«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է բանկերի կողմից՝ գնման գործընթացներին մասնակցելու նպատակով մասնակիցներին ՀՀ կառավարության 11.08.2011թ. N 1145-Ն որոշմամբ հաստատված ձևով բանկային երաշխիքներ տրամադրելու սահմանափակման վերացման անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ կառավարության 11.08.2011թ. N 1145-Ն որոշման համաձայն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում մասնակիցները պարտավոր են ներկայացնել բանկային երաշխիքներ՝ նշված որոշմամբ հաստատված ձևին համապատասխան: Սակայն շատ դեպքերում բանկերը, մասնակիցներին տրամադրում են վերոնշյալ ձևից տարբերվող ձևերով բանկային երաշխիքներ, որի արդյունքում մասնակիցները կամ չեն կարողանում մասնակցել գնման գործընթացներին, կամ վերջիններիս կողմից ներկայացված բանկային երաշխիքները ընդունելի չեն լինում պատվիրատուների կողմից և մասնակիցների հայտերը մերժվում են: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 385-րդ հոդվածի համաձայն՝ բենեֆիցիարի հանդեպ երաշխիք տված անձի` երաշխիքով նախատեսված պարտավորությունն ինքնուրույն է և անկախ է հիմնական պարտավորությունից, որի կատարման ապահովման համար այն տրվել է, եթե նույնիսկ երաշխիքում վկայակոչվում է այդ պարտավորությունը: Այս կապակցությամբ գտնում ենք, որ բանկային երաշխիքները կարող են ներկայացվել վերոնշյալ որոշմամբ հաստատված ձևից տարբերվող ձևերով, եթե պահպանված են ՀՀ օրեսնդրությամբ բանկային երաշխիքի համար սահմանված ընդհանուր կանոնները: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 11.08.2011թ. N 1145-Ն որոշումը: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման նպատակն է կարագավորել բանկային երաշխիքի տրամադրման հետ կապված հարաբերությունները: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա մասնակիցներին առանց խոչընդոտների բանկերից ստանալ բանկային երաշխիքներ և մասնակցել գնման գործընթացներին: |
7. |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
--- |
-
Քննարկվել է
07.03.2018 - 23.03.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 8356
Տպել