Հիշել նախագիծը

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՈՎ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՏԵՔՍՏԻԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՈՎ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ  ԾՐԱԳԻՐԸ, ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՏԵՔՍՏԻԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2023 թվականին ՀՀ արտաքին առևտրի ծավալն աճել է 46%-ով՝ կազմելով 20․7  մլրդ դոլար։ Նույն ժամանակահատվածում արտահանումն աճել է 55․3%-ով՝ կազմելով 8․4 մլրդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 63.5%-ով՝ կազմելով 12․3 մլրդ դոլար։  Արտահանման կառուցվածքում ամենամեծ մասը բաժին է ընկել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերին, թանկարժեք մետաղներին և դրանցից իրերին` 38․1%: Երկրորդ տեղում է մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանումը՝ 15.3%։ Հանքահումքային և պատրաստի սննդի արտադրանքի արտահանումն ունեցել է երրորդ ամենաբարձր տեսակարար կշիռը՝ 10․5 %, վերգետնյա, օդային  և ջրային տրանսպորտի միջոցների արտահանումը՝ 6․5%, մանածագործական իրերինը՝ 4․2%:  2023 թվականին Հայաստանի արտահանման հիմնական գործընկերներն են ՌԴ-ն, ԱՄԷ-ն, Չինաստանը, Իրաքը, Նիդեռլանդները, Վրաստանը, Բելգիան, Բուլղարիան, Իրանը։

2023 թվականի տվյալներով Հայաստանից օդային ճանապարհով արտահանվել են

17.2 հազար տոննա բեռներ, իսկ ցամաքային ճանապարհով արտահանված բեռների ծավալը՝ 900․3 հազար տոննա։

Հաշվի առնելով Միջազգային առևտրի կենտրոնի արտաքին առևտրի ներուժի մեթոդաբանության հիման վրա արված հաշվարկը և բացառելով վերարտահանման ցուցանիշները, Հայաստանում արձանագրվել է ոչ հանքահումքային պատրաստի արտադրանքի չիրացված առևտրի մեծ ճեղքվածք և իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ Հայաստանի համար ընդհանուր չիրացված առևտրի ներուժը կազմում է 3.2 մլրդ դոլար, որից 32% բաժին է ընկնում Ռուսաստանին, Ղազախստանին, Բելառուսին, Վրաստանին, Ուզբեկստանին, Իրանին, իսկ 68%-ը ԵՄ երկրներին, Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի երկրներին, ԱՄՆ-ին, Կանադային, Չինաստանին, Ճապոնիային և Կորեային:[1] Հայկական ապրանքների համար առևտրի ամենամեծ ներուժ ունեցող շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Հարավային Կորեան, ԵՄ երկրները, Շվեյցարիան, Հնդկաստանը, Պարսից Ծոցի և Մերձավոր Արևելքի երկրները, Իրանը և Վրաստանը։ Ստորև բերված աղյուսակը ներկայացնում է հաշվարկների բացվածքը` ըստ երկրների:

Արտահանման երկրի անվանում

Չիրացված առևտրի ներուժի արժեքը, 2023

Ռուսաստան

$800,000,000

Արաբական Միացյալ Էմիրություններ

$176,000,000

Չինաստան

$188,000,000

Նիդերլանդներ

$174,000,000

Շվեյցարիա

$171,000,000

Գերմանիա

$183,000,000

Հնդկաստան

$157,000,000

Բելգիա

$144,000,000

ԱՄՆ

$135,000,000

Ճապոնիա

$118,000,000

Կորեա

$115,000,000

Իտալիա

$99,000,000

Վրաստան

$73,000,000

Բելառուս

$44,000,000

Ղազախստան

$39,000,000

Լեհաստան

$32,000,000

Սլովակիա

$31,000,000

 

 Ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից ավելի հեռու գտնվող երկրները, որոնց լոգիստիկ (այդ թվում` մուլտիմոդալ) կապը Հայաստանի հետ թանկ է տեղական արտահանողների համար, գրանցել են չիրացված առևտրի ներուժի ավելի մեծ ճեղքվածք իրենց փաստացի առևտրի հետ համեմատության մեջ: Եթե Ռուսաստանի և Վրաստանի պարագայում ճեղքվածքը 32 տոկոս է, Ղազախստանի` 30 տոկոս, ապա այլ երկրների դեպքում ճեղքվածքը տատանվում է 70-100 տոկոսի սահմաններում: Վերջինիս պարագայում բարձր ճեղքվածքը կարող է պայմանավորված լինել սերտիֆիկացման խստացված պահանջներով, տրանսպորտային ծախսերի բարձր լինելու հանգամանքով, նոր շուկա մուտք գործելու հետ կապված բարձր մարքեթինգային ծախսերի հետ կամ նոր շուկաներում առկա ապրանքների մասով տեղեկատվություն ստանալու սահմանափակմամբ, և այլն:  Չիրացված առևտրի ծավալի մեծ մասը բաժին է ընկնում այն ուղղություններին, որտեղ ապրանքի գնագոյացման մեջ տրանսպորտային ծախսերի մասնաբաժինը կազմում է 10-30 տոկոս։

Չիրացված առևտրի բարձր ներուժ ունեցող ոչ հանքահումքային որոշ ապրանքների և նպատակային/ծագման երկրների, ինչպես նաև այդ ապրանքների գնագոյացման մեջ տրանսպորտային ծախսերի մասնաբաժնի վերլուծությունը ցույց է տվել, որ որոշ  ապրանքների (օրինակ՝ խմիչքներ՝ ստացված խաղողի գինի թորելուց (կոնյակ), թարմ խաղողի գինի, շոկոլադ, իշխան, կանացի վերարկուներ, տղամարդկանց վերարկուներ) դեպքում, կախված առաքվող երկրից, գնագոյացման ծախսերի մասնաբաժինը կազմում է 0-30%, ընդ որում Ռուսաստանի Դաշնության դեպքում այն կարող է տատանվել 0-10%-ի սահմաններում, ԱՄՆ, Կանադայի, Ճապոնիայի համար՝ 21-30%, ԵՄ և այլ երկրների համար՝ 10-20%-ի շրջանակներում։

Միջազգային առևտրի կենտրոնի մեթոդաբանության հիման վրա, տրանսպորտային ծախսերի ազդեցությունը առևտրի ծավալների վրա գնահատելու համար ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը իրականացրել է հարցում Հայաստանում գործող 120 (ոչ հանքահումքային արտադրանք, ոչ ծիրան արտահանողների ընդհանուր թվի 15%) արտահանողների և ներմուծողների շրջանում առ այն, թե.

  • որքան է կազմում տրանսպորտային ծախսերը տվյալ կազմակերպությունների գնագոյացման մեջ,
  • վերջին 3 տարվա մեջ որ երկրներ են իրականացրել արտահանում/ներմուծում,
  • վերջին 3 տարվա մեջ ինչ արժողությամբ ներմուծման/արտահանման առաջարկներ են ստացել արտեկրից, որոնք չեն իրականացվել, այլ հավասար պայմաններում, բարձր տրանսպորտային ծախսերի պատճառով:

Հարցման և դաշտային աշխատանքների արդյունքները ցույց են տվել, որ 120 ընտրված ընկերություններից 92 ընկերություններ բանակցել են գործընկերների հետ գործարքների շուրջ, ստացել են առաջարկ, սակայն բարձր տրանսպորտային ծախսերի պայմաններում գործարքը տեղի չի ունեցել: Մինչդեռ հարցմանը մասնակցած 28 ընկերություն նշել է, որ անկախ տրանսպորտային ծախսերի բարձր լինելուց, այնուամենայնիվ գործարքը ավարտին են հասցրել: 92 ընկերության հաշվարկով վերջին 3 տարվա ընթացքում տրանսպորտային ծախսերի բարձր լինելու հետևանքով չի իրականացվել $42,655,000 արժողությամբ պայմանագրեր. տեքստիլ և հագուստ` $9,300,000, ալկոհոլային խմիչքներ (գինի, կոնյակ, գարեջուր)` $6,983,000, քաղցրավենիք (շոկոլադ, չիր, մեղր, չիպս, կրեկեր)` $3,285,000, սունկ/լոլիկ` $1,275,000, պահածոներ (պահածոյացված բանջարեղեն, ջեմեր)` $972,000, Ոչ ալկոհոլային խմիչքներ (հյութեր, ջուր)` $4,890,000, ելակ` $3,250,000։

Մյուս կողմից, արտահանման դիվերսիֆիկացման նպատակները պահանջում են նոր իրացման շուկաներ մուտքի ապահովում, առանց որի դժվար է լինելու վերացնել կախումը մեկ կամ երկու ապրանքային շուկաներից և սա Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար հույժ կարևոր է:

3 ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Որոշման նախագծով առաջարկվում է նախագծի ընդունումից հետո մինչև 2027 թվականի ավարտը առևտրային օդային փոխադրումով և ավտոմոբիլային տրանսպորտով արտահանվող գյուղատնտեսական, պարենային, արդյունաբերական  ապրանքների ցանկի Եվրասիական տնտեսական միության տնտեսական գործունեության ապրանքային 4-անիշ կոդերին համապատասխան ընտրված  արտադրանքի արտահանում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրել գումարային փոխհատուցում՝ առևտրային օդային փոխադրումով արտահանում իրականացնելու դեպքում  1 կգ-ի հաշվարկով մինչև 1.2 հազար ՀՀ դրամի, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 06.12.2023թ. N 2466-Լ հրամանի N 3 հավելվածի ցանկով նախանշված ապրանքների դեպքում՝ ծառայության մատուցած արժեքի 60%-ը, բայց ոչ ավել, քան 1,400 ՀՀ դրամը։

 Ավտոմոբիլային տրանսպորտով արտահանվող արտադրանքի համար՝ յուրաքանչյուր 1 տոննայի համար մինչև 25 հազար ՀՀ դրամի չափով։

Առևտրային օդային փոխադրումով արտադրանքի արտահանում իրականացնելիս նախապատվությունը տրվելու է երրորդ երկրների շուկաներին՝ նպաստելու նոր շուկաներ մուտքին և ապրանքատեսականու առավել մեծ ծավալների իրացմանը։

 

  1. 4.ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի աջակցությամբ գործող Հայաստանի Ներդրումային Խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

5 ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

  Հայաստանի տնտեսության վրա առաջարկվող գործողությունների պոտենցիալ ազդեցության գնահատման համար հաշվարկվել է տնտեսության առևտրի հատվածի բազմարկիչը։ Ավելի մանրամասն՝ հաշվարկվել է արդյունաբերական ու գյուղատնտեսական արդյունքի և համախառն արտաքին առևտրի հարաբերակցության գործակիցը։ Հաշվի առնելով 2022 թվականի համար հնարավոր շեղումները՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, դիտարկվել է 2021 թվականի գործակիցը։ Համաձայն պաշտոնական վիճակագրության այն կազմել է 1.7։ Վերլուծության մեջ կիրառվել է ավելի կոնսերվատիվ՝ 1.5 բազմարկիչ։ Արդյունքում համապատասխան լրացուցիչ ՀՆԱ-ն հաշվարկվել է հետևյալ բանաձևով՝

 

 

 

Եվ վերջապես, հաշվի առնելով մոտակա տարիների համար պլանավորված ֆիսկալ եկամուտների մակարդակը (ֆիսկալ եկամուտներ/ՀՆԱ), մոտարկվել են լրացուցիչ ֆիսկալ եկամուտները։ Մոտեցումն ունի հետևյալ ֆորմալ տեսքը՝

 

 

 

Ֆինանսների նախարարությունը մտադիր է ֆիսկալ եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը 23%-ից հասցնել 25%-ի։ Սույն հաշվարկի համար դիտարկվել է 23% գործակիցը։  Ըստ այդմ, տրանսպորտային ծախսերի 25-30% (աջակցության չափը) նվազեցման ազդեցությունն առևտրի, ՀՆԱ և ֆիսկալ եկամուտների հավելյալ աճի վրա ներկայացված են ստորև աղյուսակով:

1Տրանսպորտային ծախսերի նվազեցման ազդեցությունն առևտրի աճի, ՀՆԱ հավելաճի և ֆիսկալ եկամուտների վրա[2]

 

 

 

 

Ապրանքախումբ

Սնունդ և խմիչք

Ցածրարժեք

Խառը

Արտահանման աճ (ծախսերի 1% նվազում)

0.92%

1.27%

1.85%

Փաստացի առևտուր Եվրոպայի հետ (2022թ., հազ ԱՄՆ դոլար)

480,738

28,913

207,078

Տրանսպորտային ծախսերի նվազման ազդեցություն

Առևտրի աճ ծախսերի նվազման փոփոխության արդյունքում

 

 

 

10%

9.8%

12.7%

17.11%

 

30%                                         

     

27.6%

 

38.1%                  

 

55.5%

50%

46%

63.5%

92.5%

Առևտրի փոփոխություն (հազ ԱՄՆ դոլար)

 

 

 

10%

        47,112

3,671

35,431

30%

132,683

11,015

114,928

50%

221,139

18,359

191,547

Լրացուցիչ ՀՆԱ և հավելյալ ֆիսկալ եկամուտներ (հազ ԱՄՆ դոլար)

Լրացուցիչ ՀՆԱ (հազ ԱՄՆ դոլար)

 

 

 

10%

70,668

5,506

53,146

30%

199,024

16,522

172,392

50%

331,708

27,538

287,305

Հավելյալ ֆիսկալ եկամուտներ

(հազ ԱՄՆ դոլար)

     

10%

17,667

1,376

13,286

30%

49,756

4130

43,098

50%

82,927

6,884

      71,826

Հաշվարկները ցույց են տալիս, որ տրանսպորտային ծախսերի 30% նվազեցման հետևանքով ՀՀ պետական բյուջեի եկամուտներն արտահանման աճի շնորհիվ կավելանան  3 տարվա ընթացքում 38,793,600,000 դրամով ($96,984,000):

  1. ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա իրականացնելու այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ:

 

7 ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ և/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Սույն որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «5.3 ՀՀ տարածքից արտահանման/ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով, օդանավով և այլ տրանսպորտային միջոցներով տեղափոխման ծախսերի փոխհատուցման ծրագրերի մշակում և իրականացում» և «9.1 ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության իրականացում»  միջոցառումներից  (հղում՝  https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf,  212-րդ և 222-րդ էջ)։

 

  1. 8.ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՐՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն Որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու ընդունումից հետո՝ 2025թ․ պետական բյուջեում իրականացնել վերաբաշխում՝ մոտ 2,000․0 մլրդ ՀՀ դրամի չափով:

 

 

[1]   https://exportpotential.intracen.org/en/products/tree-map?fromMarker=i&exporter=51&toMarker=w&market=w&whatMarker=k

[2] Աղբյուր՝ ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի հաշվարկներ

 

  • Տևողություն

    19.11.2024 04.12.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տրանսպորտ, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 380

Տպել

Առաջարկներ`

ԱՁ Արտյոմ Ղազարյան

19.11.2024

Ինչո՞ւ Անհատ Ձեռնարկատերերը շահառու չեն հանդիսանում

Հովհաննես Բուրմանյան

19.11.2024

Խնդրում եմ նախագծի 2-րդ հավելվածում ավելացնել հետևյալ ԱՏԳ ԱԱ Ծածկագրերը և նկարագրությունը: 0810 Fresh strawberries, raspberries, blackberries, back, white or red currants, gooseberries and other edible fruits (excl. nuts, bananas, dates, figs, pineapples, avocados, guavas, mangoes, mangosteens, papaws "papayas", citrus fruit, grapes, melons, apples, pears, quinces, apricots, cherries, peaches, plums and sloes) 0808 Apples, pears and quinces, fresh 0809 Apricots, cherries, peaches incl. nectarines, plums and sloes, fresh 0813 Dried apricots, prunes, apples, peaches, pears, papaws "papayas", tamarinds and other edible fruits, and mixtures of edible and dried fruits or of edible nuts (excl. nuts, bananas, dates, figs, pineapples, avocados, guavas, mangoes, mangosteens, citrus fruit and grapes, unmixed)

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: