Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը
-
10 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Աննա Մարգարյան 14.12.2024 16:55:52 | Մի դիտարկում։ Եթե երեխան գտնվում է արտերկրում ուսումնամարզական հավաքի,միջազգային մրցումների համար,նա ամբողջ օրը զբաղված է լինում կոնկրետ այդ ամենով։Մարզումների ու խաղերի գրաֆիկը խիտ է լինում,և սովորողը,միևնույն է, ժամանակ չի ունենալու միանալ հեռավար դասերին։ Առաջարկը սա է.կարելի է տվյալ աշակերտների համար վերադառնալուց հետո կազմակերպել երկարօրյա դասեր՝ բաց թողածը լրացնելու համար։ Իսկ բացակաները, տնօրենի համապատասխան գրությամբ և հրամանով և լիազոր մարմնի համաձայնությամբ և հանձնարարականով ,կարելի է չնշանակել։ | Ընդունվել է ի գիտություն: | |
2 | Անահիտ Անտոնյան 16.12.2024 15:22:08 | Անչափ կարևոր փոփոխություն, քանի որ այն աշակերտները, որոնք միջազգային հարթակներում ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը և բարձրացնում երկրի հեղինակությունը, պետք է զրկված չլինեն արդեն իսկ ներդրված հեռավար ուսուցման առկայության պարագայում ուսումնական դասընթացներին տվյալ եղանակով մասնակցելուց` խուսափելով ուսումնական տարում բացակայությունների պատճառով բացասական հետևանքներից։ | Ընդունվել է ի գիտություն: | |
3 | Աստղիկ Հակոբյան 17.12.2024 07:04:12 | Միջազգային օլիպիադաների,ստուգատեսների կամ մրցույթների պատճառով բացակայած սովորողների կամ առհասարակ նաև երկարատև հիվանդության պատճառով բացակայածների համար կարելի է ստեղծել նաև հեռավար տեսադասերի շարքեր` նախապես ըստ թեմաների տեսաձայնագրած,որոնք հատուկ բազային ռեսուրս կդառնան նմանատիպ դեպքերում և ժամանակի և անհարմարության խնդիր չեն առաջացնի։ Ձեր որոշումը նույնպես ողջունելի է,ուղղակի առաջարկս հավելյալ օգնող գործիք կլինի բացթողումները շտկելու համար։ | Ընդունվել է ի գիտություն: | |
4 | Սիրանուշ Ղուշչյան 17.12.2024 07:16:13 | Այո՛, հեռավար կրթության հնարավորությունների պայմաններում բացակայությունների պատճառով հաջորդ դասարան չփոխադրվելը ծայրահեղ մոտեցում կլիներ։ Կարծում եմ՝ ընդհանրապես հեռավար կրթության անհնարինության կամ անհարմարության պայմաններում նպատակահարմար կլինի ներկայանալու օրվանից սկսած նաև արտահերթ պարապմունքներ կազմակերպել բացակայությունների թույլատրելի շեմը անցած աշակերտների հետ։ | Ընդունվել է ի գիտություն: | |
5 | Նարինե Գալստյան 18.12.2024 12:00:23 | Ուսումնառությունը կազմակերպել էլեկտրոնային փոստի միջոցով, գրավոր տարբերակով։ | Ընդունվել է ի գիտություն: | |
6 | Աղավնիկ Եղիազարյան 18.12.2024 23:30:28 | Կարևոր և անհրաժեշտ օրինագիծ է, նմանատիպ հաջողության հասած սովորողներին պիտի տրվի առավելագույն հնարավորություններ կրթության շարունակականությունն ապահովելու և միաժամանակ միջազգային հարթակներում մեր երկիրը պատվով ներկայացնելու համար։ Իսկ այն սովորողները, ովքեր այս հնարավորությունից օգտվելու ժամանակ չեն ունենա, նրանց համար վերադառնալուց հետո՝ դպրոցներում կարող են կազմակերվպել արտադասարանական պարապմունքներ, իսկ տվյալ ժամանակահատվածի համար նշանակված բացակաները հանել հաշվարկից։ | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Siranush Sahakyan 18.12.2024 23:45:51 | Նախագծը միտված է միջազգային օլիմպիադաների, միջազգային ուսումնամարզական հավաքների մասնակից սովորողներին հնարավորություն տալ հեռավար կրթության միջոցով շարունակել հանրակրթական ծրագրի յուրացումը, ինչպես նաև խուսափել հաջորդ դասարան չփոխադրվելու խնդրից ։ Այս նախագծի շուրջ ունեմ դիտարկում, մասնավորապես այն փաստի շուրջ, որ միջազգային մրցաշարերին և օլիմպիադաներին մասնակցող վերոհիշյալ սովորողները չեն կարող մարզվել, պատրաստվել մրցույթներին միաժամանակ միանալ առցանց դասերին,նրանք առնվազն կարող են կատարել ուսուցիչների հանձնարարած առաջադրանքները ազատ ժամանակի առկայության դեպքում։Կարծում եմ նման սովորողների բացակայությունները կարելի է համարել հարգելի, որպեսզի նրանք չկանգնեն հաջորդ դասարան չփոխադրվելու խնդրի առաջ,իսկ առարկայական գիտելիքի բացը հնարավոր է լրացնել աշակերտներին անհատական մոտեցում ցուցաբերելով,մի փոքր ավել ուշադրություն դարձնելով կամ լրացուցիչ առաջադրանքներ հանձնարարելով։ | Ընդունվել է ի գիտություն: | |
8 | Փիրուզա Մուրադյան 19.12.2024 20:18:42 | Կյանքը առաջ է գնում, նենք էլ կյանքին համաքայլ պետք է շարժվենք։ Այո, հեռավար ուսուցումը անխուսափելի կարևոր բաղադրիչ է։ Ունեցել եմ աշակերտներ, ովքեր ծնողների հետ երկրից բացակայել են և ստիպված են եղել բաց թողնել դասերը։ Եթե երեխան առողջ է, ուրեմն , թեկուզ հեռվից , պետք է հնարավորություն ունենա տվյալ դասի ժամին հեռավար միանալու դասերին։ | Ընդունվել է ի գիտություն: | |
9 | Անուշ Միքայելյան 22.12.2024 22:01:55 | Այն աշակերտները, ովքեր միջազգային օլիմպիադաների, զանազան մրցաշարերի , դժվարին առողջական խնդիրների պատճառով բացակայում են , պետք է հնարավորություն ունենան մասնակցելու դասերին հեռավար։ Առաջարկում եմ ստեղծել հատուկ հարթակ , որտեղ բոլոր առարկաների համար կլինեն ըստ թեմաների համապատասխան սահիկաշարեր, տեսադասեր, գրավոր թեստեր, որպեսզի դրանց միջոցով յուրացվեն բաց թողնված դասերը: Ողջունելի նախագիծ է: | Ընդունվել է ի գիտություն: | |
10 | Մերի Գևորգյան 25.12.2024 16:33:43 | Ողջունելի նախագիծ է։Միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայացնող աշակերտներին այն հնարավորություն կտա շարունակել հանրակրթական ծրագրով նախատեսված ուսումնական գործընթացը և բացակայությունների պատճառով չկանգնել հաջորդ դասարան փոխադրվելու վտանգի առաջ։Սակայն կարելի է այդ ամենն այլ ձևաչափով անցկացնել.ստեղծել մի կրթական հարթակ,որտեղից սովորողը կարող է օգտվել `բաց թողած թեմաները լրացնելով։Իսկ զուգահեռ ուսումնական գործընթացը անցկացնելը,կարծում եմ ,մրցաշարերին մասնակցող կամ բուժման նպատակով օտար երկրում գտնվող աշակերտներին այնքան էլ հարմար չէ։Շնորհակալություն։ | Ընդունվել է ի գիտություն: | |
11 | Արմինե Հակոբյան 28.12.2024 18:36:39 | Ողջունելի նախագիծ է։ Կարծում եմ, շատ կարևոր է հեռավար ուսուցմամբ դասերին միանալու հնարավորությունը, որ տրվում է մեր շնորհալի աշակերտներին, ովքեր գտնվում են օտարերկրյա պետություններում և մասնակցում են որևէ ոլորտի միջազգային օլիմպիադաների, մրցաշարերի, կամ առաջնությունների։ Հաջողություններ եմ մաղթում բոլորին։ Շնորհակալություն նախագծի համար։ | Ընդունվել է ի գիտություն: |