Հիշել նախագիծը

«Որակի և անվտանգության կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2024 թվականի N            -Ն

 ՈՐԱԿԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 8-րդ և 15-րդ կետերը, 2-րդ մասը և 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հաստատել «Որակի և անվտանգության կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը»՝ համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։
  3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ձեռնարկել սույն ծրագիրը 2025 թվականի պետական բյուջեում ներառելու գործընթացը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 3-րդ կետով սահմանված պահանջի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ                                                                                   Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 20   թվականի

-------- -----ի N ----- -Ն որոշման

 

 

ԾՐԱԳԻՐ

ՈՐԱԿԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն հավելվածով կարգավորվում են «Որակի և անվտանգության կառավարման համակարգերի (այսուհետ՝ կառավարման համակարգեր) և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (այսուհետ՝ պետական ռեգիստր) գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (այսուհետ՝ կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատերերին աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

 

  1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Սույն ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի արտադրության խթանմանը, արտադրության կառավարման համակարգերի բարելավմանը՝ մասնակի փոխհատուցելով.
  • արտադրությունում կառավարման համակարգերի ներդրման նպատակով մատուցված խորհրդատվական ծառայության և արտադրությունում ներդրված որակի կառավարման համակարգերի սերտիֆիկացման համար կատարված ծախսերը, եթե շահառուն ստանում է Ծրագրով նախատեսված սերտիֆիկատը,
  • Գլոբալ Գ․Ա.Փ․ (այսուհետ՝ Global G.A.P.), «հալալ», «օրգանական», «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկացման համար կատարված ծախսերը, եթե շահառուն ստանում է Ծրագրով նախատեսված սերտիֆիկատը։
  1. Ծրագրի իմաստով կիրառվող հասկացություններն ունեն հավատարմագրման ոլորտում գործող օրենսդրությամբ սահմանված հասկացությունների իմաստը՝

 1) շահառու՝ պետական ռեգիստրում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, բացառությամբ դիմում-հայտը ներկայացնելու կամ նախորդող օրացուցային տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների, որը՝

ա. Դիմում-հայտի ներկայացման տարվա և նախորդող տարվա ընթացքում հանդիսանում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացրած հարկ վճարող, ինչպես նաև ընթացիկ տարում պետական գրանցում (հաշվառում) ստացած կամ գործունեությունը վերսկսած տնտեսավարող.

բ. Դիմում-հայտի օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ և որի նկատմամբ Ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում չկատարված պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ չի հարուցվել.

գ․ չի գտնվում սնանկության, լուծարման գործընթացում,

դ․ Դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող և ընթացիկ տարվա ավարտված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ և շրջանառության հարկի հաշվարկներով գործունեության առնվազն 80%-ը ձևավորել և իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում (բացառությամբ՝ 13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն», 14 «Հագուստի արտադրություն»), 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» հատվածների) դասերում ներառված գործունեություն.

2) սերտիֆիկատ՝

ա. Հավատարմագրման միջազգային ֆորումի («International Accreditation Forum», այսուհետ՝ IAF) Բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կողմից կամ Հայաստանի Հանրապետւթյան «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ) կողմից հավատարմագրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից ISO 22000, FSSC 22000, ISO 9001 կամ ISO 14001 ստանդարտներից որևէ մեկին համապատասխան  տրամադրած սերտիֆիկատ,

բ. Օրգանական հավատարմագրման միջազգային ծառայության («International Organic Accreditation Service»՝ «IOAS»), Հավատարմագրման միջազգային ֆորումի («International Accreditation Forum» - «IAF») Բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված ԵՄ օրգանական /EU Regulation 2018/848/, կամ ԱՄՆ ՆՕՊ կողմից հավատարմագրված /USDA National Organic Program, 7 CFR 205/, կամ Ճապոնիայի անտառային, գյուղատնտեսության ու ձկնային տնտեսության կողմից հավատարմագրված Ճապոնիայի JAS Organic ստանդարտին համապատասխանության գնահատման մարմնի օրգանական մակնշումները ու նշանները կիրառելու իրավունք ունեցող, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ու Շվեյցարիայի Դաշնության կողմից ճանաչված ու օրգանական մակնշումները ու նշանները կիրառելու իրավունք ունեցող արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատ, IAF-ի կամ IHAF-ի («Հալալ» հավատարմագրման միջազգային ֆորում) բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված «Global G.A.P.», «Հալալ» արտադրանքի սերտիֆիկատ.

3) սերտիֆիկացման ծախս` ըստ սերտիֆիկատի` սույն կետի 2-րդ ենթակետի «ա.» կամ «բ.» պարբերությունում նշված սերտիֆիկացման մարմնի կողմից այդ պարբերություններում նշված սերտիֆիկատի տրամադրման համար այդ մարմիններին վճարվող գումարը (վճարումները հավաստող փաստաթղթերին համաձայն).

4) խորհրդատու՝ IAF-ի Բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կամ ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված իրավաբանական անձ, ինչպես նաև ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, որն ունի աշխատակից, ով ունի սույն կետի 2-րդ ենթակետի «ա.» պարբերությունում նշված ստանդարտներից մեկով աուդիտորի որակավորման վկայական, որը տրամադրվել է ԻՍՕ/ԻԷԿ 17024 ստանդարտին համապատասխան IAF-ի Բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կամ ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված անձանց սերտիֆիկացման մարմնի կամ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի կողմից և ունի կառավարման համակարգերի ներդրման խորհրդատվական ծառայության առնվազն երեք ապացուցված գործ.

5) խորհրդատվական ծառայություն՝ սերտիֆիկատի ստացմանն աջակցելու նպատակով խորհրդատուի կողմից շահառուին մատուցված ծառայություն՝ խորհրդատվությամբ։

  1. Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված պահանջը բավարարված համարվելու համար հիմք են ընդունվում հարկատուի կողմից միջոցառման պայմաններով սահմանված ժամանակահատվածների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներում, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում՝ իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված շրջանառությունը։

 

  1. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Ծրագրով նախատեսվում է մասնակի փոխհատուցել շահառուի կողմից՝
  • սերտիֆիկացման համար կատարված ծախսը՝ Ծրագրի 6-րդ կետով նախատեսված չափերով․
  • խորհրդատուի ծառայության համար կատարված ծախս՝ Ծրագրի 6-րդ կետով նախատեսված չափերով։
  1. Ծրագրի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համար կատարված ծախսերը փոխհատուցվում են հետևյալ չափերով՝
    • ISO 9001 և ISO 14001 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարումների 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ.
    • ISO 22000 և FSSC 22000 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավել քան 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ և խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարումների 50%-ի չափով բայց ոչ ավել քան 3 000 000 (երեք միլիոն) դրամ.
    • «Global G.A.P.», «Հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ:
  2. Շահառուն իր ընտրությամբ կարող է դիմել միայն սերտիֆիկացման ծախսի հատուցման համար, որի դեպքում սերտիֆիկացման ծախսը հատուցվում է սույն միջոցառման 5-րդ կետով սահմանված չափով, ինչի դեպքում չեն պահանջվում սույն ծրագրի 9-րդ կետի 3-5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

 

  1. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Աջակցությունը տրամադրվում է, եթե՝
  • շահառուն բավարարում է Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանները.
  • շահառուն դիմելու օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում ստացել է Ծրագրի շրջանակներում նախատեսված որևէ սերտիֆիկատ.
  • խորհրդատուի՝ կառավարման համակարգի ներդրման խորհրդատվական ծառայության դիմաց շահառուի կողմից կատարված վճարումների փոխհատուցման դեպքում` շահառուն խորհրդատուից ստացել է խորհրդատվական ծառայություն և շահառուն այդ խորհրդատվության հիման վրա ստացել է սերտիֆիկատ.
  • շահառուն սերտիֆիկատի ստացման համար սերտիֆիկացնող մարմնին դիմել է սույն որոշումն ընդունվելուց հետո.
  1. Ծրագրի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում աջակցություն ստանալու նպատակով շահառուն պետք է Լիազոր մարմնին ներկայացնի`
  • դիմում-հայտ՝ համաձայն Ձև N 1-ի.
  • շահառուի՝ պետական ռեգիստրում գրանցված կազմակերպության կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի վկայականի պատճենը․
  • շահառուի և խորհրդատուի միջև կնքված խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագիրը.
  • խորհրդատուի կողմից շահառուին ներկայացված հաշվարկային փաստաթուղթը (հարկային հաշիվը և այլն).
  • շահառուի կողմից խորհրդատուին` խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագրի հիման վրա կատարված վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը.
  • շահառուի կողմից տրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող գրավոր համաձայնությունը` սույն ծրագրի շրջանակներում շահառուի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը ՊԵԿ-ի կողմից Լիազոր մարմնին տրամադրելու համար․
  • Ծրագրի 2-րդ կետով նախատեսված սերտիֆիկատը և դրա պատճենը.
  • Ծրագրով նախատեսված սերտիֆիկացման ծախսը հիմնավորող փաստաթղթերը.
  • շահառուի կողմից սերտիֆիկացման ծախսի վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը:
  1. Ծրագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում աջակցություն ստանալու նպատակով շահառուն պետք է Լիազոր մարմին ներկայացնի`
  • դիմում-հայտ՝ համաձայն Ձև 2-ի․
  • շահառուի՝ պետական ռեգիստրում գրանցված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի վկայականի պատճենը․
  • Շահառուի և համապատասխանության գնահատման մարմնի (սերտիֆիկացման մարմնի) միջև կնքված համապատասխանության գնահատման ծառայության մատուցման պայմանագիրը.
  • համապատասխանության գնահատման մարմնի կողմից շահառուին ներկայացված հաշվարկային փաստաթուղթը (հարկային հաշիվը և այլն).
  • Սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված պայմանագրի հիման վրա իրականացված համապատասխանության գնահատման ծառայության մատուցման համար կատարված վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը.
  • Ծրագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սերտիֆիկատը.
  • շահառուի կողմից սերտիֆիկատի գրանցման վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը.
  • շահառուի կողմից տրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող գրավոր համաձայնությունը` սույն ծրագրի շրջանակներում շահառուի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը ՊԵԿ-ի կողմից Լիազոր մարմնին տրամադրելու մասով:
  1. Լիազոր մարմինը շահառուին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմում-հայտում հայտնաբերված թերությունների (տեխնիկական/խմբագրական բնույթ կրող) մասին: Շահառուին ծանուցելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն Լիազոր մարմին է ներկայացնում նոր դիմում-հայտ:
  2. Եթե շահառուն Լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթավորված հիմնավորումներ առ այն, որ թերությունների շտկումը պայմանավորված է երրորդ անձանց կամ պետական մարմնի գործողությունների և դրանց տևողության ժամկետի հետ, ապա 3 աշխատանքային օրվա ժամկետի բաց թողումը Լիազոր մարմինը կարող է հարգելի համարել երրորդ անձի կամ պետական մարմնի գործողությունների տևողության ժամկետի չափով։
  3. Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից Լիազոր մարմնի secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին սահմանված կարգով ներկայացված դիմում-հայտի և կից փաստաթղթերի հիման վրա։
  4. Հայտատուի ներկայացրած դիմում-հայտում և դրան կից փաստաթղթերում թերություններ չհայտնաբերվելու դեպքում Լիազոր մարմինը հարցում է կատարում ՀՀ պետական եկամուտների կոմիտե` հայտատուի հարկման համակարգերի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ չունենալու, 12 ամսվա ընթացքում չկատարված պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթներ հարուցված չլինելու, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Հարցումը ստանալուց հետո ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմին է ներկայացվում պահանջվող տեղեկատվությունը:
  5. Ծրագրի 14-րդ կետում նշված հարցումների պատասխանը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմում-հայտը հաստատվում կամ մերժվում է:
  6. Դիմում-հայտը մերժվում է, եթե`
  • Եթե դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ չեն համապատասխանում Ծրագրի պահանջներին:
  • Խախտվել է Ծրագրի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված ժամկետը, եթե այդ ժամկետի բաց թողումը Լիազոր մարմնի կողմից հարգելի չի համարվել:
  1. Ծրագրի մշտադիտարկումն իրականացվում է Լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջներին համապատասխան՝ անհրաժեշտությամբ պայմանավորված նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության և ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով։
  2. Եթե տնտեսավարողը բավարարում է Ծրագրով սահմանված պահանջներին և Սույն Ծրագրի 17-րդ կետով սահմանված մշտադիտարկման արդյունքները դրական են՝ Լիազոր մարմնի և տնտեսավարողի միջև կնքվում է աջակցություն տրամադրելու պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի օգոստոսի 10-ի N 422-Ա հրամանի:
  3. Աջակցության գումարը փոխանցվում է Շահառուի դիմում-հայտում նշված բանկային հաշվին` Ծրագրի 15-րդ կետով ստացված հաստատման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում (ֆինանսական միջոցների առկայության դեպքում):
  4. Ծրագրի շրջանակներում աջակցության ֆինանսավորումը կիրականացվի տվյալ տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Կառավարության որոշման մեջ ներառելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում։
  5. Անհամապատասխանությունների առկայության կամ մերժման դեպքում դրանց վերաբերյալ Շահառուին ծանուցումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ էլեկտրոնային եղանակով, 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
  7. Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է Ծրագրի 20-րդ կետով սահմանված ժամանակահատվածից մինչև 2027 թվականի նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ստացված դիմում-հայտերի համար։

 

 

Ձև 1

----------------------------------------------------ից

                                                                                                                                Դիմողի անվանումը/անունը,ազգանունը,հայրանունը

 

 

                                                                              ՀՎՀՀ` ------------------------------

 

                                                            ------------------------------------------------------------

                                                    Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նվանումը

 

                                           ---------------------------------------------------------------

Իրավաբանական հասցեն/Գտնվելու վայրը/

 

202_ թվականի_______________

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

ՈՐԱԿԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (ԿԱՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Սույն դիմում-հայտով խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 20  թվականի                                                N    -Ն որոշմամբ հաստատված  «Որակի և անվտանգության կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագրի» շրջանակներում սերտիֆիկատի (խորհրդատվության) ստացման աջակցություն:

Աջակցությունը խնդրում եմ տրամադրել`

(ստանդարտի նշագիրը և անվանումը)

 

Հայտարարում եմ, որ համապատասխանում եմ ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետի պայմաններին:

Սույնով պարտավորվում եմ կրելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն և 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու աջակցության ամբողջ գումարը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի, որ այն ստանալու համար իմ կողմից տրամադրվել է կեղծ, խեղաթյուրված, ոչ ամբողջական և ոչ հավաստի տեղեկատվություն:

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որ Լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանա        -----------------       (նշել կազմակերպության անվանումը) կազմակերպության հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների, 12 ամսվա ընթացքում չկատարված պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթների, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների վերաբերյալ տեղեկատվությունը:

Կից ներկայացնում եմ`

***կցվում են Ծրագրի 9-րդ կետով նշված փաստաթղթերը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիմող` ------------------------------

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2

----------------------------------------------------ից

                                                                                                                                Դիմողի անվանումը/անունը,ազգանունը,հայրանունը

 

 

                                                                              ՀՎՀՀ` ------------------------------

 

                                                                    ------------------------------------------------------------

                                                Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը

 

 

 

                                           ---------------------------------------------------------------

Իրավաբանական հասցեն/Գտնվելու վայրը/

 

20_ թվականի_______________

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ

(«GLOBAL G.A.P.», «ՀԱԼԱԼ», «ՕՐԳԱՆԱԿԱՆ» ԵՎ «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՕՐԳԱՆԱԿԱՆ») ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Սույն դիմում-հայտով խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 20  թվականի                                               N    -Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն:

Աջակցությունը խնդրում եմ տրամադրել`

☐ _____________________________________________________________________________ ________________________________________ համապատասխանության գնահատման ծառայության («Global G.A.P.», «Հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատ) մասով:

Հայտարարում եմ, որ համապատասխանում եմ Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմաններին:

Սույնով պարտավորվում եմ կրելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն և 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու աջակցության ամբողջ գումարը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի, որ այն ստանալու համար իմ կողմից տրամադրվել է կեղծ, խեղաթյուրված, ոչ ամբողջական և ոչ հավաստի տեղեկատվություն:

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի Լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանա                  -----------------                      (նշել կազմակերպության անվանումը) կազմակերպության հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների, 12 ամսվա ընթացքում չկատարված պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթների, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների վերաբերյալ տեղեկատվությունը:

Կից ներկայացնում եմ`

***կցվում են Ծրագրի  10-րդ կետով նշված փաստաթղթերը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիմող` ------------------------------

  • Քննարկվել է

    04.12.2024 - 19.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 442

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ