ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը
«Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է պետական նպաստների չափերը, իսկ 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր տարի պետք է սահմանի ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը:
Ըստ այդմ, 2025 թվականի համար պետք է սահմանել պետական նպաստը նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ՝ վերոնշյալ ցուցանիշը։
Միաժամանակ անհրաժեշտ է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն՝ ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացված միջոցները։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ընդունումից հետո տվյալ բյուջետային տարվա համար «Պետական նպաստների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին համաձայն՝ Կառավարությունը սահմանում է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ինչպես նաև դրանց վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերն՝ ըuտ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների:
Ընտանեկան և սոցիալական նպաստների և հրատապ օգնության վճարումը շարունակելու համար նշված ցուցանիշներն անհրաժեշտ է սահմանել նաև 2025 թվականի համար։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար անապահովության սահմանային միավորը 2025 թվականի համար պահպանել 2024 թվականի համար սահմանված չափով՝ 28.00:
Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն, ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները` համաձայն Նախագծի հավելվածի: Նշված չափերը հաշվարկվել են 01.11.2024 թ. տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա։
3. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կսահմանվի ընտանեկան նպաuտի և սոցիալական նպաստի իրավունք տվող անապահովության սահմանային միավորը, ինչպես նաև ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի և հրատապ oգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, ինչը կապահովի 2025 թվականին նշված գումարների նշանակման և վճարման բնականոն ընթացքը:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում Կառավարության գործունեության ծրագրից կամ այլ ռազմավարական ծրագրից։ Այն ապահովում է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարումը՝ «Պետական նպաստների մասին» օրենքով Կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում։
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա, քանի որ նախագծով առաջարկվող ցուցանիշներն ընկած են ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի հաշվարկների հիմքում:
-
Տևողություն
27.11.2024 12.12.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 279
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: