Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1507-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ  2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1507-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարության 1988 թվականի մարտի 25-ի N 78-Մ և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի N 04-Ն և 2007 թվականի հունվարի 29-ի N 39-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1507-Ն hրամանի՝

1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հաստատել Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը՝ համաձայն հավելվածի։»,

2) 3-րդ և 4-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,

3) հավելվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«3․ Բոլոր հաստատությունների 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանների սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին՝ բացառիկ ընդունակությունների վերաբերյալ գնահատման եզրակացությունն ունենալու դեպքում։,

4) 4-րդ կետից հանել ՝ Չափորոշիչը չներդրված՝ 3-րդ, բառերը,

5) 4-րդ կետում 2024-2025 ուսումնական տարվանից սկսած՝ Չափորոշիչը բառերը փոխարինել 2024-2025 ուսումնական տարվանից սկսած՝ Հանրակրթության պետական նոր չափորոշիչը բառերով,

6) 9-րդ կետի 2-րդ ենթակետում «ապահովման դեպքում» բառերից հետո լրացնել  

հաստատությունում կազմակերպվում են քննություններ, որոնց արդյունքներով բառերը,

7) 10-րդ կետի 4-րդ ենթակետում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բառերը փոխարինել Նախարարության բառով,

8) 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

23․ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալի համար էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունները իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ձևավորված հանձնաժողովը, որի անդամներից մեկին առաջադրում է  Նախարարությունը։,

9) լրացնել նոր՝ 26․1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

26․1․ էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կարող են կազմակերպվել նաև 1-ին և 3-րդ քննաշրջաններում՝  ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:։

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

  • Տևողություն

    21.11.2024 06.12.2024
  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 83

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: