Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ  ՀՐԱԶԴԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

     Համաձայն «Տեղական ինքնակառավարման  մասին» օրենքի  38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  կետի՝ համայնքի ղեկավարը  կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, իսկ նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` համայնքի ավագանին  հաստատում է համայնքի բյուջեն: Ղեկավարվելով վերոնշյալ իրավանորմերով Հրազդան համայնքի ղեկավարը ավագանու հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին նախագիծը:

     Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին Հրազդան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման  մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի  պահանջներին համապատասխան:

Բյուջեի նախագիծը կազմվել է հիմնվելով խնայողականության, արդյունավետության, հաշվեկշռվածության, թափանցիկության, հավաստիության սկզբունքների վրա:

  Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն  ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է  ֆինանսական տարվա համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային և ծախսային հատվածներում կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին:

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի  բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում (ֆինանսական ճիշտ կառավարում), ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում և  արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում:

Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն կանխատեսվում է`       
Եկամուտների գծով` 3 527 233 000 ՀՀ  դրամ,      
 Ծախսերի գծով` 3 527 233 000  ՀՀ դրամ

  Եկամուտների կանխատեսում.

  Բյուջեի ընդամենը եկամուտներ տողում վարչական բյուջեի մասով ընդամենը նախատեսվել է 2 912 233 000 դրամ, որի մեջ մտնում են Հրազդան, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ և Ջրառատ բնակավայրերի եկամուտների պլանները: Ֆոնդային բյուջեի ընդամենը եկամուտներ տողում պլանավորված 1 260 000 000 ՀՀ դրամ պլանային թվի մեջ մտած է պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) պլանը 615 000 000 ՀՀ դրամի չափով և 645 000 000 ՀՀ դրամի չափով ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի պլանային կանխատեսումը:

Եկամուտների պլանի մեջ սեփական եկամուտները կազմում են 1 733 684 830 ՀՀ դրամ,որը նախորդ տարվա եկամուտներից պակաս է պլանավորվել 241 451 091 ՀՀ դրամով:Պակաս է պլանավորվել համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտները, ՔԿԱԳ-ից պետական տուրքը,այլ հիմնական միջոցների իրացումից տուրքը:

Հարկեր և տուրքեր եկամուտների 2025 թվականի պլանը կազմում է 614 549 600 ՀՀ դրամ գումար, որի մեջ մտնում են հինգ բնակավայրերի հարկերի և տուրքերի պլանային թվերը:Ըստ բնակավայրերի պլանային թվերը կազմվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 189-Ն «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշմամբ հաստատված դրույքաչափերը:

Պաշտոնական դրամաշնորհներ եկամուտների գծով կանխատեսվող պլանային թիվը կազմում է 2 434 550 200 ՀՀ դրամ, որը իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի պլանային թիվը՝ 1 812 795 800 ՀՀ դրամ, պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների պլանային թիվը՝ 615 000 000 ՀՀ դրամի չափով և պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների պլանային թիվը՝ 6 754 400 ՀՀ դրամի չափով:

Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը կանխատեսվում է 18 785 000 ՀՀ դրամի չափով, որից քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար կանխատեսվել է        6 785 000 ՀՀ դրամի չափով, նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար եկամուտի պլանը կանխատեսվել է 12 000 000 դրամի չափով:

Համայնքի բյուջե մուտքագրվող տեղական տուրքերի պլանը կանխատեսվել է 47 138 000 ՀՀ դրամի չափով, որից համայնքի տարածքում նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության համար կանխատեսվել է 585 000 000 ՀՀ դրամի չափով, քանդման թույլտվության համար 160 000 ՀՀ դրամի չափով, համայնքի տարածքում ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար կանխատեսվել է 15 468 000 ՀՀ դրամի չափով: Համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և սեղմված բնական կամ նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության տուրքը կանխատեսվել է 4 400 000 ՀՀ դրամ: Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները, խաղատները ժամը 24:00 –ից հետո աշխատելու թույլտվության համար տուրքը կանխատեսվել է 1 200 000 ՀՀ դրամի չափով: Գովազդի թույլտվության տուրքը պլանավորվել է 11 960 000 ՀՀ դրամի չափով:

Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ եկամուտի տողում կանխատեսվել է 3 998 000 ՀՀ դրամ՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Այլ եկամուտներ տողում հենասյունների վարձակալության վճարի հավաքագրման պլանը նախատեսվել է 10 000 000 ՀՀ դրամի չափով, համայնքի սեփականություն համարվող հողամասերի սեփականության իրավունքի վկայագրերի պետական գրանցման վճարը       5 000 000 ՀՀ դրամի չափով, համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ տողի պլանային թիվը կազմում է 82 000 000 ՀՀ դրամ:Գույքի վարձակալությունից եկամտի պլանը կանխատեսվել է 40 789 700 ՀՀ դրամի չափով, որն իր մեջ ներառում է համայնքի սեփականություն համարվող հողերի, համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների և այլ գույքի վարձակալությունից մուտքերի պլանային թիվը: Համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամտի պլանը՝     189 895 500 ՀՀ դրամի չափով, որն իր մեջ ներառում է Հրազդան համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ և արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վճարների պլանները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները:Նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վճարները կանխատեսվել է ամսական մեկ երեխայի հաշվարկով 6 000 ՀՀ դրամ:

Տեղական վճարներ տողի եկամտի պլանը՝ 144 450 000 ՀՀ դրամի չափով, որն իր մեջ ներառում է աճուրդների մասնակցության պլանը՝ 3 450 000 ՀՀ դրամի չափով,աղբահանության վճարը՝ 97 000 000 ՀՀ դրամի չափով, ինքնակամ կառուցված շենքերի-շինությունների օրինականացման վճարների եկամուտների պլանները`40 000 000 ՀՀ  դրամի չափով, շինարարության ավարտը փաստագրելու համար վճարը՝ 4 000 000 ՀՀ դրամի չափով, մուտքեր տույժերից, տուգանքներից տողի եկամտի պլանը՝ 2 000 000 ՀՀ դրամի չափով:

  1. Ծախսերի կանխատեսում.

Ծախսային մասում պլանավորվել է 3 527 233 000 ՀՀ դրամի ծախս,որից վարչական բյուջեի մասով՝2 912 233 000 ՀՀ դրամի չափով, ֆոնդային բյուջեի մասով՝1 260 000 000 ՀՀ դրամի չափով: 1.1.1.51 գործառնական դասակարգմամբ բացված օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում ծրագրով նախատեսվել է 502 072 500 ՀՀ դրամի ծախս, որից 483 572 500 ՀՀ դրամի ծախս է պլանավորվել վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով,18 500 000 ՀՀ դրամի ծախս՝ ֆոնդային բյուջեի հոդվածներով:

Աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների գծով պլան նախատեսվել է         374 266 000 ՀՀ դրամի չափով:Այդ տողը ներառում է Հրազդան համայնքի աշխատակազմի աշխատողների և Հրազդանի համայնքապետարանի «Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի» աշխատողների աշխատավարձերի պլանները, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի  7-ի N 191 «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» որոշումը, ինչպես նաև Հրազդանի համայնքապետարանի «Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի  7-ի N 197 որոշումը: Նախատեսվել են պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ Հրազդան համայնքի աշխատակազմի աշխատողների համար 30 000 000 ՀՀ դրամի չափով, իսկ «Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի» աշխատողների համար 2 600 000 ՀՀ դրամի չափով:

Էներգետիկ ծառայություններ հոդվածի պլանը կազմում է 35 000 000 ՀՀ դրամ, որը ներառում է Հրազդան համայնքի վարչական շենքի, բնակավայրերի վարչական շենքերի էներգետիկ ծառայությունների՝ գազի, էլեկտրաէներգիայի գծով ծախսերը, կոմունալ ծառայությունների ծախսը 2 200 000 ՀՀ դրամով իր մեջ ներառում է ջրմուղ-կոյուղու գծով ծախսերը:

Կապի ծառայությունների գծով Հրազդան համայնքի և «ԷՍԷԼԿԱ  ՔԸՆԵՔՇԸՆ» ՍՊԸ-ի հետ,«Տելեկոմ» ՓԲԸ-ի և «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի չափով նախատեսվել են պլաններ, որոնց հանրագումարը կազմում է 2 070 500 ՀՀ դրամ:

Նախատեսվել են ապահովագրական ծախսեր 980 000 ՀՀ դրամի չափով, գույքի և սարքավորումների վարձակալության ծախսեր՝ 1 000 000 ՀՀ դրամի չափով, գործուղման, աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման զարգացման ծառայությունների գծով ծախսեր: Տեղեկատվական ծառայությունների գծով նախատեսվել են ծախսեր ըստ՝ «Պաշտոնական տեղեկագիր» ՍՊԸ-ի և «Գործք» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերի վճարումներ կատարելու համար: Նախատեսվել են կառավարչական ծառայությունների գծով ծախսեր, մասնագիտական ծառայությունների գծով ծախսեր և ներկայացուցչական ծախսեր:

Շենքերի և շինությունների կառուցում 5112 տնտեսագիտական հոդվածով նախատեսվել է պլան 5 000 000 ՀՀ դրամ, որը էներգախնայողության հիմնադրամի հետ կնքված Հրազդանի վարչական շենքի ջեռուցման համակարգի ներդրման ծախսն է:

  Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 5113 հոդվածով նախատեսվել է

10 000 000 ՀՀ  դրամի ծախս,որով իրականացվելու է վարչական շենքի պատերի ամրացման և բակի բարեկարգման աշխատանքներ:

5122 հոդվածով նախատեսվել է 3 000 000 դրամ համակարգչային սարքավորումների ձեռք բերման նպատակով:

5129 հոդվածով նախատեսվել է 500 000 ՀՀ դրամի ծախս այլ մեքենաների և սարքավորումների ձեռք բերման նպատակով:

1.3.3 ծրագրով 4231 հոդվածով նախատեսել ենք 3 000 000 ՀՀ դրամի չափով փաստաթղթերի արխիվացման ծախսեր, 4232 հոդվածով 8 000 000 ՀՀ դրամի ծախսեր՝ «Վի ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի և «ՏՀԶՎԿ» հասարակական կազմակերպության հետ կնքված պայմանագրերով իրականացնելու ծրագրային սպասարկումներ:

4216 հոդվածով նախատեսել ենք 500 000 ՀՀ դրամի չափով այլ մեքենաների վարձակալություն, 4239 հոդվածով նախատեսել ենք 2 000 000 ՀՀ դրամի չափով ընդհանուր բնույթի այլ ծառայություններ:

1.6.1.51 ծրագրով նախատեսել ենք ծախսեր 82 734 800 ՀՀ դրամի չափով,որից 4241 հոդվածով 8 000 000 ՀՀ դրամ Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի, շենքերի և շինությունների չափագրման և սահմանված կարգով հատակագծերի կազմման ծառայությունների մատուցման համար, 4511 հոդվածով            57 734 800 ՀՀ դրամ Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նախահաշվով պահպանման ծախսեր, իսկ 4823 հոդվածով՝ 10 000 000 ՀՀ դրամ միասնական տեղեկանքների տրամադրման աշխատանքների համար, իրավունքի պետական գրանցման կամ դադարեցման աշխատանքների համար, այլ տեղեկատվության տրամադրման աշխատանքների համար, պատճենների տրամադրման, դատարան ներկայացվող հայցադիմումների պետական տուրքի վճարման համար, 4239 հոդվածով՝ 500 000 ՀՀ դրամ ընդհանուր բնույթի այլ ծառայությունների ձեռք բերման համար:

2.2.1 Քաղաքացիական պաշտպանության գծով՝ 4 500 000 ՀՀ դրամի չափով,

2.5.1 Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) ծրագրով՝ 1 000 000 ՀՀ դրամի չափով ծախս:

3.2.1 Փրկարար ծառայության ծրագրով նախատեսված են ծախսեր՝ 1 500 000 ՀՀ դրամի չափով ՝անհետաձգելի, արտակարգ իրավիճակների, տարերային աղետների ժամանակ բնակչության համար անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

 4.2.1 Գյուղատնտեսության ծրագրով 4251 հոդվածով նախատեսվել է 2 000 000 ՀՀ  դրամ գյուղերի դաշտային ճանապարհների բարեկարգման նպատակով:

 4.2.4 Ոռոգում ծրագրով 4251 հոդվածով նախատեսվել է 2 000 000 ՀՀ  դրամ ոռոգման ցանցի խողովակների վերանորոգման նպատակով:

4.5.1.51 Ճանապարհային տրանսպորտ ծրագրով պլանավորվել է 606 700 000 ՀՀ դրամի

ծախս, որից 4251 հոդվածով 40 000 000 ՀՀ դրամի չափով՝ փոսալցման և գծանշման աշխատանքների համար, 4239 հոդվածով պլանավորվել է 2 000 000 ՀՀ դրամ տեղափոխման և այլ ընթացիկ ծառայությունների համար, 4241 հոդվածով նախատեսվել է       2 000 000 ՀՀ դրամ խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման համար, 4269 հոդվածով 1 500 000 ՀՀ դրամ նախատեսվել է ճանապարհային նշանների ձեռք բերման համար, 5122 հոդվածով՝ 4 000 000 ՀՀ դրամի ծախս է պլանավորվել լուսացույցերի և տեսախցիկների ձեռք բերման նպատակով, 5134 հոդվածով պլանավորվել է 10 000 000 ՀՀ դրամ նախագծանախահաշվային աշխատանքների ձեռք բերման նպատակով, 5113 հոդվածով պլանավորվել է 547 200 000 ՀՀ դրամ գումար՝ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար:

5.1.1.51 Աղբահանության ծրագրով պլանավորվել է 434 482 500 ՀՀ դրամ գումարով ծախս, որից 4111 հոդվածով 180 000 000 ՀՀ դրամ ծախսը՝ «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի պահպանման նախահաշվով որպես աշխատավարձ, 80 724 000 ՀՀ դրամով պլանավորվել է «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ-ի նախահաշվով աշխատավարձի գծով ծախս: «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի աշխատողների վարձատրությունը և պաշտոնային դրույքաչափերը հաստատվել է 2023 թվականի դեկտեմբերի 07-ի N 195 որոշմամբ: Պարգևատրման հոդվածով «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի համար նախատեսվել է 15 000 000 ՀՀ դրամի ծախս, իսկ «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ-ի նախահաշվով՝ 7 500 000 ՀՀ դրամի ծախս:Աղբահանության ծրագրով նախատեսվել են նաև կապի ծառայության վճար, աշխատողների ապահովագրության վճարներ, մեքենաների վարձակալության գումարներ, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծախսեր, գրասենյակային նյութերի, հագուստի, հատուկ նպատակային այլ նյութերի ձեռք բերման ծախսեր, բնապահպանական վճարների գծով ծախսեր: «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի 4264 հոդվածով պլանավորվել է 90 000 000 ՀՀ դրամ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով:Նախատեսվել են նաև տրանսպորտային սարքավորումների, վարչական սարքավորումների, այլ մեքենաների և սարքավորումների, ինչպես նաև շենքերի և շինությունների ձեռքբերման ծախսեր:

6.3.1 Ջրամատակարարման ծրագրով 4251 հոդվածով նախատեսվել է ծախս 900 000 ՀՀ դրամի չափով ջրամատակարարման խողովակների ընթացիկ նորոգման նպատակով, իսկ 5129 հոդվածով՝ 1 000 000 ՀՀ դրամի ծախս:

6.4.1.51 Փողոցների լուսավորում ծրագրով նախատեսվել է 4212 հոդվածով 60 000 000 ՀՀ դրամի ծախս, որում ներառված են համայնքի մեջ մտնող բնակավայրերի արտաքին լուսավորության ծախսը:Այս ծրագրում ներառել ենք «Հրազդանքաղլույս» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսը՝ 89 696 400 ՀՀ  դրամի չափով:

6.6.1 Ծրագրով պլանավորվել է 19 500 000 ՀՀ դրամ գումարի ծախս, որն ուղղվելու է բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար իզոգամի և թիթեղի ձեռքբերմանը, ինչպես նաև ընդհանուր բնույթի այլ ծառայությունների և մասնագիտական ծառայությունների  ձեռքբերմանը:

7.6.2 Առողջապահության ծրագրով նախատեսել ենք 500 000 ՀՀ դրամի ծախս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին առողջության պահպանման, բուժօգնության նպատակով:

8.1.1 Հանգստի, սպորտի ծառայություններ ծրագրով կրթական, մշակութային և սպորտային նպաստների գծով 4727 հոդվածով՝ 1 500 000  ՀՀ դրամի չափով:

8.2.3 Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ ծրագրով պլանավորել ենք 119 920 000 ՀՀ դրամ գումար, որից 89 139 000 ՀՀ դրամի ծախս «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար, 30 781 000 ՀՀ դրամի չափով՝ «Հրազդանի համայնքային գրադարան» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար:

8.4.2 Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ ծրագրով 4639 հոդվածով  նախատեսվել է 300 000 ՀՀ դրամ,4819 հոդվածով 2 000 000 ՀՀ դրամ պլանավորված գումարից նախատեսվել են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը և «Հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն» երեխաների աջակցության հիմնադրամին նվիրատվություններ,4621 հոդվածով նախատեսվել է 480 000 ՀՀ դրամ «Հայկական Կարմիր խաչ ընկերությանը» ընթացիկ դրամաշնորհ տրամադրելու նպատակով:

9.1.1 Նախադպրոցական կրթության ծրագրով պլանավորվել է 1 346 293 200 ՀՀ դրամի ծախս, որից սուբսիդիա 997 133 200 ՀՀ դրամի չափով, 4655 հոդվածով 97 660 000 ՀՀ դրամի չափով, որից 2 660 000 ՀՀ դրամի չափով նախատեսվել է տրամադրել Էներգախնայողության հիմնադրամին՝ ջեռուցման համակարգերի ներդրման ֆինանսավորման համար, 25 000 000 ՀՀ դրամի չափով՝ թիվ 5 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի վերանորոգման համար, 20 000 000 դրամի չափով՝ թիվ 12 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի վերանորոգման համար  և 20 000 000 դրամի չափով՝ թիվ 13 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի վերանորոգման համար,       30 000 000 ՀՀ դրամ՝ թիվ 16 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի վերանորոգման համար, 4657 այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածով նախատեսվել է 1 500 000 ՀՀ դրամի չափով ծախս, որը նախատեսվել է թիվ 12, թիվ 13 և թիվ 16 ՀՈԱԿ-ների բակերի խաղահրապարակների և կարուսելների տեղադրման համար՝ յուրաքանչյուրին 500 000-ական ՀՀ դրամի չափով: 5113 հոդվածով նախատեսվել է 250 000 000 ՀՀ դրամի ծախս Հրազդան համայնքի թիվ 2 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարեկան աշխատավարձը հաշվարկվել է հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 21-ի N 222 որոշումը, որի համաձայն ամսական աշխատավարձը կազմում է 45 002 300 ՀՀ դրամ, տարեկան աշխատավարձը կազմում է 540 027 600 ՀՀ դրամ: Կապի ծառայության տարեկան գումարը կազմում է 924 000 ՀՀ դրամ /թվով 13 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ների համար ամսական կազմում է 5000 ՀՀ դրամ, , թիվ 8 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի համար՝ 7 000 ՀՀ դրամ: Էներգետիկ ծառայություններ՝ 4212 հոդվածով նախատեսվել է 71 350 000 ՀՀ  դրամի ծախս, որից ջեռուցման ծախսը կազմում է 45 500 000 ՀՀ դրամ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը կազմում է 25 850 000 ՀՀ դրամ, /1 երեխայի համար տարեկան կազմում է 10 000 ՀՀ դրամ/: Նախադպրոցական ուսումնական հաստատության 1 երեխայի համար նախատեսվել է օրական 30 լիտր ջուր /2585 երեխայի համար տարեկան կազմում է 8 911 800 ՀՀ դրամ/ : Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների գծով 1 երեխայի համար նախատեսվել է 2000 ՀՀ դրամ ծախս /2585 երեխայի համար տարեկան կազմում է 5 170 000 ՀՀ դրամ/: Գրասենյակային նյութերի ձեռք բերման համար 1 խմբի

կազմում է    1  860   000  ՀՀ   դրամ:
Մասնագիտական ծառայությունների ձեռք բերման համար 4241 հոդվածով նախատեսվել է 2 531 400 ՀՀ դրամ, որից դեռատիզացիայի համար ծախս նախատեսվել է տարեկան        900 000  ՀՀ դրամի չափով, բուժզննման համար՝ տարեկան 877 000 ՀՀ դրամի ծախս, գազի սպասարկման ծառայության համար՝ 754 400 ՀՀ դրամի չափով: Կենցաղային և հանրային սննդի նյութեր՝ 4267 հոդվածով նախատեսվել է 264 968 000 ՀՀ դրամի ծախս, որից 1 երեխայի համար հաշվարկվել է օրական 400 ՀՀ դրամ սննդամթերքի ծախս, որը 2585 երեխայի համար տարվա կտրվածքով կազմում է 260 568 000 ՀՀ դրամ, իսկ կենցաղային նյութեր ձեռք բերելու համար նախատեսվել է 4 400 000 ՀՀ դրամի ծախս, որից 3 720 000 ՀՀ  դրամը նախատեսված է տնտեսական նյութեր ձեռք բերելու համար, թիվ 11 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի սպասքի ձեռքբերման համար նախատեսվել է 680 000 ՀՀ դրամ /1 խմբի հաշվով նախատեսվել է տարեկան 40 000 ՀՀ դրամ/: Հատուկ նպատակային այլ նյութեր ձեռք բերելու համար 1 երեխայի հաշվով նախատեսվել է տարեկան 2000 ՀՀ դրամ /2585 երեխայի համար տարեկան կազմում է 5 170 000 ՀՀ դրամ/: Համակարգչային ծառայություններ՝ 4232 հոդվածով նախատեսվել է 282 000 ՀՀ դրամի ծախս, որից  Լեռնանիստի ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի ՀԾ հաշվապահական ծրագրի համար՝ 107 000 ՀՀ դրամ: Առողջապահական և լաբորատոր նյութեր՝ 4266 հոդվածով նախատեսվել է 385 000 ՀՀ դրամի չափով ծախս, պարտադիր վճարներ՝ 4823 հոդվածով նախատեսվել է 957 000 ՀՀ  դրամի չափով ծախս, որից 870 000 ՀՀ դրամ նախասվում է աղբահանության վճար,       87 000 ՀՀ դրամը՝ պարտադիր վճար, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում՝ 4252 հոդվածով նախատեսվել է 448 000 ՀՀ դրամի ծախս,         1 040 000 ՀՀ դրամ նախատեսվում է 4231 հոդվածով՝ փաստաթղթերի արխիվացման համար, նախատեսվում է նաև 385 000 ՀՀ դրամ 4234 հոդվածով ՝տեղեկատվական ծառայությունների ձեռքբերման համար:

91 801 412 ՀՀ դրամ նախատեսվում է մոդուլային մանկապարտեզի աշխատակազմի տարեկան աշխատավարձի և պահպանման ծախսերի համար:

9.5.1Արտադպրոցական դաստիարակության հաստատությունների տարեկան աշխատավարձը հաշվարկվել է հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի  07-ի  N 200  որոշումը, որի  համաձայն տարեկան աշխատավարձը կազմում է ՀՈԱԿ-ների համար՝ 183 904 000 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝   84 924 000 ՀՀ  դրամ: Էլեկտրաէներգիայի և ջեռուցման տարեկան ծախսը կազմել է ՀՈԱԿ-ների համար 10 780 000 ՀՀ  դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 9 000 000 ՀՀ դրամ, ջրամատակարարման տարեկան ծախսը ՀՈԱԿ-ների համար կազմել է 403 100 ՀՀ դրամ, իսկ բյուջետային հիմնարկների համար՝ 600 000 ՀՀ  դրամ: Կապի ծառայության տարեկան ծախսը ՀՈԱԿ-ների համար կազմել է 270 000 ՀՀ դրամ, բյուջետային հիմնարկների համար՝ 244 800 ՀՀ դրամ: Ներքին գործուղումները բյուջետային հիմնարկների համար կազմում է 450 000 ՀՀ դրամ, ՀՈԱԿ-ների համար՝ 100 000 ՀՀ դրամ: Արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվող յուրաքանչյուր երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց գանձվող տեղական վճարի չափը սահմանվել է Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 199-Ն որոշման համաձայն:

10.2.1  Ծերություն ծրագրով նախատեսել ենք 1 300 000 դրամի ծախս, որից  4216  հոդվածով        1 000 000 ՀՀ դրամ՝ ծերերի ժամանցի վայրերի վարձակալության գումար՝ Ռոզա Շահբազյանի հետ կնքված պայմանագրի շրջանակներում վճարում կատարելու նպատակով, 4269 հոդվածով 300 000 ՀՀ դրամ հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերման համար:

10.7.1 Սոցիալական հատուկ արտոնություններ ծրագրով նախատեսել ենք  4729 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 5 000 000 ՀՀ դրամի այլ նպաստներ բնակչությանը:

11.1.2 Հրազդան համայնքի  բյուջեի վարչական մասում պահուստային ֆոնդ ծրագրով նախատեսել ենք 129 350 300 ՀՀ դրամի պահուստային միջոցներ:

  2025 թվականի համայնքի բյուջեի միջոցների հաշվին պահպանվող հոակ-ների աշխատողների, բյուջետային հիմնարկների  և  աշխատակազմի հաստիքների միջին տարեկան ցուցակային թիվը կազմում է 895 հաստիքային միավոր:

  2025 թվականի համայնքի բյուջեի  եկամտային մասում  հաշվարկների համար հիմք է ընդունվել  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության, մշակութային և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից 2024 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքչափերը և կիրառվող արտոնությունները հաստատելու մասին 2023 թվականի դեկտեմբերի 7-ի 199-Ն որոշումը:

2025 թվականին սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները:

 

  1. Հրազդան համայնքի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում:
  2. Հրազդան համայնքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում:
  3. Հրազդան համայնքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացում:
  4. Հրազդան համայնքի Հարավային թաղամասի թիվ 2 մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում:
  5. Հրազդան համայնքի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում:

Հրազդան համայնքի Զ. Անդրանիկի պողոտայի շրջանաձև խաչմերուկից մինչև պուրակային փողոց տանող ճանապարհի  և 3-րդ փողոցի հողածածկ հատվածում ծառերի տնկման աշխատանքների իրականացում - 3 076 910 ՀՀ դրամ բնապահպանական մասհանումներ, 400 000 ՀՀ դրամ համայնքի ներդրում:

  • Քննարկվել է

    28.11.2024 - 15.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Կոտայքի մարզ Հրազդանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 897

Տպել