Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
   ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

         Կոտայքի մարզի Նաիրի համայնքի 2025  թվականի  բյուջեի հաստատման որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Նաիրի  համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով  ¦Տեղական ինքնակառավարման մասին§ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան,որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը,  հաշվեկշռվածությունը,արդյունավետությունը և հստակությունը:   

         Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը: Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել  բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։     

    Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ)     եկամուտները ծրագրվել է 8494361.955 հազար դրամ, իսկ ծախսերի  ընդհանուր գումարը ծրագրվել է 8494361.955  հազար դրամ:

     
          1.Բյուջեի եկամուտների կանխատեսում   
   Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի  կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 2374739.5 հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն  12.8%-ով, որը կազմում է 269817.3 հազար դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1172836.6 հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը  7.4%-ով:      
 Վարչական մասի եկամուտները առաջանում են հետևյալ եկամտատեսակներից՝        

ա/  հարկեր և տուրքեր  715280.0 հազ. դրամ   

բ/  պաշտոնական դրամաշնորհներ /դոտացիա և սուբվենցիա/   1198416.8 հազար դրամ          
գ/ այլ եկամուտներ 461042.7 հազար դրամ:

    Վարչական բյուջեի պահուստային ֆոնդը նախատեսվել է 160000,0 հազ դրամ, որը կազմում է վարչական բյուջեի եկամուտների 6.7%–ը՝ ապահովելով << ՀՀ բյուջետային համակարգի մասին>> օրենքի 29-րդ հոդվածի պահանջները ։

 

 

 

      Ֆոնդային մասի եկամուտների կանխատեսում

   Նաիրի համայնքի 2025 թվականի բյուջեի ֆոնդային մասի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 6119622.455 դրամ, որից՝

   1/   հողի  օտարումից մուտքեր 3806700.0 հազ. դրամ

   2/   պետության կողմից հատկացված սուբվենցիա 2312922.455 հազ. դրամ:

  1. Բյուջեի ծախսերի կանխատեսում           
       Նաիրի համայնքի 2025թ. բյուջեի նախագծով նախատեսված ծախսերի ծավալը ծրագրվել է 8494361.955  հազար դրամի չափով: Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 28 %-ը կամ 2374739.5  հազար դրամը բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 611962.455 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե):

     Վարչական մասի ծախսեր

1) պետական կառավարման ապարատի պահպանման ընթացիկ ծախսերի ֆինանսավորում 644794.9 հազ. դրամ

2) բնակարանային կոմունալ տնտեսության կողմից կատարվող ծառայությունների և աշխատանքների ծախսերի ֆինանսավորում 108220.0 հազ. դրամ

3) նախադպրոցական դաստիարակության և արտադպրոցական կրթության ոլորտի գործունեության ընթացիկ ծախսերի ֆինանսավորում 883112.6 հազ. դրամ

4) կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների ֆինանսավորում 26800.0 հազ. դրամ

5) մշակույթի տների և գրադարանների գործունեության ընթացիկ ծախսերի ֆինանսավորում 148562.0 հազ. դրամ

6) սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով 69500.0 հազ. դրամ

7) փողոցների լուսավորության ապահովման համար ֆինանսավորում  92850.0 հազար դրամ

8) աղբահանության ապահովման համար ֆինանսավորում 238900.0 հազար դրամ

9) գյուղատնտեսության  համար ֆինանսավորում 2000.0  հազար դրամ

    Վարչական բյուջեի պահուստային ֆոնդը նախատեսվել է 160000,0 հազ դրամ՝  ապահովելով

    << Տեղական ինքնակառավարման  մասին>> օրենքի 90-րդ հոդվածի պահանջները ։

 

 Նշված և մյուս ոլորտներում ծախսերը կանխատեսվել են հաշվի առնելով վերջին տարիների փաստացի ցուցանիշները::

 Բյուջեի վարչական մասի ծախսերը կազմում են 2374739.5  հազար դրամ:

 Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման նպատակով համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները

   Ֆոնդային մասի ծախսեր՝

1) վարչական և այլ մեքենա սարքավորումների ձեռքբերում 42000.0 հազար դրամ

2) ճանապարհների ասֆալտապատում 2918035.455 հազար դրամ

3) ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում 192000.0  հազար դրամ

4) գազաֆիկացման աշխատանքներ 130000.0 հազար դրամ

5) կոյուղագծի կառուցում  243000.0 հազար դրամ

6) ֆուտբոլի դաշտի հիմնանորոգում  700000.0 հազար դրամ

7) սգո սրահների կառուցում 330000.0 հազար դրամ

8) խմելու ջրագծերի անցկացում 86000.0 հազար դրամ

9) երաժշտական դպրոցին կից մասնաշենքի կառուցում 338000.0 հազար դրամ

10) զրուցարան-տաղավարների տեղադրման աշխատանքներ  15000.0 հազար դրամ

11) մշակույթի տան վերանորոգում  80000.0 հազար դրամ

12) փողոցների արտաքին լուսավորության ցանցի անցկացում 110000.0 հազար դրամ

13) բազմաբնակարան շենքերի  տանիքիների և շքամուտքերի վերանորոգում 312618.0 հազար դրամ

14) մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում և մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներ 562969.0 հազար դրամ

15) կապիտալ ծրագրերի նախագծահետազոտական ծախսեր 60000.0 հազար դրամ:

 

         Վերոնշյալ ծրագրերի իրականացման համար ֆոնդային բյուջեով նախատեսված ընդհանուր գումարը կազմում է 6119622.455 հազար դրամ:      

  • Տևողություն

    10.12.2024 30.12.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 184

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: