Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» ավագանու որոշման նախագիծը Ջրվեժ համայնքի ավագանուն է ներկայացվում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան։ Համայնքի բյուջեի եկամուտները հաշվարկվել են հաշվի առնելով անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկային մեծությունները, շենքերի, շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի, ինչպես նաև հողի հարկի նախորդ տարիների ապառքի հնարավոր հավաքագրումը, համայնքի կողմից տրամադրվող գործունեության թույլտվությունների, մատուցվող ծառայությունների տուրքերի և վճարների համար հաշվարկված ֆինանսական միջոցները, պետական բյուջեից տրամադրվող դոտացիայի չափը։

2025 թվականի համայնքի վարչական բյուջեի եկամուտները նախատեսվում են 838,780.0 հազար դրամ՝ 2024 թվականի ճշտված՝ 746,614.8 հազար դրամի դիմաց։ Վարչական բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ նախատեսվել են 92,165.2 հազար դրամով ավել։ Նախատեսված՝ 838,780.0 հազար դրամ եկամուտների կազմում սեփական եկամուտները նախատեսված են 524,575.1 հազար դրամ, ինչը կազմում է ընդհանուր եկամուտների 62,54 %-ը։ Նախատեսված հարկերը և տուրքերը կազմում են 391,216.9 հազար դրամ, որը ընդհանուր եկամուտների 46,64 %-ն է։ Տեղական տուրքերը նախատեսված են 46,149.2 հազար դրամի չափով, ինչը ընդհանուր եկամուտների 5,5 %-ն է կազմում, որը 2024 թվականի համեմատ ավելացել է 12,512.7 հազար դրամով՝ հիմնականում պայմանավորված բնակչության կողմից իրականացվող շինարարության ծավալի ավելացմամբ։ 2025 թվականի համար նախատեսված դոտացիան 2024 թվականի համեմատ ավելացել է 39,669.8 հազար դրամով։

Այլ եկամուտները կազմում են 133,358.2 հազար դրամ, որը ընդհանուր եկամուտների 15,9 %-ն է։ 2024 թվականի համեմատ այլ եկամուտները նվազել են 25,411.4 հազար դրամով՝ պայմանավորված ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինակացման վճարի համար նախատեսված եկամտատեսակի նվազեցմամբ։

Տեղական տուրքերի, վճարների և այլ եկամուտների պլանավորումը կանխատեսվել է ելնելով համայնքի վարչական տարածքում գործող տնտեսվարողների, արտադրական, հասարակական ր կրթական հիմնարկների ելակետային, նախորդ տարվա պլանային, փաստացի և 2025 թվականի համար նախատեսվող տվյալներից։

Համայնքի բյուջեի ծախսերը նախատեսվել են 2,478,391.8 հազար դրամ, որը 2024 թվականի համեմատ ավելացել է 272,839.8 հազար դրամով։

Ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների, նախատեսվող ցուցանիշները հետևյալն են․

  1. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ – 238,596.2 հազար դրամ, որը ․․․․․ հազար դրամով ավելի է ընթացիկ տարվա ցուցանիշից։ Նշված տարբերությունը պայմանավորված է ֆոնդային բյուջեի ծախսի նվազեցմամբ, քանի որ տրանսպորտային միջոցներ ձեռք են բերվել 2024 թվականի ընթացքում։
  2. Պաշտպանություն – 2,000.0 հազար դրամ։
  3. Հասարարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն – 860.0 հազար դրամ։
  4. Տնտեսական հարաբերություններ – 582,270.0 հազար դրամ, այդ թվում՝ ընթացիկ ծախսեր 60,400.0 հազար դրամ, կապիտալ ծախսեր՝ 521,870.0 հազար դրամ։ Տնտեսական հարաբերությունների (այլ դասերի չպատկանող) գործառնություններից ֆինանսական մուտքեր՝ - 17,300.0 հազար դրամ։
  5. Շրջակա միջավայրի պաշտպանություն – 544,412.7 հազար, որից ընթացիկ ծախսեր՝ 143,712.7 հազար դրամ։
  6. Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ – 455,479.5 հազար դրամ, որից ընթացիկ ծախսեր՝ 73,132.2 հազար դրամ։
  7. Առողջապահություն – 50 հազար դրամ։
  8. Հանգիստ, մշակույթ և կրոն – 299,899.5 հազար դրամ։
  9. Կրթություն – 269,746.2 հազար դրամ, որից վարչական բյուջեի ծախսեր՝ 246,446.2 հազար դրամ։ Ընթացիկ ծախսերը նախատեսվում է ուղղել նախադպրոցկան ուսումնական հաստատությունների, արտադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը և միջնակարգ դպրոցներին աջակցության ցուցաբերմանը, ինչպես նաև 2024 թվականից Ջրվեժ համայնքում գործող ԶարՄան զարգացման կենտրոնի 2025 թվականի ընթացիկ պահպանման ծախսերի ֆինանսավորմանը։
  10. Սոցիալական պաշտպանություն – 11,770.0 հազար դրամ, որից 9,520.0 հազար դրամը՝ սոցիալական հատուկ արտոնությունների նպատակով։
  11. Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր 72,857.6 հազար դրամ, որը նախատեսվել է որպես վարչական բյուջեի պահուստային ֆոնդ։ Բյուջեի ֆոնդային մասում պահուստ չի ձևավորվել։
  • Քննարկվել է

    02.12.2024 - 17.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարան

Հանրային քննարկում

17.12.2024 16:00

Ջրվեժ համայնք, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 414

Տպել