«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1485-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ փոփոխություն ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակում ապահովագրավճարի սուբսիդավորման մասով ծրագրին մասնակից ապահովագրական ընկերության հանդեպ պարտավորությունը կատարելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Ծրագիրը 2019 թվականի աշնանը մեկնարկել է երկու մշակաբույսի ապահովագրությամբ։ 2023 թվականին ապահովագրվել են մեկ տասնյակից ավել մշակաբույսեր՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկուտ և հրդեհ ռիսկերից։ 2023 թվականին ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 10192 ապահովագրության պայմանագիր՝ 11662 հա ընդհանուր մակերեսով տարածքի համար, համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 1․8 մլրդ ՀՀ դրամ։ ԳԱԱԳ-ի կողմից ներկայացված տվյալների համաձայն 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 22 մլն դրամ, կնքվել է 27 ապահովագրական պայմանագիր, ապահովագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 247 հա։
Ծրագրի շրջանակում իրականացվում է ապահովագրավճարի 50-60%-ի չափով սուբսիդավորում։ Ապահովագրավճարի սուբսիդավորումը իրականացվում է Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (այսուհետ՝ KfW) և ՀՀ կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին՝ 50:50 համամասնությամբ (pari passu):
Ներկայումս խնդիրներ են առաջացել ծրագրին մասնակից ապահովագրական ընկերությանը ապահովագրավճարի սուբսիդավորման համար վճարվելիք 5,5 մլն դրամ դրամաշնորհային մասը KfW-ի կողմից չվճարելու հետ կապված։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով նպատակ է դրվել առաջիկա 5 տարիներին ներդնել գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը, ընդլայնել ապահովագրվող ռիսկերի ցանկը, աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը, ստեղծել նախադրյալներ կենդանիների ապահովագրության ներդրման համար։ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Դիվերսիֆիկացում և ռիսկերի կառավարում» սկզբունքում և «Բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը» առաջնահերթությունում կարևորվում է ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումը։
Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակն է ծրագրին մասնակից ապահովագրական ընկերության հանդեպ պարտավորության կատարումը։
2024 թվականին ծրագրի շրջանակում KfW-ի կողմից չի տրամադրվել ապահովագրավճարի սուբսիդավորման գումարի 5.5 մլն դրամի չափով դրամաշնորհային մասը, քանի որ համաձայն KfW-ի կողմից ներկայացված գրության՝ առկա են պատժամիջոցներ ծրագրին մասնակից ապահովագրական ընկերության նկատմամբ։
Հաշվի առնելով վերոնշյալը, նախագծով առաջարկվում է միայն 2024 թվականի համար ապահովագրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին վճարել ապահովագրավճարի սուբսիդավորման գումարի 5.5 մլն դրամի չափով դրամաշնորհային մասը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա մարել ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերության հանդեպ պարտավորությունները։
-
Տևողություն
08.11.2024 23.11.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 763
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: