ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, , <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներով, Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է.
Նոր Հաճըն համայնքի վարչական տարածքում 2025 թվականի համար սահմանել տեղական տուրքերի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը համայնքի պաշտոնական համացանցային municipality.hachn.am կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
03.12.2024 - 18.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Հանրային ծառայություններ, Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարան
Դիտումներ` 480
Տպել