Հիշել նախագիծը

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ի N 190-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 52-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ III ԴԱՍԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 190-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 52-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ  III ԴԱՍԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին N 261-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 18-րդ հոդվածի 41.1-ին կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝  «Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով սահմանում է համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը»։ Իսկ համաձայն 2-րդ հոդվածի՝ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը՝ այն է՝ «համայնքի ղեկավարն առևտրի և ծառայությունների բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տալիս է համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն.» ուժը կորցրած է ճանաչվել։      
Հիմք ընդունելով վերը նշված օրենսդրական փոփոխությունները՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագիծ՝ Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Աբովյան համայնքի տարածքում տեխնիկական եվ հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները եվ պայմանները սահմանելու մասին» N 190-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում «Տեղական տուրքերի եվ վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 52-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետը՝ այն է՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 190-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ ենթակետի),  ներկայացվում է նաև.

1) Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն կատարողների  (օգտագործողների) համապատասխան որակավորումը հավաստող փաստաթղթի պատճեն» ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև նույն կարգի մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ 1-ին կետից հանել «տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու» բառերը, ինչպես նաև սահմանելու Աբովյան համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական  III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառան թույլատրելի վայրեր և ժամ։

 «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 190-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն որոշումն մասնակի ուժը կորցրած ճանաչելու և փոփոխություն կատարելու, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական  III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրեր և ժամ սահմանելու մասին» նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կատարվում է միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, ինչպես նաև պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար։ Վերոհիշյալ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշվի առնելով գիշերային ժամերին լռության խախտման, ինչպես նաև դժբախտ դեպքերից հնարավորինս զերծ մնալը և Աբովյան համայնքում գործող նորմատիվ իրավական ակտերը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելը։        
Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ համայնքի բյուջեում եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում, ինչպես նաև այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։

  • Քննարկվել է

    03.12.2024 - 19.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 288

Տպել