Հիշել նախագիծը

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՄԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 495-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1784-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1105-Ն, 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1711-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1061-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

0%100%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 02.12.2024 11:12:40 1.Անապահովության գնահատման նոր համակարգը երբվա՞նից կգործի,ո՞ր մարզերում առաջինը պիլոտ կարվի ու ՀՀ ողջ տարածքում երբվա՞նից կտարածվի։ 2.Շրջանառության մեջ է նաև նախագիծ,որով 28.00 միավորից բարձր անապահովության շեմ ունեցող ընտանիքները կշարունակեն ստանալ ընտանեկան ու սոցիալական նպաստ,այդ դեպքում ինչպե՞ս են համատեղվելու այս երկու նախագծերը(մի դեպքում ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգ, մյուս դեպքում շարունակվում է գործող համակարգով վճարումները) 3.Քանի որ բանաձևերը բավականին խրթին են(ամեն դեպքում հասարակ քաղաքացու համար) խնդրում եմ դիցուկ օրինակով բացատրել.ենթադրենք ընտանիքում երկու անձ են' մեկը հաշմանդամության 2-րդ խումբ(ստանում է 37.500 դրամ),մյուսը 64 տարեկան անձ է, նաև հաշմանդամության 3-րդ խումբ ունի(ստանում է 39,000 դրամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ),այլ եկամուտ չկա, ինչպե՞ս կգնահատվի այս ընտանիքի անապահովության չափը, կնշանակվի արդյոք նպաստ կապ հրատապ օգնություն։ 4.Նոր օրենքով տարեկան քա՞նի անգամ կարելի է դիմել հրատապ օգնություն համար: 5.Ընտանիքում հաշվառված,բայց բացակա անդամները հիմա ՌԴ-ից տեղեկանք են ուղարկում,որ բնակվում են այնտեղ ու այդպիսով չեն ազդում ընտանիքի անապահովության միավորի վրա,նոր օրենքով շարունակվելո՞ւ է գործել այս նորմը,թե այլ կարգավորումներ կան։ 1. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով անապահովության գնահատման նոր համակարգի և բանաձևի տեխնոլոգիական թեստավորումը նախատեսվում է սկսել ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում՝ 2025 թվականի հունվարից, իսկ ընտանիքների անապահովության գնահատման բուն գործընթացը նոր բանաձևով ապրիլի 1-ից, իսկ հոկտեմբերի 1-ից՝ ՀՀ ամբողջ տարածքում։ Նախագծի ամփոփման արդյունքում հնարավոր է ժամկետների փոփոխություն։ 2. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Անապահովության գնահատման նոր համակարգի գործարկումը նախատեսվում է սկսել ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում, իսկ ավելի ուշ ՀՀ ամբողջ տարածքում և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքների նպաստի վճարումները կշարունակվի մինչև ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաջորդ հաշվառման (փաստագրման) ամիսը ներառյալ: Այսինքն անցումը նոր համակարգին կատարվելու է փուլային տարբերակով և անապահովության գնահատման գործող և նոր համակարգերը, այդ թվում նաև՝ անապահովության նպաստը և ընտանեկան կամ սոցիալական նպաստը, որոշակի ժամանակ գործելու են զուգահեռ: Համապատասխան առանձնահատկությունները սահմանված են Նախագծի 23-րդ կետով: 3. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նշված օրինակում ընտանիքը ձեռք չի բերի անապահովության նպաստի իրավունք, սակայն կարող է օգտվել այլ ծառայություններից՝ եռամսյա հրատապ օգնություն, առողջապահական, կրթական ոլորտներում, կոմունալ վարձավճարների նվազ սակագներով վճարելու արտոնություններից և այլ: 4. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագիծը վերանայվել է, ընթացիկ տարվա համար եռամսյա հրատապ օգնությունը կարող է նշանակվել առավելագույնը երեք անգամ։ 5. Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով նախատեսվում է ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց չդիտարկել ընտանիքի կազմում։
2 Կարեն Աբրահամյան 05.12.2024 21:10:57 Ընտանիքը համարվում է առավելագույն խոցելիություն ունեցող նաև այն դեպքում, երբ ընտանիքը բաղկացած է միայն 63 և ավելի տարեկան անձանցից կամ 63 և ավելի տարեկան անձանցից ու խնամառուներից։ Առավելագույն խոցելիություն ունեցող ընտանիքներին վճարվելու է հավելում։ Այսինքն,եթե ընտանիքը 2 անձից է բաղկացած ,որից մեկը,ենթադրենք 64 տարեկան, մյուսը 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ,այս ընտանիքը ևս համարվելո՞ւ է առավելագույն խոցելիություն ունեցող Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Այո, նշված օրինակում ներկայացված կարգավիճակով ընտանիքը համարվում է առավելագույն խոցելիություն ունեցող։
3 Կարեն Աբրահամյան 05.12.2024 21:19:54 Մարզային բնակավայրերում առկա անշարժ գույքի գույքահարկի (մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 2,800 ՀՀ դրամը. Առաջարկում եմ բացառող գործոններից' գույքահարկի գծով,վերանայել գույքահարկի շեմը,հաշվի առնելով 2025 թվականին և հաջորդող տարիներին գույքահարկի բարձրացման հանգամանքը: Առաջարկն ընդունվել է։ Նախագիծը վերանայվել է։ Մարզային բնակավայրերում և Երևան քաղաքում առկա անշարժ գույքի գույքահարկի (մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափերը վերանայվել են։
4 Կարեն Աբրահամյան 08.12.2024 12:27:35 Անապահովության սահմանային միավորը' 34.581 դրամ, բավականին քիչ է, հասկանում եմ վիճակագրական տվյալների հիման վրա է այս հաշվարկը արված, բայց այս գումարը բավարար է,որ մեկ ամիս անձը ստանա նվազագույն կալորիա,այսինքն միայն ՍՆՎԻ,բայց եթե անգամ պետության կողմից արտոնյալ պայմաններով կոմունալ ծառայություններից օգտվի, միևնույն է էլի վճարում պետք է արվի,իսկ եթե այդ 34.581 դրամից հանենք անգամ ԶԵՂՉՎԱԾ կոմունալ վճարումները, կնշանակի անձը մնաց շեմից ցածր,էլ չեմ խոսում հագուստի, դեղորայքի մասին ,իսկ մենք գիտենք,որ ծայրահեղ աղքատ բնակչության մեծ մասը թերսնված է և ամենաշատը ունի առողջական խնդիրներ ու բժշկական ու դեղորայքի կարիք, ուստի այս ամենը հաշվի առնելով առաջարկում եմ 34.581 դրամի փոխարեն գոնե աղքատության միջին կամ գոնե ստորին չափ գումարը հենք սահմանել Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Անապահովության նպաստի թիրախը ծայրահեղ աղքատ ընտանիքներն են: Անապահովության նպաստ ստացող ընտանիքները օգտվում են նաև օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններից՝ առողջապահական, կրթական ոլորտներում կոմունալ վարձավճարների նվազ սակագներով վճարելու արտոնություններից և այլ: Միաժամանակ կդիտարկվի նաև նպաստ ստացող ընտանիքներին հավելում տրամադրելու հարցը՝ կախված ընտանիքի խնամառության խմբից (խոցելիության աստիճանից)։