Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
<<Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտեմ Պետրոսյան 07.03.2018 11:38:37 | Ներկայացված նախագծով առաջարկվում է ավելացնել նոր 5.1 կետ, որը թույլատրելու է մասնավորին 50 - 500մլն դրամ ներդրման պարագայում կատարել բնության հատուկ պահպանվող տարածքներում կառուցապատման աշխատանքներ: Խնդրում եմ պարզաբանել թե ինչ է նշանակում բնության հատուկ պահպանվող տարածք և արդյոք արգելանոցներում (խոսրովի անտառ, Դիլիջանի անտառ, Սևանա լճին հարող տարածք) նույնպես կարող են իրականացվել կառուցապատման աշխատանքներ? Առանց այն էլ արգելանոցի ոչ բարենպաստ պայմանները փոխարենը ավելի մեծ ջանքեր թափենք մեր բնության պահպան համար դեռ մի բան էլ աջակցելու ենք, որ եղածն էլ վերանա? Շնորհակալություն: | Պարզաբանում | Համաձայն 2006 թվականի դեկտեմբերի 16-ի <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՕ-211-Ն ՀՀ օրենքի բնության հատուկ պահպանվող տարածք է համարվում ցամաքի (ներառյալ` մակերևութային ու ստորերկրյա ջրերը և ընդերքը) և համապատասխան օդային ավազանի` սույն օրենքով առանձնացված տարածքներ և առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում, և որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ: Վերոնշյալ օրենքի 16-րդ հոդվածով ամրագրված է պետական արգելոցի պահպանության ռեժիմը: Նույն հոդվածի <<բ>> կետով սահմանվում է, որ պետական արգելոցի տարածքում արգելվում է՝ տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումը, բացառությամբ պետական արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան և այլն): Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետը (Ձեր կողմից մատնանշված 5.1 կետով լրացումը) խմբագրվել է՝ տարընթերցումից խուսափելու նպատակով: |