Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում 2024թ. օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի փոփոխություններից (այսուհետ, Օրենք), որի հետևանքով անհրաժետություն է առաջացել համապատասխանեցնել 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 1003-Ն որոշման վերնագիրը, վերջինից բխող համապատասխան կետը և լիազորող նորմը գործող Օրենքի համապատասխան հոդվածին:

2. Կարգավորման նպատակը և բնույթը:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել որոշման վերնագիրը, վերջինից բխող համապատասխան կետը և լիազորող նորմը գործող Օրենքի համապատասխան հոդվածին: Միաժամանակ, որոշման կիրառկման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել որոշմամբ հաստատված համաձայնության ձևի որոշ կետեր (սաղմի պահպանմանը և ոչնչացմանը վերաբերող), որոնք ընտրելու դեպքում նոտարական վավերացում չի պահանջվում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում որոշման լիազորող նորմի համապատասխանեցում գործող Օրենքի հոդվաին, ինչպես նաև որոշմամբ հաստատված համաձայնագրի որոշ կետերի հետ կապված գործողությունների հստակեցում, ինչը թույլ կտա ազատել շահառուներին լրացուցիչ ֆինանսական ծախսերից, իսկ բժշկական կազմակերպությանը թույլ կտա ունենալ փաստաթղթավորված համաձայնություն` սաղմի պահպանման կամ ոչնչացման վերաբերյալ:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից կամ ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից նախագիծը չի բխում:

  • Տևողություն

    18.11.2024 03.12.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 308

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: