««ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարվող փոփոխությունները և լրացումները բխում է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 26.03.2024թ. նիստի N ԿԱ/93-2024 արձանագրության 7.1 բ) հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից, համաձայն որի առաջարկվել է պետական մարմինների, այդ թվում՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների կողմից տնօրինվող գույքը վերջիններիս կողմից վարձակալելու գորընթացը կանոնակարգելու համար:
1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Պետական մարմինների, այդ թվում՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների կողմից տնօրինվող գույքերը վերջիններիս կողմից վարձակալելու գորընթացը կանոնակարգելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն իրականացրել է համապատասխան իրավական ակտերի ուսումնասիրություն:
Մասնավորապես.
- համաձայն «Գնահատման գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի՝ գնահատումը պարտադիր է պետական կամ համայնքային գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերում, բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքերի,
- համաձայն «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի՝ պետական մարմնի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև ենթակա պետական մարմնի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` նրա տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Պետական մարմնի գույքը հանձնվում է՝ իրավական ակտին համապատասխան, որը Կառավարության սահմանած կարգով հաշվառվում է նրա հաշվեկշռում։ Կառավարման լիազորություն ունեցող սահմանադրական մարմինը, պաշտոնատար անձն իրավունք ունեն հետ վերցնելու պետական մարմնի, ենթակա պետական մարմնի համար ձեռք բերված գույքը և այն հանձնել պետական այլ մարմնին կամ Կառավարությանը,
- համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի՝
- Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:
- Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը:
- Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:
Պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ: Պետական կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում Կառավարության հաստատած կարգով։ Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե:
Վարձակալության չհանձնված ամրացված գույքի օգտագործման արդյունքում պետական կազմակերպության ստացած եկամուտները պետական կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ պետական կազմակերպության կանոնադրությամբ:
Պետական կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
- Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպության ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
- Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ պետական կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:»,
- համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ ընկերության հիմնադիրները կնքում են ընկերության ստեղծման մասին գրավոր պայմանագիր, որը բովանդակում է տեղեկություններ ընկերության կանոնադրական կապիտալի չափի վերաբերյալ, որն իր մեջ ներառում է նաև կազմակերպության գույքը, ինչ վերաբերում է ընկերություններին ամրացվող անշարժ գույքին, ապա դա իրականացվում է համապատասխան կառավարության որոշումների հիման վրա։ Ընկերություններին գույքի ամրացման կամ վարձակալությամբ ձեռքբերման գործընթացները առանձին կարգավորված չեն «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով,
- համաձայն «Հիմնադրամների մասին» օրենքի 8-րդ հոդվածի՝ հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և (կամ) ֆինանսական միջոցները: Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով: Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրները ևս սահմանված են օրենքով։ Հիմնադրամների մասով ևս անհրաժեշտություն է առաջանալու սահմանել համապատասխան կարգավորումներ։ Հիմնադրամներին գույքի ամրացման կամ վարձակալությամբ ձեռքբերման գործընթացները ևս առանձին կարգավորված չեն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով,
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Վերոնշյալ իրավական ակտերի ուսումնասիրության հիմքով առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ կատարել նշված օրենսդրական իրավական ակտերում, իսկ պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների և հիմնադրամների մասով համապատասխան կարգավորումներ են սահմանվել։ Օրենսդրական իրավական ակտերի փոփոխությունների ընդունման հիմքով համապատասխան կարգավորումներ կսահմանել նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման վերաբերյալ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերում։
Այս նպատակով, ինչպես նաև Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 26.05.2024թ. նիստի N ԿԱ/93-2024 արձանագրության 7.1 բ) ենթակետով տրված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է նշված օրենսդրական իրավական ակտերի նախագծերը։
- 2. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտերի ընդունման դեպքում կկանոնակարգվի պետական մարմինների, այդ թվում՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների կողմից տնօրինվող գույքերը վերջիններիս կողմից վարձակալությամբ տրամադրելու գորընթացը, որի նպատակն է պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձացումը՝ չօգտագործվող տարածքների բացահայտումը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։
-
Տևողություն
19.11.2024 07.12.2024 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 222
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: