Լրամշակման փուլում է
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՐՅՈԺԱ ԱՐԹՈՒՐԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՐՅՈԺԱ ԱՐԹՈՒՐԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Սերյոժա Արթուրի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և 2023 թվականի հուլիսի 20-ի N 1207 - Ա որոշման որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը :
Սերյոժա Արթուրի Բաբայանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու անհրաժեշտությունը առաջացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (այսուհետև՝ ֆեդերացիա) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղղված 2024 թվականի հոկտեմբերի 31- ի N ֆ/1 177 գրությունը, որով ֆեդերացիան հայտնում է, որ Սերյոժա Արթուրի Բաբայանը այլևս չի հանդիսանում Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի անդամ: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» № 1207-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելված N 2-ի 14-րդ կետը:
«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Սերյոժա Արթուրի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և 2023 թվականի հուլիսի 20-ի N 1207 - Ա որոշման որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
15.11.2024 - 30.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 609
Տպել