Հիշել նախագիծը

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

…………………..2024 թվականի N ………..-Ն

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետին համապատասխան՝ ղեկավարվելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերով՝

  1. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն Ջերմուկ քաղաքի քաղաքային այգու ճեմուղիներում, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։
  2. Սահմանել Ջերմուկ համայնքի վարչական տարածքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության հետևյալ արգելված վայրերը՝

ա/ Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի տարածքը՝ սկսած «Արմենիա» առողջարանին կից տեղակայված արգելափակոցից

բ/ Ջերմուկ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան այգու և Ձախափնյակ թաղամասի Ազատամարտիկների պուրակի տարածքները

գ/ «Մուշեղ ՀԷԿ»-ի շինություններից դեպի Ջերմուկի ջրվեժ տանող ճեմուղի

դ/ «Օլիմպիա» առողջարանից մինչև ըմպելասրահ տանող ճեմուղի

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                Վ. ԱՐՍԵՆՅԱՆ

  • Քննարկվել է

    02.12.2024 - 17.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 382

Տպել