Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու  որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեում փոփոխություներ կատարելու մասին ներկայացվող նախագծով   համայնքի բյուջեի «Ընդամենը եկամուտներ» տողի «3 958 454 000» դրամ թիվը անհրաժեշտ է փոխարինել «4 074 928 337» դրամ թվով, իսկ «Ընդամենը ծախսեր» տողի «4 250 136 500» թիվը փոխարինել «4 366 610 837» թվով:

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացումը «116474 337» դրամով պայմանավորված է ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի միջև կնքված 2024 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 793-24, 794-23 համաձայնագրերի, համայնքին տրամադրվող`  շահառուներին փոխանցվող պետական աջակցության  գումարների ներգրավմամբ:

Բյուջեի Բաժին 28 Խումբ 50 դաս 00 «Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջեի այլ եկամուտներ» տողի գումարը անհրաժեշտ է համալրել «113 081 881» դրամով` «5 000 000»  թիվը փոխարինել «118 081 881» թվով.

Բաժին 37 Խումբ 09 դաս 00 «Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ» տողի գումարը համալրել «3 392 456» դրամով՝ «0»  թիվը փոխարինել «3 392 456» թվով.

Վերը նշվածից  ելնելով անհրաժեշտ է եկամտային հաշվին մուտքագրված գումարը տեղափոխել ծախսային հաշվին`

Բաժին 4 Խումբ 2 Դաս 1 «Գյուղատնտեսություն» ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածի  գումարը համալրել «113 081 881» դրամով` «0» թիվը փոխարինել «113 081 881» թվով, «Դրամական խրախուսումներ» 4112 հոդվածի  գումարը համալրել «3 392 456»  դրամով` «0» թիվը փոխարինելով «3 392 456» թվով:

2.Բաժին 1 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածի գումարը պակասեցնել «17 000 000» դրամով` «603 259 000» թիվը փոխարինելով «586 259 000» թվով՝ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածի գումարը  ավելացնել «17 000 000» դրամով` «0» թիվը փոխարինելով   «17 000 000» թվով:

3.Բաժին 1 Խումբ 1 Դաս 1 «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծրագրի «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածի գումարը պակասեցնել «5500 000» դրամով՝ «20 0000 000» թիվը փոխարինելով «14 500 000» թվով.

Բաժին 1 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657 հոդվածի գումարը պակասեցնել «3 500 000» դրամով` «31  569 300» թիվը փոխարինելով  «28 068 300» թվով.

Վերը նշվածից ելնելով անհրաժեշ է համալրեր.

1) Բաժին 1 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի   «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածը ավելացնել «3 000 000» դրամով` «17 377 000» թիվը փոխարինելով «20 377 000» թվով, «Տեղեկատվական ծառայություններ» 4234 հոդվածը ավելացնել «300 000» դրամով`            «2 000 000» թիվը փոխարինելով «2 300 000» թվով, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածը ավելացնել «4 000 000» դրամով` «3 000 000» թիվը փոխարինելով «7 000 000» թվով, «Պարտադիր վճարներ» 4823 հոդվածը ավելացնել  «1 000 000» դրամով` «3 000 000» թիվը փոխարինելով «4 000 000» թվով.

2)Բաժին 8 Խումբ 2 Դաս 4  «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածը ավելացնել  «700 000» դրամով` «4 000 000» թիվը փոխարինելով «4 700 000» թվով:

4.Բաժին 10 Խումբ 03 Դաս 01 «Հարազատին կորցրած անձանց» ծրագրի «Հուղարկավորության նպաստներ բյուջեիջ» 4726 հոդվածի գումարը պակասեցնել   «3 500 000» դրամով` «5 000 000» թիվը փոխարինելով  «1 500 000» թվով.

Բաժին 10 Խումբ 07 Դաս 1 «Սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածի  գումարը ավելացնել «3 500 000» դրամով` «12 000 000» թիվը փոխարինելով «15 500 000» թվով:

 

 

  • Տևողություն

    15.11.2024 01.12.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 188

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: