«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 02․10․2024թ․ թիվ 887-Ա որոշման հավելվածի 11-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որը բխում է ԱԺ կողմից «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) օրենքի 13-րդ հոդվածի փոփոխություններով՝ կապված միջպետական և հանչապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրի միջով անցնող հատվածների հարող տարածքներում կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Միաժամանակ, հաշվի առնելով 2404-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի 1-ին հավելվածի 18-րդ կետով նախատեսված գոտիներում կառուցապատված ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող ընդունող հանձնաժողովի կազմում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (բացառությամբ Երևան քաղաքի վարչական տարածքի), ՀՀ ներքին գործերի նախարարության, իսկ ՀՀ պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության տարածքներ տանող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտում կառուցապատումների դեպքերում՝ նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ ընդգրկելու անհրաժեշտությունը առաջարկվում է փոփոխություն կատարել նաև կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 147-րդ կետում։
Նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի կողմից 2024 թվականի օգոստոսի 2-ին և 3-ին ՀՀ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում ներկայացված ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ արձանագրության 1.8 կետի հանձնարարականի կատարումը ապահովելու նպատակով՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ճանապարհամերձ հատվածներում կառուցապատումների խիստ սահմանափակման նպատակով օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Վերջին տարիներին ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, վերանորոգման, վերակառուցման, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանում բարելավել է ճանապարհային ցանցի վիճակը։ Ուստի միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությունը և երթևեկության անընդհատությունը ապահովելու, երթևեկության մասնակիցների անվտանգության և հարմարավետության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև Հայաստանի և հարևան երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացմանն ուղղված խոստումնալից նախագծերի մեկնարկին նախապատրաստելու համար անհրաժեշտ է ապահովել նաև միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անընդհատ և ապահով երթևեկությունը.
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային տարանցիկ ներուժի ավելացման, համաշխարհային լոգիստիկ համակարգի և նոր միջազգային տրանսպորտային միջանցքների ձևավորման, բեռնափոխադրումների ծավալի, երթևեկության ինտենսիվության ավելացման և ճանապարհային ենթակառուցվածքների գրավչության բարձրացման նկատակով անհրաժեշտ է վերանայել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարող հատվածներում շենք-շինությունների կառուցապատման ներկայումս գործող կարգավորումները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից ՀՀ միջպետական (այդ թվում նաև՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի) և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարող տարածքներում՝ պաշտպանական գոտիներում և բնակավայրի միջով անցնող հատվածներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին նշված տարածքներում կառուցվող օբյեկտները չունեն կանոնակարգված մոտեցումմներ։ Հատկապես բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում կտրուկ ավելացել են հողային աշխատանքների և չկարգավորված կառույցների քանակը, ինքնակամ բացված մուտք ու ելքերի թիվը։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ շինարարական աշխատանքներ իրականացնողը թեև ունի համապատասխան շինարարության թույլտվություն, սակայն դրանք կատարվում են սահմանված կարգի խախտմամբ, կամ երբ կառուցապատման աշխատանքներն ավարտից հետո հողային պաստառը նախկին տեսքին չի բերվել։
Արձանագրվել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և հարող հատվածներում ինքնակամ առևտրային գործունեության բազմաթիվ դեպքեր։ Նշված առևտրային օբյեկտների դիմաց մշտապես նկատվում են ավտոմեքենաների և մարդկանց կուտակումներ, ինչի պատճառով միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի գոտիներից մեկը տվյալ հատվածներում դառնում է անանցանելի կամ դժվարանցանելի՝ խաթարելով բնականոն երթևեկությունը, խոչընդոտվում է երթևեկության անվտանգությունը՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը և առողջությունը։
Ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման հետ կապված առկա են նաև խնդիրներ, պայմանավորված ավտոճանապարհների կողային տեսանելիության պահանջների հետ, ճանապարհների մուտքերին և ելքերին ներկայացվող պահանջների, պաշտպանական գոտիներում հողերի նպատակային նշանակության և կառուցապատման իրականացման թույլտվություններում տեղ գտած թերությունների, ինչպես նաև ինքնակամ (անօրինական) կառուցված օբյեկտների կանոնակարգման հետ։ Նշված հատվածներում կառուցվում են նաև բնակելի տներ և զվարճանքի օբյեկտներ, որոնք գտնում ենք, որ բնակավայրերից դուրս հատվածներում պետք է բացառվի։ Բացակայում են անհրաժեշտ ճանապարհային կահավորանքը, որը ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից խնդիրներ են առաջացնում և կարող են ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված օբյեկտների զգալի ծավալի վիճակը ցույց է տալիս դրանց ցածր մակարդակը, որը նպաստում է բեռնափոխադրողների, զբոսաշրջիկների և քաղաքացիների համար ՀՀ ճանապարներով երթևեկելու ցածր գրավչությունը։
Բացի այդ ՀՀ պետական սահմանի անցման կետեր տանող ճանապարհների (անցման կետին մոտ գտնվող ճանապարհահատվածներ) և անցման կետերի շրջակայքում կատարվ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարված նախնական ուսումնասիրության համաձայն` ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Գոգավան» և «Ագարակ» անցման կետերի մաքսային հսկողության գոտուց դուրս (մաքսակետից դուրս), սակայն վերջինիս շատ մոտ գտնվող տարածքներում (անմիջապես հարևանությամբ) տեղակայված են և գործունեություն են իրականացնում տարբեր տեսակի առևտրային սուբյեկտներ (բացառությամբ «Բավրա» անցման կետի, որտեղ նման օբյեկտներ առկա չեն), որոնց տարածքները և օբյեկտները չունեն միանման տեսք, տարբեր կառուցվածքի, չափերի, գույների և ձևերի են:
Աշխարհի մի շարք երկրների և ԵԱՏՄ անդամ պետությունների փորձը ցույց է տալիս, որ ճանապարհներին հարող բնակավայրերից դուրս հատվածներում անհրաժեշտ է կանոնակարգել կառուցվող օբյեկտները՝ սահմանելով դրանց տեսակները, նկարագիրը և պահանջները։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ճանապարհների պաշտպանական գոտիներում կառուցատատման մոտեցումներն ուղղված են նշված հատվածներում սահմանափակ կառուցապատումների իրականացմանը՝ օգտագործելով հետևյալ սկզբունքները.
Կոնցեսիա՝ արագընթաց ճանապարհների երկայնքով հողատարածքները փոխանցվում են մասնավոր ներդրողներին, ոչ թե տեղական ինքնակառավարման մարմիններին․
Բազմաֆունկցիոնալություն՝ մասնագիտացված սպասարկման համալիր՝ ճանապարհային ծառայության և ճանապարհային սպասարկման օբյեկտների ամբողջության տեսքով
Մոթելներ՝ որոնք ճանապարհային սպասարկման, ներառյալ բյուջետային կացարանների հիմքերից մեկն են
Հանգստի գոտիներ՝ ֆինանսավորվում և շահագործվում են Տրանսպորտի դեպարտամենտի կողմից՝ արգելելով խոշոր մանրածախ առևտրականների գործունեությունը, տեղական ձեռներեցությանը աջակցելու նպատակով, և սովորաբար ներառում են.
- ծածկի տակ սեղաններով և նստարաններով պիկնիկի տարածքներ
- մեքենաների կայանատեղի և ծանր տրանսպորտային միջոցների գիշերակաց
- անվճար զուգարաններ
- փոքր ռեստորաններ
- և սպասարկման այլ օբյեկտներ։
Եվրապական միության երկրներ
Մոտեցումները ուղղված են հետևյալ սկզբունքների վրա.
Գազալցակայաններ՝ հաճախ ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման ծառայությունների համալիր է ստեղծվում գազալցակայանների մոտ․
Բազմաֆունկցիոնալություն՝ համալիրների ստեղծում բարձր մակարդակի հարմարություններով և ժամանցային բաղադրիչով․
Բեռնափոխադրումներ՝ հատուկ ուշադրություն է դարձվում բեռնափոխադրողների անվտանգ հանգստին, հսկվող կայանատեղիներին, ավտոլվացման կետերին, վարորդների հանգստի վայրերին և ցնցուղներին, խանութներին.
Բազմաֆունկցիոնալ ծառայությունների միջև հեռավորությունները՝
Շվեյցարիա՝ 20 – 30 կմ
Իտալիա՝ 30 – 50 կմ
Լեհաստան՝ 40 կմ
Գերմանիա՝ 40 կմ
Անգլիա՝ 50 կմ
ԵԱՏՄ երկրներ
Սպասարկման օբյեկտներ |
Ճանապարհի կարգը |
Նույնատիպ օբյեկտների միջև հեռավորությունների նորմատիվները (կմ) |
Նորմատիվ պահանջների օրինակներ |
|||
ԵԱՏՄ |
ՌՖ |
Բելառուս |
Ղազախստան |
|||
Լիցքավրման կայաններ |
IA, IБ, IB |
20-30 |
50 |
30 - 40 |
-- |
· Առևտրի տաղավարների առկայություն ավտո աքսեսուարներով, զուգարաններով, աղբամաններով · Հեռավորությունը ավտոճանապարհից >25 մ · Հզորությունը հիմնված է ինտենսիվության վրա |
II |
30-40 |
100 |
-- |
|||
III |
40-50 |
40 - 50 |
40 - 50 |
|||
IV |
50-60 |
1501 |
50 - 60 |
50 - 60 |
||
Հյուրանոց (մոթել, քելպինգ) |
IA, IБ, IB |
100-150 |
150 |
100 |
< 500 |
· Սննդի, զուգարանների, լվացքի, ցնցուղի, աղբամանների, բանկոմատների, կապի, առաջին բուժկետի առկայություն · Տարողությունը՝ ըստ ինտենսիվության, առնվազն 10 նստատեղ |
II |
< 500 |
|||||
III |
150-200 |
150 - 200 |
150 - 200 |
|||
IV |
||||||
Սննդի կետեր |
IA, IБ, IB |
20-30 |
100 |
30 - 40 |
-- |
· Ավտոկայանատեղի, զուգարանների, աղբամանների, բանկոմատի, տերմինալի առկայություն · Հզորությունը հիմնված է ինտենսիվության վրա |
II |
30-40 |
-- |
||||
III |
40-50 |
40 - 50 |
40 - 50 |
|||
IV |
50-60 |
150 |
50 - 60 |
50 - 60 |
||
Հանգստի վայրեր Մ – մեծ Փ– փոքր |
IA |
Մ 20-30 |
Մ 15-20 |
Փ 20 / Б50 |
Փ 20 / Մ50 |
· Ավտոկայանատեղի M 10-20 և B 21-50 մեքենաների համար · Բեռնատարածքներ 20-50% · Սեղանների, նստարանների, զուգարանների, աղբամանների առկայություն · Հեռավորությունը բնակավայրերից >1 կմ · Առանձնացված է բաժանարար շերտով |
IБ, IB |
Փ 30 / Б60 |
Փ 30 / Մ60 |
||||
II |
Մ 30-40 |
Փ 30 / Б60 |
Փ 30 / Մ60 |
|||
III |
Փ 30-40 |
Փ 25-30 |
Փ 50 / Б70 |
Փ 50 / Մ70 |
||
IV |
Փ 40-50 |
Փ 45-55 |
-- |
-- |
||
Տեխնիկական սպասարկման կայան |
IA, IБ, IB |
60-100 |
150 |
80 |
-- |
· Նվազագույն ծառայությունների քանակը ներառում է ընդհանուր դիագնոստիկա և վերանորոգում, անվադողերի տեղադրում, լվացում · Հզորությունը հիմնված է ինտենսիվության վրա |
II |
-- |
|||||
III |
100-150 |
150 |
150 |
|||
IV |
150-250 |
250 |
250 |
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջը՝ (այն է «նորմատիվ իրավական ակտով հաստատվող կանոնները, կանոնադրությունները, կարգերը, ցանկերը, աղյուսակները և այլն ամրագրվում են (կամ ձևակերպվում են) նորմատիվ իրավական ակտի անբաժանելի մաս համարվող հավելվածների ձևով) առաջարկվում է Որոշումը շարադրել նոր խմբագրությամբ:
Որոշման նախագծով առաջարկվում է.
- համայնքի ղեկավարի կողմից ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ կառուցապատման առաջարկության համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի փաթեթում ներառված իրավիճակային հատակագծում նախատեսել ինժեներական հաղորդակցուղիների առկայության վերաբերյալ տվյալներ, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների եզրից հաշված կառուցվող օբյեկտների հեռավորությունը, տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը դեպի կառուցվող օբյեկտների, ինչպես նաև օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների կայանատեղերի կազմակերպման և ճանապարհի եզրից դրանց հեռավորության վերաբերյալ տեղեկատվության ներկայացում․
- սահմանել իրավիճակային հատակագծում հողամասի և նախատեսվող օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածի(ների) երթևեկության կազմակերպման սխեմաի ներկայացման պահանջ․
- քաղաքաշինական գործունեության օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման համար տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներով ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումը կառուցապատողի միջոցներով իրականանցնելու պահանջ․
- սահմանել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցվող օբյեկտների տեսակները․
- գործող որոշման 1-ին կետով նախատեսված տարածքներում մինչև սույն որոշման կառուցապատման առաջարկությունների փաստաթղթղերի կազմելը համայնքի ղեկավարի կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և օրենքով նախատեսված պետական կառավարման այլ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելու պահանջը․
- սահմանել, որ ճանապարհյին հարող տարածքներում կառուցապատման արդյունքում անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումը իրականացվում է կառուցապատողի միջոցների հաշվին։ Կահավորանքի հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ ներքին գործերի նախարարության հետ:
- սահմանել, ՀՀ պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության տարածքներ տանող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (ճանապարհահատվածների) պաշտպանական գոտում կառուցապատման առաջարկությունները վերը նշված պետական մարմիններից բացի անհրաժեշտ է համաձայնեցնել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ․
- սահմանել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում այն օբյեկտների ցանկը որոնք կթույլատրվի կառուցել, այդ թվում՝ դրանց նկարագիրը, առանձնահատկությունները և ներկայացվող պահանջները։
Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է որոշման N 1 հավելվածի 147-րդ կետում կատարել լրացում՝ սահմանելով, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրով անցնող հատվածներում կառուցապատված ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (բացառությամբ Երևան քաղաքի վարչական տարածքի), Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության տարածքներ տանող միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտում կառուցապատումների դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։
4․ Ակնկալվող արդյունքները.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող հիմնական արդյունքն է՝ ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հստակեցնել և կանոնակարգել բնակավայրից դուրս գտնվող տարածքներում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին հարող հատվածներում օբյեկտների կառուցապատման գործընթացը։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
- 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Քննարկվել է
13.11.2024 - 04.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն, Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 648
Տպել