Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում, դրանց նկարագրություններում և հակացուցված զինվորական ծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով սահմանված է այն հիվանդությունների ցանկը և ախտաբանական վիճակները, որոնց դեպքերում քաղաքացուն բուժման նպատակով տրվում է տարկետում, և բազմաթիվ են այնպիսի դեպքերը, երբ բուժման նպատակով տարկետում ստացած քաղաքացիներին տարկետման ժամկետի ավարտից հետո նույն ախտաբանական վիճակ ունենալու պարագայում կրկին տրվում է տարկետում, որը սակայն չի դառնում նպատակային՝ բուժումների բացակայության պատճառով, ինչպես նաև այն դեպքերում, երբ զորակոչիկը ճանաչվում է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և նախատեսված են որոշակի գործառույթների հակացուցումներ, սակայն դրանց հետ կապված ծառայության ընթացքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր կոնկրետ վիճակով այդ առողջական խնդրի դրսևորման ձևերը տարբեր են, այդ թվում նաև՝ հակացուցման անհրաժեշտության բացակայությամբ։  Այդ առումով, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել այն հիվանդությունները և ախտաբանական վիճակները, որոնց դեպքում առաջին անգամ փորձաքննության ժամանակ բուժման նպատակով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիները տարկետման ժամկետի ավարտից հետո իրականացված հետազոտությունների արդյունքներով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, եթե չեն արձանագրվել ոչ պիտանիության կամ ժամանակավորապես ոչ պիտանիության համար սահմանված վիճակները, ինչպես նաև որոշակի հիվանդությամբ հակացուցումները կորոշվեն զորամասի բժշկի կողմից՝ կապված հիվանդության աստիճանից։ Արդյունքում կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները, ըստ անհրաժեշտության նրանց բուժումը կիրականացվի զինծառայողի կարգավիճակով, ինչպես նաև հակացուցված ծառայության պայմանները կորոշվեն ըստ հիվանդության արտահայտման աստիճանի։

  1. 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում, դրանց նկարագրություններում և հակացուցված զինվորական ծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

  Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում փոփոխությունների և լրացուցիչ ծախսերի չի հանգեցնում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այալ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

  • Տևողություն

    21.11.2024 07.12.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 247

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: