<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>>
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Հիմնավորում
ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ
<<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 498.137.2 հազար դրամ, <<Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում>> ծրագրով՝ 81,527.2 հազար դրամ: <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրով ՀՀ կառավարությանը նախատեսվել է 5,880,335.3 հազար դրամ: Նկատի ունենալով, որ ծրագրի պատվիրատուն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, և այն, որ 2018 թվականին իրականացման ենթակա շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու վերաբաշխում՝ 5,880,335.3 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունից ուղղելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:
Երկրորդ վերաբաշխումը վերաբերվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման 2 ծրագրերին՝ <<Սիմենս>> ընկերության հետ 2017թ․ չորրորդ եռամսյակում կնքված ճանապարհային հաշվիչ սարքերի ձեռքբերման վճարումն իրականացնելու համար: 2017թ․ վճարվել է միայն առաջին կանխավճարը՝ պայմանագրային արժեքի՝ 179,570 եվրո, 10% գումարի չափով, որի 90% դեռ վճարման ենթակա է։
Ուստի անհրաժեշտություն է առաջացել <<Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ծրագրից>> 5113 հոդվածից կատարել վերաբաշխում՝ <<Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի>> 5129 հոդվածին՝ այլ մեքենաներ ու սարքավորումներ հոդվածին՝ 30 հաշվիչների ձեռք բերման նպատակով կնքված պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:
Բացի այդ, ՀՀ կառավարության 2017-2022թթ միջոցառումների ծրագրով ամրագրված <<Մինչև 2019 թվականի ավարտը ՀՀ շուրջ 7500 կմ երկարությամբ ճանապարհային ցանցի գույքագրում, քարտեզագրում և թվայնացում>> դրույթի կատարումն ապահովելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնո;լոգիաների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից ճանապարհային ցանցի թվային քարտեզագրման համակարգչային ծրագրային փաթեթների ձեռքբերման նպատակով 2018 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 40,000,0 հազար դրամ:
-
Քննարկվել է
12.03.2018 - 29.03.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 8080
Տպել