Հիշել նախագիծը

ՀՀԿՀ - «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

73%27%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:22:57 Հարգելի գործընկերներ, հիմք ընդունելով ՀՀՇՆ10-01-2014 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթի 22-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները (այսուհետև՝ կանոնների հավաքածուներ) նախատեսված են՝ համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար և պետք է ներառեն շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված հանձնարարականներ: Սակայն, ես չգիտեմ ՀՀ-ի կողմից հաստատված և քաղաքաշինության կայքում տեղադրված որևէ շինարարական նորմ՝ կապված տեղեկատվական մոդելավորման հետ: Հետևաբար, այս կանոնները արդեն իսկ դառնում են անհասկանալի: Անհասկանալի է նաև այս կանոնների հիմքում դրված շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված լինելը, քանի որ գոյություն չունի այդ շինարարական նորմը: Արդյունքում՝ այս փաստաթուղթը արդեն իսկ իրավական տեսանկյունից անհասկանալի է:
2 Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:22:57 Վերնագրում և 1.1 կետում փաստաթուղթը ներկայացված է որպես շինարարական նորմ, իսկ հրամանի մեջ նույն փաստաթուղթը ձևակերպված է որպես կանոնների հավաքածու: Սա իմ կարծիքով նույնպես հակասություն է առաջացնում իրավական տեսանկյունից, քանի որ վերը նշված ՀՀՇՆ-ում այս 2 հասկացությունները ունեն տարբեր իրավական ուժ:
3 Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:22:57 Աղյուսակ 3-ում, համառոտագրում նշված հետևյալ նախադասությունը՝ «Գործընթաց, որում մասնագիտացված բախումների հայտնաբերման ծրագրային գործիքներն օգտագործվում են տեխնիկական լուծումների տարածական համակարգման և համաձայնեցման համար:» կարծում եմ պետք է ձևակերպել հետևյալ կերպ՝ «Գործընթաց, որում բախումների հայտնաբերման մասնագիտացված ծրագրային գործիքներն օգտագործվում են տեխնիկական լուծումների տարածական համակարգման և համաձայնեցման համար:» Տվյալ առաջարկը անընդունելի է, քանզի աղյուսակի հղումը տրված է 5.2.4 կետում, որտեղ տվյալ խնդրի նկարագիրը նշված է հստակ։
4 Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:22:57 Կետ 5.3.1-ում կարծում եմ պետք է հստակ սահմանել թե ինչը ում հետ է պետք համաձայնեցնել: Խնդրում ենք առարկությունը ներկայացնելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրել սույն կանոների հավաքածուի 6-րդ, 7-րդ 8-րդ և 9-րդ գլուխները, այդ գլուխներում հերթականությամբ սահմանված են համաձայնեցման փուլերը:
5 Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:22:57 Կետ 5.4.2-ում «Տեղեկատվության փոխանակումները ՆՇՆ-ի մասնակիցների միջև պետք է իրագործվեն կանոնակարգված ձևով ԹՏՄ մուտք գործելու հաշվին՝ տեղակայելով մասնակիցներին ՏՓՄ-ի միասնական տեղեկատվական տարածքում։» նախադասությունը պետք է վերաձևակերպել, քանի որ չի կարելի տեղակայել մասնակիցներին տվյալների փոխանակման հարթակ, այլ կարելի է ապահովել նրանց մուտքի հնարավորությունը տվյալ հարթակ՝ համապատասխան սահմանափակումներով: Կանոների հավաքածուում Ձեր մատնանշած կետում շարադրված է հետևյալը․ 5.4.2. ԹՏՄ-ի տարրերը հանդիսանում են շինարարական օբյեկտին վերաբերվող տեղեկատվության հիմնական կրիչները՝ ՆՇՆ-ի իրականացման բոլոր փուլերում։ Տեղեկատվության փոխանակումները ՆՇՆ-ի մասնակիցների միջև պետք է իրագործվեն կանոնակարգված ձևով ԹՏՄ մուտք գործելու հաշվին՝ տեղակայելով մասնակիցներին ՏՓՄ-ի միասնական տեղեկատվական տարածքում։ Խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել /Տեղեկատվության փոխանակումները ՆՇՆ-ի մասնակիցների միջև պետք է իրագործվեն կանոնակարգված ձևով ԹՏՄ մուտք գործելու հաշվին՝ տեղակայելով մասնակիցներին ՏՓՄ-ի միասնական տեղեկատվական տարածքում/։ նախադասությանը կանոնակարգումը ենթադրում է մասնակիցների օգտահաշիվների դասակարգումը և սահմանափակումները:
6 Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:22:57 Կետ 5.4.3-ում հղում է տրված ՀՀՇՆ_____«Շենքերի և շինությունների տեղեկատվական մոդելավորում․ Oբյեկտի տեղեկատվական մոդելի ձևավորման կանոնները կյանքի ցիկլի տարբեր փուլերում» փաստաթղթին։ Սակայն ձեր այս կանոնների հավաքածուի աղյուսակ 4-ում նշված է LOD 200, LOD 300 և այլն, իսկ հղում տրված փաստաթղթում չկա ոչ մի նման սահմանում: Խորհուրդ կտամ, հիմնվելով միջազգային փորձի վրա, LOD-ի սահմանումների համար օգտագործել «BIM Forum»-ի կողմից թողարկվող «Level of Development – LOD Specification» պարբերականը: Այս պարբերականում հստակ ձևակերպված են տեղեկատվական մոդելում առկա էլեմենտների LOD-ների նկարագրությունները: Կանոնների հավաքածուում նշված հղումը (ՀՀՇՆ_____«Շենքերի և շինությունների տեղեկատվական մոդելավորում․ Oբյեկտի տեղեկատվական մոդելի ձևավորման կանոնները կյանքի ցիկլի տարբեր փուլերում») ուսումասիրելու պարագայում, եթե տիրապետում եք միջազգային փորձին՝ պարզ կդառնար, որ LOD-ի սահմանումները տրված են աբողջական ծավալային և գծային էլեմենտների համար, համաձայն՝ ISO 7817-1:2024 (Building information modelling — Level of information need) -ի և ISO 19650-1:2018 (Organization and digitization of information about buildings and civil engineering works, including building information modelling (BIM) — Information management using building information modelling) միջազգային սանդարտների համաձայն և տեղայնացված են սույն կանոների հավաքածուում:
7 Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:22:57 Կետ 5.4.4-ում հետևյալ նախադասության հետ համամիտ չեմ՝ «Այդ նպատակներով LOD-ին ներկայացվող պահանջների որոշումը կատարվում է հակառակ հերթականությամբ․ սկսած օբյեկտը շահագործման հանձնելուց մինչև ներդրումների հիմնավորումը՝ ղեկավարվելով ՆՇՆ-ի համապատասխան փուլի ՏՄ-ի արդյունքներին ներկայացվող պահանջներով։» Քանի որ տեղեկատվական մոդելը ինքնըստինքյան իրենից ներկայացնում է դինամիկ էլեմենտ, որը կարող է փոփոխվել ցանկացած կառույցի կյանքի ցիկլի ընթացքում, ապա LOD-ների սահմանումները հաշվի առնելիս պետք է առաջնորդվել. 1. Տվյալ փուլում նախագծային նորմատիվ պահանջներով 2. Պատվիրատուի կողմից տվյալ փուլի համար տեղեկատվական մոդելների նկատմամբ սահմանված պահանջներով Հիմք ընդունելով վերը նշվածը՝ LOD-ին ներկայացվող պահանջների որոշումը ճիշտ կլինի իրականացնել ըստ ՆՇՆ-ի համապատասխան փուլերի ճիշտ հաջորդականության: Քանզի LOD-ին ներկայացվող պահանջները վերաբերում են ԿՇՕ-ի տեղեկատվական մոդելի ձևավորման կանոներին՝ կյանքի ցիկլի տարբեր փուլերում, ապա դրանով պայմանավորված՝ ՏՄ-ի մշակման բարդ մակարդակը ինքնըստինքյան ստացվելու է ԿՇՕ-ի կյանքի ցիկլի վերջին փուլում, հետևաբար անհրաժեշտ է նախ սահմանել կյանքի ցիկլում մոդելի մշակման առավելագույն մակարդակը, ապա, դրանից կախված, ընտրել LOD-ին ներկայացվող պահանջները այլ փուլերում, որպեսզի կյանքի ցիկլի ընթացքում անհրաժեշտ մոդելավորվող տեղեկատվության մակարդակը համապատասխանի ԿՇՕ-ի կյանքի ցիկլի այլ փուլերին ներկայացվող պահանջներին, և ապահովի մոդելի բնական զարգացումը ժամանակի ընթացքում, չառաջացնելով հակասություններ: Այդ իսկ պատճառով, կանոնների հավաքածուում Ձեր կողմից նշված ՆՇՆ-ի համապատասխան փուլերի ճիշտ հաջորդականության ապահովման դեպքում բաց են մնում կյանքի ցիկլի (հետագա փուլերում, աշխատանքային նախագիծ, նախագիծ, աշխատանքային փաստաթղթեր, շինարարություն, շահագործում և այլն) ընթացքում մոդելի մշակման LOD-ին ներկայացվող պահանջները, ինչը կարող է հանգեցնել տեղեկատվական մոդելավորման սխալների կամ մոդելավորվող տեղակատվության ոչ արդյունավետ կամ թերի մոդելավորման: Այդ իսկ պատճառով Ձեր առաջարկը անընդունելի է, և հակասում է ընդհանուր կոնցեպտի մշակման տրամաբանությանը:
8 Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:22:57 Հաշվի առնելով Առաջարկ 1-ում արված իմ գրառումը՝ կարծում եմ, որ այս կանոնների ժողովածուն դեռևս կարիք է զգում հավելյալ քննարկման: Այն ինչ ձեռնարկել էք ողջունելի է, բայց խնդրում եմ վերջից կամ մեջտեղից մի սկսեք աշխատանքը: Խորհուրդ կտամ նախապես կազմել շինարարական գործընթացներում այս տեխնոլոգիայի ինտեգրման ճանապարհային քարտեզ: Նման առողջ և իրատեսական քարտեզ ունենալուց հետո նոր կարելի է սկսել ինտեգրման գործընթացները: Այս քարտեզի արդյունքում շինարարական ոլորտի բոլոր մասնակիցներին պարզ կլինի, թե ուր ենք ուզում գնալ և ինչ ժամանակացույցով: Պարզ կլինի նաև թե որքան ժամանակ կա կազմակերպությունների համար իրենց մասով ադապտացվելու այս պահանջներին: Այս գործընթացի ժամանակ նաև խնդրում եմ չմոռանալ, որ ցանկացած մշակում պետք է ունենա իր հիմնավորումը: Ինչու եմ սա նշում, որովհետև այն հարթակում, որտեղ տեղադրված է փաստաթուղթը «Հիմնավորում» բաժինը դատարկ է: Այսինքն տպավորություն է, որ այս փաստաթղթի համար չկա ամփոփ հիմնավորում: