Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____» դեկտեմբերի 2024 թվականի N____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը, պայմանները, չափորոշիչները, աջակցության քարտի ձևը և տրամադրվող գումարի չափը սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն և հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1744-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
- որոշման վերնագրից «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերը փոխարինել «ՁԵՎԵՐԸ,» բառերով.
- որոշման նախաբանում «13-րդ հոդվածի 12-րդ մասի, 30-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերը փոխարինել «26-րդ հոդվածի 7-րդ մասի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով.
- որոշման 1-ին կետում «Սահմանել» բառը փոխարինել «Հաստատել» բառով, իսկ 1-ին կետի 1-ին ենթակետում «և պայմանները» բառերը փոխարինել «, պայմանները և ձևերը» բառերով.
- ուժը կորցրած ճանաչել որոշման՝
ա. 1-ին կետի 2-րդ ենթակետը և N 2 հավելվածը և վերնագրից հանել «, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ» բառը,
բ. 1-ին կետի 3-րդ ենթակետը և N 3 հավելվածը և 2-րդ կետը.
- որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության «2025 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել ««Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից» բառերով.
- 7-րդ կետում «, բացառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի 6-րդ, 8-րդ և 9-րդ գլուխների և 2-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից» բառերը հանել, իսկ որոշման N 2 հավելվածի 6-րդ, 8-րդ և 9-րդ գլուխները ուժը կորցրած ճանաչել.
- որոշման ամբողջ տեքստում «սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն» բառերը փոխարինել «ցերեկային կենտրոն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ N 1 հավելվածի 6-րդ գլխի, N 1 հավելվածի 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ գլուխների «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ» բառերը հանել,
- որոշման N 1 հավելվածի վերնագրում «ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ» բառերը փոխարինել «, ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՁԵՎԵՐ» բառերով.
- որոշման N 1 հավելվածի 24-րդ կետում «կամ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան աջակցության քարտ» բառերը հանել.
- որոշման N 1 հավելվածի 25-րդ, 28-րդ, 29-րդ, 31-րդ, 33-րդ և 37-րդ կետերում հանել «կամ աջակցության քարտ» բառերը՝ իր համապատասխան հոլովաձևերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերության, որն ուժի մեջ է մտնում «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
-
Քննարկվել է
27.11.2024 - 12.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 950
Տպել