Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

50%50%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արտեմ Պետրոսյան 10.12.2024 21:17:10 Առաջարկում եմ տրանսպորտի ոլորտում կատարել արմատական փոփոխություններ մասնավորապես հրաժարվել ածխաջրածնային հասարակական տրանսպորտից փոխարինել դրանք էլեկտրական ավտոբուսներով։ Դրանով իսկ կկարգավորվի էլեկտրաէներգետիկական համակարգի սպառման գրաֆիկի գիշերային անկումները (պիկ) եւ կմաքրվի մայրաքաղաքի օդը։ Սրա հետ մեկ տեղ պետք է հաշվի առնվի որ մեր ճանապարհները նախատեսված չեն Ման տեսակի ավտոբուսների համար, վերջիններս շատ լայն են եւ խցանումների հիմնական պատճառներից մեկն են։ Խցանումների մյուս պատճառը "որակյալ" նորոգումներ են երբ դիտահորի եւ ճանապարհի միջեւ մակարդակների տարբերությունը հասնում է մինչեւ 20 սմ։ Ընդունվել է ի գիտություն։ Առաջարկությունները, կքննարվեն Երևանի քաղաքապետարանի հետ և ըստ անհրաժեշտության հաշվի կառնվեն Տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի մշակման փուլում Առաջարկությունը նախագծում փոփոխություն չի ենթադրում