Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ  ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին»   համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ,  12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածների դրույթները:     

       Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

       Գավառ համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանված են օրենքով նախատեսված  չափերով:

            Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի      դրույթները, առաջարկվում է.

  1. Հավելված 1-ի 17-րդ կետով սահմանված դրույքաչափը Գավառ համայնքում՝ հաշվարկել 0.5   գործակցի կիրառմամբ:
  2. Հավելված 1-ի 9-րդ կետի 1) և 2) մասերի բ, գ, դ, ե, զ ենթակետերով սահմանված     նվազագույն դրույքաչափերի նկատմամբ Գավառ քաղաքում կիրառել 0.5, իսկ մյուս 11 բնակավայրերում 0.3 գործակից:

       «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը և վճարները: Հետևաբար տեղական տուրքերը և վճարները սահմանելու մասին ավագանու որոշման   նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամտային մասի ապահովմանը:

              Քանի որ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած  պարտադիր գանձույթ է, իսկ տեղական վճարը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող՝ օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, հետևաբար տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու տեղական տուրքերի և վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

 

        

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                 Գ. Ե. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

  • Տևողություն

    26.11.2024 11.12.2024
  • Տեսակ

    Ֆինանսական արձանագրություն

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն, Մշակութային, Ֆինանսական, Տնտեսական, Հանրային ծառայություններ

  • Նախարարություն

    Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 105

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: