Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱ-ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱ­ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  2017/2018  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ  ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ  ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ  ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

 

Իրավական ակտի հիմնավորումը

1.      

Անհրաժեշտություն

 

Նախագիծն ընդունվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան: 

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2010/2011 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար)  մագիստրատուրայի ընդունելության համակարգին հատկացվել է ____ տեղ /այդ թվում` առանց տարկետման իրավունքի 1184, տարկետման իրավունքով` 359, ինչպես նաև 170 տեղ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի)` տարկետման իրավունքով : Այսպիսով տարկետման իրավունքով տեղերի թիվը 529 է, որը 160 տեղով պակաս է 2008/2009 ուստարում հատկացված տեղերի թվաքանակից : Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ տարկետման իրավունքով ընդունվածների մի մասը կլինեն աղջիկներ և զինվորական ծառայությունից տարկետման խնդիր կունենան միայն տղաները : 2004/2005 ուսումնական տարվանից ՀՀ պետական բուհերը ընդունելությունը կատարեցին բակալավրի կրթական ծրագրով (հիմնականում 4 տարի տևողությամբ) :

Ելնելով վերոհիշյալից և պահպանելով գոյություն ունեցող համամասնությունը

2.     

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների գծով ընդունելությունն իրականացվել էր անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով և շրջանավարտներին շնորհված աստիճանը համարժեք է մագիստրոսի աստիճանին:

Ելնելով վերոգրյալից 2017/2018 ուսումնական տարվանից Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանին մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղեր չեն հատկացվելու, այդ իսկ պատճառով նախատեսվում է մագիստրոսի կրթական ծրագրի ընդունելության տեղերից 40-ը հատկացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի ընդունելությանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտ է ներկայացրել ԵՊՀ «Արևելագիտություն /թյուրքագիտություն/» մասնագիտության նպատակային ուսուցման 5 տեղ հատկացնելու համար:

Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելացել են միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 15-ի N 1295-Ն որոշումը նախատեսվում է «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար հատկացնել առանձին ընդունելության տեղեր (2017/2018 ուսումնական տարվա համար նախատեսվում է հատկացնել 13 տեղ):

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտ է ներկայացրել ՀՀ պետական բուհերում նպատակային ուսուցման լրացուցիչ 56 տեղ հատկացնելնելու համար:

«Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար հատկացվող 13 և ՀՀ ՊՆ նպատակային ընդունելության համար հատկացվող 56 տեղերում ընդունելության անհրաժեշտ ծախսերը  կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով 09.04.01 02 «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրման» և 09.04.01 03 «Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսած միջոցների հաշվին:

3.     

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

Աջակցել Հանրապետության տնտեսության զարգացման կարիքներին համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին: Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են՝  պետության տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը, ռազմական, իրավական, մշակութային, ագրոնոմիական և այլ ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով համալրելը, կադրային կազմի վերաարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը:

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում բարձրագույն կրթությամբ  մասնագետների պատրաստումը, սոցիալապես անապահով դիմորդներին անվճար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ընձեռումը, նպատակային ուսուցման տեղեր հատկացնելու միջոցով բարձր լեռնային, սահմանամերձ շրջաններ բարձրագույն կրթությամբ մասնագետների գործուղումը:

5.     

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված գերատեսչությունները ինստիտուտներն ու անձինք

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ

Հայ-ռուսական համալսարան

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ

Եվրոպական կրթական տարածա­շրջանային ակադեմիա հիմնադրամ

Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամ

Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ

6.    

Ակնկալվող արդյունքը

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2017/2018 ուստարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ շուրջ 2624 տեղ, որից 137–ը ՀՀ պետական բյուջեից առանց լրացուցիչ ֆինան­սավորման:

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱ­ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ  ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ  ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

           

Ներկայացվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱ­ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  2017/2018  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ  ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ  ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱ­ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ  ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ  ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ  ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

          Ներկայացվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱ­ՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ  ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՎՃԱՐՈՎԻ) ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ  ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»    ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:

Բակալավրի կրթական ծրագրով ընդունելության անհրաժեշտ ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2017թ. Պետական բյուջեի «Բարձրագույն մասնագիտական կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

 

  • Քննարկվել է

    28.02.2017 - 20.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11284

Տպել