Հիշել նախագիծը

ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

         Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում հանդես գալու  նպատակով Հայաստանի հանրապետություն են հրավիրվել և Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հունիսի 24-ի N ՆՀ-491-Ա, 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N ՆՀ-416-Ա և 2024 թվականի մայիսի 15-ի N ՆՀ-143-Ա հրամանագրերով քաղաքացիություն է շնորհվել  հետևյալ քաղաքացիներին.

  1. Ալեքս Վիկեն Ջոննիի Իսկենդերյանին (ծնված` 1999 թվականի փետրվարի 23-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 զինկոմիսարիատ),
  2. Շանթ Սերոբ Սերոբի Արսլանյանին (ծնված` 1999 թվականի մայիսի 8-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 զինկոմիսարիատ),
  3. Ջասթին Արմեն Զարեհ Մորիսի Կոյումջյանին (ծնված` 1998 թվականի հուլիսի 1-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 զինկոմիսարիատ),
  4. Միքայել Դիգրանի Հագոփյանին (ծնված` 1997 թվականի մայիսի 15-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 զինկոմիսարիատ,
  5. Գեորգի Սանասարի Հովհաննիսյանին (ծնված` 1999 թվականի մարտի 12-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 զինկոմիսարիատ),
  6. Ալեքսեյ Ալեքսանդրի Չիժենոկին (ծնված` 2001 թվականի նոյեմբերի 24-ին, զինհաշվառումը՝ Հանրապետական զինկոմիսարիատ),
  7. Լեո Դերմեգերդիչյանին (ծնված` 2005 թվականի օգոստոսի 22-ին, զինհաշվառումը՝ Երևանի N 2 զինկոմիսարիատ):

       Վերը նշված մարզիկները հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում, մասնակցելու  են  բասկետբոլի ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:

                 Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետը:

                   «Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում ՀՀ ռազմավարական փաստաթղթերից:

          «Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    03.12.2024 - 19.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 721

Տպել