Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը

Անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և միջոցառումների իրականացման իրատեսական ժամկետներին:

Ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցում՝ Հավելված 2-ում կատարված փոփոխությունների հիմնավորումները ներկայացված են ստորև.

Այսպես՝ Հավելված 2-ի՝

ա. 1-ին կետի «1.8 «Այգ-1 200 ՄՎտ դրվածքային հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցում» միջոցառում՝ առաջարկվում է միջոցառման վերջնաժամկետի փոփոխություն՝ «2025թ. դեկտեմբեր»-ը փոխարինել «2027թ. դեկտեմբեր»-ով։ Վերջնաժամկետի փոփոխությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 25-ի N 1167-Ն որոշմամբ «Հայաստանում՝ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների միջև «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման մասին կառավարության աջակցության համաձայնագրում» կատարված փոփոխություններով՝ որով «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի «Շինարարության Մեկնարկի Ամսաթիվը» սահմանվել է «2025 թվականի դեկտեմբերի 1-ը»։ Կայանը շահագործման կհանձնվի 2027 թվականի դեկտեմբերին։

բ. 2-րդ կետի «2.15 Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գծի և 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանի կառուցման ծրագրի իրականացում» միջոցառում՝ միջոցառման իրականացման շրջանակներում կնքված Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի նախագծման, մշակման, ձեռքբերման, մատակարարման և շինարարության պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) կից գնացուցակի ապրանքների և աշխատանքների ծավալներում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ Պայմանագրի ընդհանուր գինը նվազել է 1,06 մլն եվրոյով, կազմելով 106,84 մլն եվրո, 107,9 մլն եվրոյի փոխարեն: Բացի այդ «Նորավան» ենթակայանում և էլեկտրահաղորդման օդային գծում արձանագրված գողության դեպքերով պայմանավորված՝ միջոցառման շրջանակներում արձանագրվել է աշխատանքների իրականացման ընթացքի անկում, դրանով պայմանավորված հնարավոր չէ աշխատանքներն ավարտել 2024թ. ընթացքում: Նշվածով պայմանավորված՝ առաջարկվում է փոփոխություն կատարել վերջնաժամկետում՝ «2021-2024 թվականներ» բառերը փոխարինել «2021-2025 թվականներ» բառերով, իսկ «Միջոցառման արժեքը և ֆինանսավորման աղբյուրը» սյունակում «107.9» թիվը փոխարինել «106.84» թվով։

գ. 3-րդ կետի «3.1 Հայաստանի էլեկտրական ցանցերի ընդհանուր ներդրումային ծրագրի իրականացում» միջոցառում՝ առաջարկվում է վերջնաժամկետի փոփոխություն՝ «2027թ» դեկտեմբեր»-ը փոխարինել «2034թ. դեկտեմբեր»-ով, «Միջոցառման արժեքը և ֆինանսավորման աղբյուրը» սյունակում՝ «750 մլն դոլար» բառերը փոխարինել «439395,8 մլն դրամ» բառերով։ Փոփոխությունները պայմանավորված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 14-ի N 276-Ա որոշմամբ՝ որով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2018-2027 թվականների ներդրումային ծրագրի ժամկետը սահմանվել է մինչև 2034 թվականը, իսկ ներդրումների չափը՝ 439395,8 մլն դրամ։

դ. 6-րդ և 7-րդ կետերի «6.2 Ջերմամատակարարման մասին ՀՀ նոր օրենքի մշակում» և «7.1 Գազամատակարարման մասին ժամանակակից սկզբունքների վրա հիմնված նոր օրենքի մշակում» միջոցառումներ՝ առաջարկվում է միջոցառումների «Վերջնաժամկետ» սյունակում «2023-2025 թվականներ» բառերը փոխարինել «2023-2027 թվականներ» բառերով:

«Ջերմամատակարարման մասին» ՀՀ օրենքի մշակման նպատակով ԵՄ-ն էներգետիկայի համար ծրագրի շրջանակներում իրականացվում է բացերի վերլուծություն և միջազգային փորձի ուսումնասիրություն, որոնք մեկնարկային փուլում են և պահանջում են տևական աշխատանք։ ԵՄ փորձագետի հետ նախատեսվում է բացերի վերլուծության, օրենքի նախագծի կառուցվածքի, կարգավորումների, ԵՄ երկրների նմանատիպ օրենքների վերաբերյալ քննարկում, որից հետո կմեկնարկեն օրենքի մշակման աշխատանքները։ Բացի այդ, ՀՀ-ԵՄ ԸՀԳՀ-ով իրականացվում են ԵՄ հրահանգներին և կանոնակարգերին ՀՀ օրենսդրության մոտարկման աշխատանքներ, որոնք նույնպես կապված են նոր օրենքի մշակման հետ։ Վերոնշյալը հաշվի առնելով 6.2 միջոցառման կատարման վերջնաժամկետ է սահմանվում 2027 թվականը։

 «Գազամատակարարման մասին» ՀՀ օրենքի մշակման նպատակով ԵՄ-ն էներգետիկայի համար ծրագրի շրջանակներում իրականացվել է բացերի վերլուծություն, դրա արդյունքներով մեկնարկել է նաև օրենքի նախագծի մշակումը։ Հաշվի առնելով, որ օրենքի նախագծով նախատեսվում է գազի ոլորտի մոդելի ու կառուցվածքի փոփոխություն, ինչպես նաև գազի շուկայի նեդրման տարրեր՝ դրանք ենթակա են մասնագիտական մանրակրկիտ քննարկման հաշվի առնելով նաև գազի ոլորտում ՀՀ-ՌԴ միջև պայմանագրային պարտավորությունները։ «Գազամատակարարաման մասին» ՀՀ օրենքի ընդունումով  էականորեն կփոփոխվեն գազի ոլորտում ներկայում գործող կարգավորումները։ Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև աշխատանքների ժամանակատարությունը 7.1 ենթակետի միջոցառման կատարման վերջնաժամկետ է սահմանվում 2027 թվականը:

Ե. 7-րդ կետի «7.2 Գազամատակարարման ոլորտի ենթաօրենսդրական կարգավորման դաշտի ամբողջական վերանայում» միջոցառում՝  պայմանավորված վերոնշյալ 7.1 կետի միջոցառման փոփոխությամբ՝ 7.2 ենթակետի միջոցառման վերջնաժամկետը սահմանվել է «2028թ. դեկտեմբեր»։

զ. 9-րդ կետի 9.4, 9.5, 9.6, 9.7, 9.8 և 11-րդ կետի 11.4, 11.2, 11.3, 11.4, 11.5 ենթակետերի միջոցառումներն ուղղված են էներգահամակարգի պետական ընկերությունների կառավարման արդյունավետության բարելավմանը։ Միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է ներդնել այնպիսի միջազգային ստանդարտներ, ինչպիսիք են՝ ISO/IEC 27000-ը «Security Management Systems» և NIST SP 800-53 «Security and Privacy Controls for Information Systems and Organizations», ISO 9001: «2015 Quality Management», ISO 37001: «Anti-Bribery Management Systems», ISO 50001: «2018 Energy Management Systems», ISO 14001: «2015 Environmental Management Systems» և ISO 31000: «Risk Management» ստանդրտները։ Հաշվի առնելով, որ նշված ստանդարտներն իրար փոխկապակցված են և հանդիսանում են 9001 ISO միջազգային ստանդարտի ընտանիքի մաս, Ընկերությունները բանակցելով ISO միջազգային ստանդարտներ ներդնող առաջատար խորհրդատվական ընկերությունների հետ, նպատակահարմար են համարում վերոնշյալ կետերի բոլոր միջոցառումները ներդնել միաժամանակ։ Ընկերությունների կողմից իրականացվել են շուկայի ուսումնասիրություն և արդեն կազմվել են մրցույթների տեխնիկական առաջադրանքները։ Բացի այդ, նշված աշխատանքները կատարելու համար միջոցառումներն ընդգրկվել են ընկերությունների ներդրումային ծրագրերում, որոնք կներկայացվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը։

Սակայն, պայմանավորված աշխատանքների մեծ ծավալով՝ ժամանակատար լինելու, ինչպես նաև ֆինանսական միջոցների առկայության հանգամանքներով, նշված աշխատանքները ռազմավարությամբ նախատեսված ժամկետներում ընկերությունների կողմից չեն կարող ավարտվել։ Ուստի, միջոցառումների կատարման վերջնաժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2026թ. դեկտեմբերը։

Վերոնշյալ փոփոխություններով պայմանավորված՝ համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև Հավելված 1-ում։

             Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն սահմանել ծրագիր-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրատեսական ժամկետներ։

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կառավարության որոշման ընդունմամբ կսահմանվեն ծրագիր-ժամանակացույցի միջոցառումների իրակականացման իրատեսական ժամկետներ, որոնցով կապահովվեն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) միջոցառումների ժամանակին կատարումը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14–ի N 48-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

2 Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14–ի N 48-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040 թվականը) և այլ ռազմավարական փաստաթղթերից:

  • Տևողություն

    15.11.2024 01.12.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 345

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: