ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27֊Ի N 1691֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27֊Ի N 1691֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33֊րդ հոդվածը և 34֊րդ հոդվածի 1֊ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27֊ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29֊ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19֊ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
1) որոշման 9֊րդ կետի 3֊րդ ենթակետի ժ․ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ժ․ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարների պաշտոններ զբաղեցնող,»․
2) որոշման 9֊րդ կետի 3֊րդ ենթակետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ ժա․ պարբերությամբ՝
«ժա․ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վրա։»։
2) որոշման N 1 հավելվածի 2֊րդ կետի 5֊րդ ենթակետի ա․ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
|
-
Տևողություն
11.11.2024 26.11.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Արտաքին հետախուզության ծառայություն
Դիտումներ` 439
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: