Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

­­­­­<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ  2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

­­­­­

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է <Շինարարական աշխատանքների գնագոյացման նախահաշվային նորմերն ու դրանց կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N879-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման/ընդունման և <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով ՀՀ կառավարությանը վերապահված իրավասությունների ապահովման անհրաժեշտությամբ:  

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս զուգահեռաբար գործում են նույնաբովանդակ 2 իրավական ակտեր, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի <Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին> N879-Ն որոշումը և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի <Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին> N41-Ն հրամանը:

Ակնհայտ է, որ նշվածը հակասում է <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի հիմնական դրույթներին, ինչը բացառելու համար Կոմիտեն նախաձեռնել է նույնաբովանդակ իրավական ակտերից մեկի՝ տվյալ պարագայում տարիների վաղեմություն և ավելի նվազ  իրավաբանական ուժ ունեցող ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի <Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին> N41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախագծի մշակում:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման նպատակն է՝ կիրառել  նույնաբովանդակ, սակայն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող և ներկայումս արդիականացված  նորմատիվ իրավական ակտ, որը կհաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Քաղաքաշինության մասին» օրենք

Հոդված 10, 1-ին կետի 10-րդ ենթակետ

Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում մշակում է շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը, հաստատում է գնագոյացման նախահաշվային նորմերը և դրանց կիրառման կարգերը:

 

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է նույնաբովանդակ , սակայն տարբեր իրավաբանական ուժ ունեցող ակտերից մեկի՝ ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտի բացառում:

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ  2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության  քաղաքաշինության   նախարարի  2008 թվականի հունիսի 16-ի N41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում:

«Հայաստանի Հանրապետության  քաղաքաշինության   նախարարի  2008 թվականի հունիսի 16-ի N41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:

«Հայաստանի Հանրապետության  քաղաքաշինության   նախարարի  2008 թվականի հունիսի 16-ի N41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

  • Տևողություն

    06.11.2024 21.11.2024
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 130

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: