվճարի չափը(12տոկոս) հնարավո՞ր է ավելացվի։
Լրամշակման փուլում է
9 - Կողմ
0 - Դեմ
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի
դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
Նախագծի նպատակն է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացի հստակեցումը, իրականացման ժամկետների երկարաձգումը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումն իրականացնել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հարկ է նշել, որ միջոցառման շահառուների թվի՝ 2022 թվականի միջին ամսականը կազմել է 44031, իսկ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝ 2915 դրամ։ 2024 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշները կազմել են, համապատախանաբար, 257332 և 3395 դրամ:
2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 6.7 մլրդ դրամ։
Հաշվի առնելով միջոցառման արդյունավետությունը՝ նպատակահարմար է այդ ժամկետը երկարաձգել։
Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարները հաշվարկում և վճարում է Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ տվյալ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների արդյունքներով։
Որոշման հավելված N 1-ում սահմանված է «կենսաթոշակառու (նաև շահառու)` անձ, որի անվամբ բացվել է կենսաթոշակառուի բանկային հաշիվը (որին նշանակվել է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կենսաթոշակ, կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ)»:
Ստացվում է՝ ցանկացած անձ, ում անվամբ երբևէ բացվել է բանկային հաշիվ, Որոշման իմաստով կենսաթոշակառու է։ Մինչդեռ հնարավոր է, որ բանկային հաշիվը բացելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվի անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը կամ կենսաթոշակը վճարվի կանխիկ եղանակով։ Երկու դեպքում էլ հաշվետու ամսում անկանխիկ եղանակով կենսաթոշակ չի վճարվի և Որոշման տրամաբանության ներքո հետվճար չպետք է հաշվարկվի։ Ուստի նշված հասկացությունը հստակեցման կարիք ունի:
Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչի փոփոխության դեպքում հստակեցման կարիք ունի հետվճարի հաշվարկման և վճարման կարգը։
Որոշմամբ կարգավորված են մեկից ավելի բանկով կենսաթոշակի տարբեր տեսակներ վճարելու դեպքում հետվճարի հաշվարկման և վճարման կարգը։ Հստակեցման կարիք ունի նաև այն դեպքը, երբ անձը փոխում է կենսաթոշակ վճարող բանկը։
Որոշման N 2 հավելվածի 8-րդ կետով սահմանված է, թե որ բազաների հետ պետք է համադրել բանկերից ստացված տեղեկատվությունը, վճարման ցուցակ ձևավորելու համար, սակայն հստակեցված չէ, թե ինչպես պետք է կիրառել համադրման արդյունքները։ Ըստ այդմ, հստակեցման կարիք ունեն հետվճարի վճարման ցուցակը ձևավորելու կանոնները։
Որոշմամբ սահմանված կարգավորումների համաձայն՝ բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով հետվճարը բանկային հաշվին չփոխանցելու դեպքում շահառուի դիմումի հիման վրա հետվճարը իր սահմանած եղանակով (կանխիկ կամ անկանխիկ) շահառուին վճարում է բանկը՝ 12 ամսյա ժամանակահատվածում։ Այդ ժամկետից հետո չվճարված (շահառուի չդիմելու դեպքում) հետվճարի գումարը վերադարձվում է պետական բյուջե։ Ուստի այս մասով ևս Որոշումն անհրաժեշտ է լրամշակել։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն՝ հետվճարի գործող համակարգը կգործի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է բանկերի և ծառայության միջև տեղեկատվության փոխանակման N N 2, 3 Ձևերում կատարել խմբագրական որոշ փոփոխություններ, որով հստակեցվում են փոխանակվող տվյալները:
Նախագծով սահմանվել են նաև վերը նշված N N 4, 5 Ձևերը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով հստակեցվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը՝ միջոցառման ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում։
Քննարկվել է
13.12.2024 - 30.12.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 889
Տպել13.12.2024
2025 թվականին հետվճարի չափը(12տոկոս) հնարավո՞ր է ավելացվի։
13.12.2024
Առաջարկում եմ վերականգնել կոմունալ ծառայությունների դիմաց հետվճարը։