Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱ­­ՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 2-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱ­­ՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 2-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱ­ՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության ազգա­­յին անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 2-Ն և 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 8-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ազ­գա­յին անվտանգության ծառայության տնօրենի հրամանի նախագծի ընդու­նման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշման ուժը կորցրած ճանաչվելու և ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «Այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները հաստատելու մասին, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ» N 125 որոշումն ընդունվելու հանգամանքով։

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական, ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման լիցենզիա ստանալու համար ներկայացվող հայտերի ձևերը, ինչպես նաև լիցենզավորման հետ կապված հարաբերությունների որոշակի շրջանակ կարգավորվում են ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ։ Բացի այդ, նշված որոշմամբ ամրագրվել են Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության (N 7 հավելված) հավելվածով (Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները) նախանշված լիցենզիաների գործողությունը դադարեցնելու, կասեցնելու և վերականգնելու հետ կապված իրավակարգավորումները, որոնք նույնպես անհրաժեշտ է արտացոլել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 2-Ն և 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 8-Ն հրամաններում՝ միաժամանակ կատարելով նաև տեխնիկական որոշ փոփոխություններ։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 2-Ն և 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 8-Ն հրամանները համապատասխանեցնել ԵՏՀ խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմանը և դրանցում կատարել տեխնիկական որոշ փոփոխություններ։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 2-Ն և 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 8-Ն հրամանները կհամա­պա­տասխանեցվեն Եվրասիա­կան տնտեսական միության գործող օրենսդրու­թյա­նը։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի ծախսերում փոփ­ո­խու­թյուն­ներ չեն առաջանա։

 

 

 

Ազգային անվտանգության ծառայություն

 


  • Տևողություն

    21.11.2024 06.12.2024
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 167

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: