Հիշել նախագիծը

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

80%20%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«        » ____________ 2024 թվականի N ____ - Ն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 146-րդ և 153-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված` «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» N 4371-ARM վարկային համաձայնագիրը և Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված՝ «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը (այսուհետ՝ ՀՕՏՇ)` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ Երևանի քաղաքապետին էլեկտրոնային տարբերակով այդ մասին հարցում ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով տրամադրել և (կամ) հասանելի դարձնել Ծրագրի ներքո ՀՕՏՇ-ին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը, մասնավորապես`
    • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասությունների մասով` ազդեցության ենթակա և անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստառու տնային տնտեսությունների մասին.
    • Կադաստրի կոմիտեի իրավասությունների մասով`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1357-Ն որոշման հավելված 2-ով սահմանված տարածքի (այսուհետ՝ Տարածք) կադաստրային քարտեզը,

բ. Տարածքում ընդգրկված գույքերի սեփականատերերի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների, գրանցված սահմանափակումների, ինչպես նաև՝ տարածքում հաշվառված ինքնակամ կառույցների մասին.

  • Պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների մասով`

ա. Տարածքում առկա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության բոլոր տեսակների մասով նախորդող չորս տարիներին ներկայացված ամսական, եռամսյակային և տարեկան հաշվարկներում/հաշվետվություններում արտացոլված՝ ստացված եկամտի, պահված հարկերի և այլ  տեղեկատվության մասով,

բ. Տարածքում ընդգրկված գույքերի՝ ֆիզիկական անձ հանդիսացող սեփականատերերի կամ նրանց հարկային գործակալների կողմից նախորդող չորս տարիներին հաշվարկված սոցիալական վճարումների մասին` ամսական, եռմասյակային և տարեկան կտրվածքով:

  1. Սույն որոշման հավելվածները հաստատել հայերեն և անգլերեն՝ սահմանելով, որ Ծրագրի իրականացման շրջանակներում տարընկալումների կամ հակասությունների դեպքում գերակայող է անգլերեն տեքստը։
  2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ համագործակցելով Երևանի քաղաքապետի հետ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                           Ն. Փաշինյան

2024 թվականի դեկտեմբերի  [  ]

Երևան

 

  • Քննարկվել է

    11.12.2024 - 26.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 998

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ