«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշմամբ հաստատված է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը, որի համաձայն ներկայումս ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն չի պահանջվում արբանյակային կապի գլոբալ համակարգերի շարժական երկրային բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործման համար։
Մինչդեռ, ամրակցված երկրային բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործմանն առնչվող կարգավորումներ (թույլտվության անհրաժեշտության կամ թույլտվություն չպահանջվելու) օրենսդրությամբ նախատեսված չեն, նկատի ունենալով նման տեխնոլոգիաների ծառայությունների (օրինակ, ՍփեյսԻքս/Սթարլինկ և այլն) նոր կիրառությունը, ՀՀ տարածքում նման ծառայություններ մատուցելու առնչությամբ նախկինում հետաքրքրությունների և հարցումների բացակայությունը։
Այս կապակցությամբ, ելնելով ռադիոհաճախականությունների ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման ապահովման, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների և ցանցերի ոլորտում մրցակցության ապահովման նկատառումներից նկատառումներից՝ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշումը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պահանջ սահմանել արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի (օրինակ, ՍփեյսԻքս/Սթարլինկ և այլն) համար, ինչպես նաև ամրագրել կարգավորումներ, որոնց համաձայն՝ ամրակցված, շարժական, արբանյակային կապի երկրային բաժանորդային կայանները (տերմինալները) ՀՀ տարածքում կարող են օգտագործվել միայն այն պարագայում, եթե տվյալ բաժանորդային կայանների (տերմինալների) միջոցով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձն ունի հանձնաժողովի կողմից տրամադրված՝ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի համար ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն։
Տվյալ թույլտվության գործողության ժամկետը նախատեսվում է սահմանել առավելագույնը 3 տարի, իսկ թույլտվության տրամադրման ընթացակարգում ներառել դրա տրամադրումն ազգային անվտանգության շահերի տեսանկյունից գնահատելու և դրանով պայմանավորված, անհրաժեշտության դեպքում, թույլտվությամբ լրացուցիչ պայմաններ սահմանելու կարգավորումներ։
Նկատի ունենալով շարժական երկրային բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման նպատակով ռադիոհաճախականությունների առանց թույլտվության օգտագործման առկա կարգավորումներով պայմանավորված, ներկայումս ՀՀ տարածքում օգտագործվող շարժական երկրային բաժանորդային կայանների (տերմինալների) առկայությունը, նախատեսվում է դրանց օգտագործման համար սահմանել անցումային ժամկետ՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի ռադիոհաճախականությունների ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման ապահովմանը, նոր տեխնոլոգիաների կիրառությամբ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և ծառայությունների հասանելիության հնարավորություների ստեղծմանը։
-
Տևողություն
13.11.2024 29.11.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 330
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: