Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 02․10․2024թ․ թիվ 887-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որը բխում է ԱԺ կողմից «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների փոփոխություններով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 7-ի թիվ 02/16.11/4247-2023  հանձնարարականով՝  նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհները հեռահաղորդակցության ենթակառուցվածքներով կահավորելու անհրաժեշտությամբ:

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը (Կարգ) մշակվել և հաստատվել է դեռևս 2008 թվականին (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշում)։  Վերջին 15 տարիների ընթավցքում որոշումը գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Հաշվի առնելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտում կառուցապատումները վերջին տասը տարիների ընթացքում մի քանի անգամ բազմապատկվել է, ուստի անհրաժեշտ է վերանայել գործող որաշմամբ նախատեսված իրավական կարգավորումները։

  Ճանապարհների պաշտպանական գոտու և օտարման շերտի հողերում վերջին տարիներին իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հատկապես ճանապարհների օտարման շերտում և հողային պաստառում իրականացվում են իրականացվում են ՀՀ օրենսդրությանը և ստանդարտներին չհամապատասխանող հաղորդակցուղիների տեղադրման (վերատեղադրման) աշխատանքներ։ Արձանագրվել են ապօրինի կամ կարգի խախտմամբ տրված շինթույլտվության հիման վրա իրականացվող շինարարական աշխատանքներ, շինարարական աղբի կուտակումններ, ապօրինի կառուցապատման աշխատանքներ, ճանապարհի կողնակների և ճանապարհների ասֆալտբետոնե շերտի քանդման և այլ աշխատանքներ։

Միաժամանակ, ՀՕ 299-Ն Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրվել է, որի համաձայն ՀՀ կառավարությունը հաստատում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները։ Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ։

Միաժամանակ, հաշվի առնելով շարք խնդիրներ կապված հեռահաղորդակցության ենթակառուցվածքների  տեղափոխման աշխատանքների ֆինանսավորման հետ` նկատի ունենալով, որ օպերատորները տարեկան բյուջեն հաստատելուց չեն նախատեսում նշված ծախսերը, իսկ հաշվի առնելով, որ որոշ դեպքերում դրանք կազմում են բավականին խոշոր գումարներ, օպերատորների մոտ առաջանում են դժգոհություններ։ Նշվածից ելնելով ճանապարհաշինական աշխատանքները ձգձգվում են և չեն ավարտվում սահմանված ժամկետներում։

Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում նոր կառուցվող, ինչպես նաև ամբողջ երկայնքով հիմնանորոգվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների (դիտահորեր, խրամուղիներ, հենասյուներ) կառուցումը նախատեսել հեռահաղորդակցության օպերատորների առաջարկությունների առկայության դեպքում։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջը՝ (այն է «նորմատիվ իրավական ակտով հաստատվող կանոնները, կանոնադրությունները, կարգերը, ցանկերը, աղյուսակները և այլն ամրագրվում են (կամ ձևակերպվում են) նորմատիվ իրավական ակտի անբաժանելի մաս համարվող հավելվածների ձևով) առաջարկվում է Որոշումը շարադրել նոր խմբագրությամբ:

    Որոշման նախագծով առաջարկվում է վերանայել գործող Կարգի պահանջները, դրանք արդիականցնել, ինչպես նաև կարգավորել հաղորդակցուղիների վթարավերականգնողական  աշխատանքների պահանջ առաջանալու դեպքում  ճանապարհը տնօրինողների հետ դրանց համաձայնեցման հետ կապված ընթացակարգերը։

Միաժամանակ Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ճանապարհների նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների (դիտահորեր, խրամուղիներ, հենասյուներ) կառուցման հետ կապված առկա խնդիրները։ Մասնավորապես այդ աշխատանքները կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ ճանապարհի ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացման փուլում կառուցապատողի հետ կնքելով նախնական պայմանագիր, իսկ դրանք Օպերատորին կտրամադրվեն վարձակալության պայմանագրով։

 

4Ակնկալվող արդյունքները.

Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն հաղորդակցուղիների տեղադրման կամ վերատեղադրման, հաղորդակցուղիների վթարավերականգնողական  աշխատանքների, ինչպես նաև նոր կառուցվող և վերակառուցվող ավտոճանապարհների կառուցման նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների (դիտահորեր, խրամուղիներ, հենասյուներ) ներառման, դրանց  ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցման և օպերատորներին վարձակալությամբ տրամադրման, ինչպես նաև հետագա սպասարկման և վերանորոգման հետ կապված հարաբերությունները:

 

 5 Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

7 Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

 

  • Տևողություն

    21.11.2024 12.12.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Ջրային տնտեսություն, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն), Փոստային կապ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 286

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: