ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ՝ անկախ հանձնաժողով)» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցների» բառերով.
2) 5.1-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկվում է, եթե դատապարտյալը դիմում է ներկայացրել: Դիմում ստանալու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում, եթե դիմումը ստանալու պահին լրացել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատապարտյալի պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված ժամկետը:
3. Մինչև սույն օրենքի ուժի մտնելը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով ներկայացված հարցերը հանձնաժողովի և օրենքով սահմանված դեպքում՝ նաև դատարանի կողմից ենթակա են քննության մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորմանը համապատասխան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 114-րդ հոդվածից 3-րդ մասը հանել:
Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 115. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը
1. Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատապարտյալը պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց 3 ամիս առաջ պետք է գրավոր դիմում ներկայացնի պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին:
2. Դատապարտյալը դիմումով պետք է հիմնավորի պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու պատճառները:
3. Դատապարտյալի գրավոր դիմումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այդ մասին պաշտոնապես ծանուցում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին և պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային մարմնին:
4. Քրեակատարողական ծառայությունը և պրոբացիայի ծառայությունը կազմում և դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց 3 աշխատանքային օր առաջ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցներ (այսուհետ՝ զեկույցներ): Դատապարտյալի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը չպահպանելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում:
5. Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցները դրական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու օրն ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում և 3 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:
6. Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցներից մեկը բացասական է, մյուսը՝ դրական, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու օրն ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, և 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում դատարան:
7. Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցներից մեկը բացասական է, մյուսը՝ դրական, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու օրն ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը չի տալիս գրավոր համաձայնություն:
8. Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցները բացասական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու օրն ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
9. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելիս զեկույցներին կցվում են նաև դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը, դատապարտյալի անձի և վարքագծի փաստական նկարագիրը:
10. Մինչև զեկույցները դատարան ներկայացնելը դատապարտյալն իրավունք ունի.
1) ծանոթանալու իր վերաբերյալ կազմված նյութերին և անվճար ստանալու դրանց պատճենները.
2) ներկայացնելու բացատրություններ և փաստաթղթեր, հանդես գալու հայտարարություններով.
3) հայտնելու իր կարծիքը իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ.
4) ստանալ իր վերաբերյալ կազմված զեկույցները.
5) հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվելու թարգմանչի ծառայություններից:
11. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ կրկին դիմում կարող է ներկայացնել՝ երեք ամիս անց, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացնելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:
12. Դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ կրկին դիմում կարող է ներկայացնել վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս անց, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացնելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:
13. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ զեկույցի կազմման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 116-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու համաձայնություն չտալու դեպքում դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ կրկին դիմում կարող է ներկայացնել՝ մեկուկես տարի անց: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացնելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ կրկին դիմում կարող է ներկայացնել վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացնելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկվում է, եթե դատապարտյալը դիմում է ներկայացրել: Դիմում ստանալու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում, եթե դիմումը ստանալու պահին լրացել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատապարտյալի պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված ժամկետը:
3. Մինչև սույն օրենքի ուժի մտնելը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով ներկայացված հարցերը հանձնաժողովի և օրենքով սահմանված դեպքում՝ նաև դատարանի կողմից ենթակա են քննության մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորմանը համապատասխան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 434-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ` անկախ հանձնաժողով)` կողմից դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76 հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով կամ 77 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ եզրակացությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում և կարգով» բառերով.
2) 3-րդ մասում «որոշում ընդունելու» բառերը փոխարինել «դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 438-րդ հոդվածում՝
1) 3.1-րդ մասում «անկախ հանձնաժողովի եզրակացությունն»բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցներն» բառերով, իսկ «անկախ հանձնաժողովինև պատիժը կատարող հիմնարկին» բառերը՝ «պրոբացիայի ծառայությանը և քրեակատարողական ծառայությանը» բառերով.
2) 3.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3.3-րդ մասի 3-րդ կետում «անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության և քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները» բառերով.
4) 3.5-րդ մասում «անկախ հանձնաժողովի ներկայացուցչի կողմից եզրակացությունը» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության և քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների կողմից զեկույցները» բառերով.
5) 3.7-րդ մասում «անկախ հանձնաժողով և պատիժը կատարող հիմնարկ» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայություն և քրեակատարողական ծառայություն» բառերով:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկվում է, եթե դատապարտյալը դիմում է ներկայացրել: Դիմում ստանալու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում, եթե դիմումը ստանալու պահին լրացել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատապարտյալի պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված ժամկետը:
3. Մինչև սույն օրենքի ուժի մտնելը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով ներկայացված հարցերը հանձնաժողովի և օրենքով սահմանված դեպքում՝ նաև դատարանի կողմից ենթակա են քննության մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորմանը համապատասխան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «փոխարինելու» բառից հետո լրացնել «վերաբերյալ խորհրդատվական զեկույցը տրամադրում է պատժի կրման վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ` տարածքային մարմին)» բառերը, իսկ « (սույն գլխում այսուհետ` տարածքային մարմին)» բառերը՝ հանել.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տարածքային մարմինը դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը ներկայացնում է դատարանի պահանջի հիման վրա, իսկ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատապարտյալի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու դիմումի մասին պաշտոնական ծանուցում ստանալու դեպքում:».
3) 4-րդ մասում «մարմին» բառը փոխարինել «դատարան» բառով: