ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը.Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի թիվ 06-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) սահմանված են օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, ինչպես նաև 2021 թվականի նոյեմբերի 18-ի ՀՀ կառավարության թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 12.3-րդ կետի պահանջներից:Սույն փոփոխություններով նախատեսվում է Հրամանի 1-ին կետով սահմանված օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգներում կատարել փոփոխությունները՝ թույլ տրված վրիպակները շտկելու նպատակով.Սույն լրացմամբ Հրամանի 1-ին կետը լրացվում է նաև նոր 9-րդ կետով, որով կսահմանվի գիպսի և անհիդրիդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 9 հավելվածի։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.Հրամանով սահմանված հավելվածներում թույլ են տրվել վրիպակներ, որոնք ի հայտ են եկել հրարահնագների պրակտիկ կիրառության արդյունքում և անհրաժեշտ է կատարել ուղղումներ: Ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը դեռևս սահմանված չեն գիպս և անհիդրիդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը, մինչդեռ ՀՀ-ում առկա են հաստատված պաշարներով գիպսի և անհիդրիդի թվով 16 հանքավայրեր։ Մինչ այժմ կիրառվել են նախկին ԽՍՀՄ մեթոդական ցուցումները և հրահանգները, սակայն վերջիններս պարտադիր չեն կիրառման համար և առավելագույնը կրում են մեթոդական ուղեցույթի բնույթ։ Այսպիսով, գիպսի և անհիդրիդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգի բացակայությունը հնարավորություն չի տալիս պետական ընդերքաբանական փորձաքննության իրականացման ժամանակ կատարված աշխատանքների արժանահավատության գնահատում՝ մեկ միասնական մոտեցմամբ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.Նախագծի ընդունմամբ կսահմանվի գիպսի և անհիդրիդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը և հրամանով սահմանված հավելվածներում կկատարվեն վրիպակների ուղղում։
- Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Ներկայացվող նախագծի մշակումը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021թ.-ի օգոստոսի 26-ի № ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.8–րդ բաժնի 1-ին պարբերության 3-րդ կետով նախատեսված հանձնառությունից և ՀՀ Կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 12.3-րդ կետը։