<<Տնտեսական օբյեկտները, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների հիման վրա հաշվարկված աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվները հաստատելու մասին>>
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տնտեսական օբյեկտները, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների հիման վրա հաշվարկված աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայում գործող ՀՀ կառավարության հունվարի 4-ի 2024 թվականի N32-Ն որոշմամբ սահմանված մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների (այսուհետ՝ ՍԹԱ) նորմատիվների մշակման ու հաստատման կարգը կանոնակարգում է մթնոլորտային օդի աղտոտման նվազեցմանը և վնասակար ներգործությունները սահմանափակմանն ուղղված միջոցառումները: ՍԹԱ նորմատիվները մշակվում են այն իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց «Օդի պահանջվող օգտագործում»-ը մեկ տարում գերազանցում է երկու միլիարդ խորանարդ մետր չափանիշ կամ վայրկյանում գերազանցում է երկու հազար խորանարդ մետր չափանիշը։ Այդպիսի իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց՝ ՍԹԱ նորմատիվների նախագծերի հիման վրա Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմինը տրամադրում է արտանետումների թույլտվություն։ Սակայն աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղբյուր կամ աղբյուրների խումբ ունեցող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար արտանետոման թույլտվությունները սահմանվում են տեխնիկական նորմատիվներին համահունչ, որոնք էլ պետք է համապատասխանեն կիրառվող լավագույն հասանելի տեխնոլոգիաներին։
Այսպիսով, նախագծի ընդունմամբ կներդաշնակեցվեն աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող արտանետումների սահմանափակման նպատակով և զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը։ Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության կառավարումը և կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը։
Նախագիծը մշակվել է ի կատարումն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն աապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» վարչապետի N343-Ա որոշման հավելվածի 6-րդ կետի, ինչպես նաև CEPA ճանապարհային քարտեզի 109.2-րդ կետի:
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
-Նախագծով սահմանվում է աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող կազմակերպությունների տեխնիկական նորմատիվների մշակման պահանջը,
- հստակ նշվում է այն ոլորտները և ենթաոլորտները, որոնց համար պետք է կիրառվեն լավագույն հասանելի տեխնոլոգիաներ,
- սահմանվում եմ լավագույն հասանելի տեխնոլոգիաների ներդրման ժամանակացույցը գործող և նախատեսվող օբյեկտների համար։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները․
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կամրագրվի մթնոլորտային օդի ժամանակակից մոտեցումները, մասնավորապես, աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող կազմակերպությունների համար տեխնիկական նորմատիվների մշակման պահանջը լավագույն հասանելի տեխնոլոգիաների հիման վրա, ինչպես նաև դրանց ներդրման ժամանակացույցը գործող և նոր կառուցվող օբյեկտների համար։ Այս ամենը, կնպաստի մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների նորմավորման գործընթացի հստակեցմանը և բարելավմանը, մասնավորապես, արտանետումների սահմանափակման և զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների․
Կառավարության որոշման նախագծի մշակումն ուղղված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1363-Ա որոշման հավելվածի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի, 4.10-րդ՝ «Շրջակա միջավայրի պահպանություն» կետով սահմանված, 11-րդ՝ «Մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը՝ ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը» ուղղության կատարմանը:
-
Տևողություն
20.11.2024 05.12.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 124
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: