Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԵՎՈՐԳԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի № 112-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԵՎՈՐԳԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ  ՏՐՎԱԾ  ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2024 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի № 112-Ա, ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Սպորտի բնագավառում  ունեցած նշանակալի նվաճումների համար Վլադիմիր Գևորգի Մուրադյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և մասին 2024 թվականի հունվարի 25-ի N 112 - Ա որոշման որոշման մեջ փոփոխություն   կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը :

Վլադիմիր Գևորգի Մուրադյանին     պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  անհրաժեշտությունը առաջացել է Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիայի (այսուհետև՝ ֆեդերացիա)  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղղված 2024 թվականի հոկտեմբերի 31- ի N ֆ/1 177 գրությունը,  որով ֆեդերացիան հայտնում է, որ Վլադիմիր Գևորգի Մուրադյանը այլևս չի հանդիսանում Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի անդամ: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության  կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի  ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» № 112-Ա որոշման մեջ՝  ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելված N 2-ի 13-րդ կետը:

  • Քննարկվել է

    15.11.2024 - 01.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 868

Տպել