Հիշել նախագիծը

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1021-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1021-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի              N 1021-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Վարդան Անդրանիկի Գյոդակյանին 2024 թվականի ամառային զորակոչի ընթացքում իրականացված բժշկական փորձաքննության արդյունքներով պարտադիր զոիվորկանան ծառայությունից ազատելու հանգամանքով:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

       Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի              N 1021-Ա որոշման համաձայն մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճում ունենալու հանգամանքով պայմանավորված Վարդան Անդրանիկի Գյոդակյանին տրվել է տարկետում 2024 թվականի ամառային զորակոչից մինչև վերջինիս 26 տարին  լրանալու օրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդան Անդրանիկի Գյոդակյանը օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվել ՀՀ զինված ուժերի պահեստազորում, ապա անհրաժեշտ է դադարեցնել ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նրան տրված տարկետումը:

         

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

  1. Ակնկալվող արդյունքը.

        «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի              N 1021-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կդադարեցվի Վարդան Անդրանիկի Գյոդակյանին ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը ևպետականբյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

 

 «Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1021-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի              N 1021-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

  • Տևողություն

    20.11.2024 05.12.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 108

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: