Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ  ԽՆԴՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի  ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն տրամադրելու պայմաններն ու կարգը հաստատելու մասի» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է « Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի  պահանջներով:

 

ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

Որոշման նախագծով սահմանվում են «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն տրամադրելու պայմաններն ու կարգը՝ համաձայն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի պահանջների:

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համապատասխան` Համայնքի ավագանին  իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն.

«Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը համայնքի ավագանու հաստատած պայմաններով և կարգով»:  
Հետևաբար աղբի հավաքման և փոխադրման թույլտվություններ համայնքի ղեկավարը կարող է տրամադրել միայն Համայնքի ավագանու սահմանված կարգով և հաստատած պայմաններով: Ավագանու  որոշման   նախագծի ընդունումն ուղղված է Համայնքում աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունների տրամադրմանիրավակարգավորմանը:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն Համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման (այդ թվում՝ ինքնուրույն) թույլտվություն ստանալու  պայմանները և կարգ

ԱԿՏԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու կարգավորելու համայնքի ղեկավարի կողմից աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները։

 

  • Տևողություն

    14.11.2024 30.11.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 269

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: