Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____________________2024 թվականի   N     -Լ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 818-Լ որոշման՝
  • N 1 հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

21. ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման գործընթացի վերահսկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից, ԱՆԻ ՊԱՍ-ի սերվերի սպասարկումը և մուտքագրված տվյալների պահպանումն իրականացվում է նախարարության կողմից, իսկ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկումը՝ կազմակերպության կողմից։․

  • N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի 1-ին նախադասության ։ կետադրական նշանը փոխարինել ՝ կետադրական նշանով․
  • N 1 հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի 1-ին նախադասության ականջապիտակը։ բառից հետո լրացնել՝ ականջապիտակը՝ ելքագրման նպատակով բառերով․
  • N 1 հավելվածի 32-րդ կետի 3-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
  • N 1 հավելվածի 32-րդ կետը լրացնել նոր 4-րդ ենթակետով․

4) անձնական սպառման համար (այդ թվում՝ կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների) մորթված կենդանու ականջապիտակը անասնապահությամբ զբաղվող տնտեսավարողի կողմից 7 օրվա  ընթացքում հանձնվում է կազմակերպության անասնաբույժին՝ ելքագրման նպատակով։․    

  • N 2 հավելվածի 5-րդ կետի 3-րդ սյունակի Տեսչական մարմին բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          ՎԱՐՉԱՊԵՏ                                                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Տևողություն

    20.11.2024 05.12.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 461

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: