ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 825-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 533-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 825-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 533-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի գործունեության և օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման հավելվածի 29-րդ կետի դրույթի հակակարկտային կրակոցները, ինչպես նաև գնդաձև զոնդերի, ռադիոզոնդերի և նմանատիպ այլ նյութական օբյեկտների (այսուհետ՝ գնդաձև զոնդ) արձակումը պետք է իրականացվի համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության տարածքում հակակարկտային կրակոցների կազմակերպման ու իրականացման հրահանգի և գնդաձև զոնդերի արձակման հրահանգի հիման վրա, որոնք ընդունվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, լիազորված մարմնի պետի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից՝ համատեղ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին» N533-Ն որոշման 3-րդ կետով վերոգրյալ գերատեսչություններին վերապահված է համատեղ մշակել և հաստատել հակակարկտային կրակոցների կազմակերպման ու իրականացման և գնդաձև զոնդերի արձակման հրահանգը:
Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ բնապահպանություն նախարարությունը նշված գործառույթների հետ առնչություն չունի անհրաժեշտություն է առաջացել սույն իրավական ակտի ընդունման մեջ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է հստակեցնել հակակարկտային կրակոցների կազմակերպման ու իրականացման և գնդաձև զոնդերի արձակման գործընթացներում ներառված գերատեսչությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն հակակարկտային կրակոցների կազմակերպման ու իրականացման և գնդաձև զոնդերի արձակման գործընթացներին առնչվող գերատեսչությունները:
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան
-
Քննարկվել է
14.03.2018 - 29.03.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ավիացիա
-
Նախարարություն
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Դիտումներ` 10590
Տպել