Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

—–––––––––– 2024 թվականի N         - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 842-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
  • որոշման վերնագիրը, 1-ին կետը, 2-րդ կետի 1-ին ենթակետը, հավելվածի վերնագիրը, հավելվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ և 23-րդ կետերը «սահմանամերձ» բառից հետո լրացնել «և առանձին» բառով.
  • հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը «գ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ՝

«դ. առանձին բնակավայրերի դեպքում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ՝ 13 տարին չլրացած երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնք ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված չեն եղել Երևան քաղաքում.».

  • հավելվածի 3-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով՝

«5) առանձին բնակավայր՝ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայր։».

  • հավելվածի 11.2-րդ կետը «շահառուները» բառից հետո լրացնել «(ամուսիններից առնվազն մեկը)» բառերով.
  • հավելվածի 24-րդ կետում «2000» թիվը փոխարինել «2400» թվով։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1562-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
  • որոշման վերնագիրը, որոշման 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, N 1 հավելվածի վերնագիրը, N 1 հավելվածի 1-ին կետը, 2-րդ կետի 1-ին ենթակետը, N 2 հավելվածի վերնագիրը, N 2 հավելվածի 1-ին կետը, 2-րդ կետի 1-ին ենթակետը, 3-րդ ենթակետը, N 1 ձևի վերնագիրը «սահմանամերձ» բառից հետո լրացնել «և առանձին» բառով.
  • N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը և N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը «գյուղական» բառից հետո լրացնել «և առանձին» բառով.
  • N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը և N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը «գ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ՝

«դ. առանձին բնակավայրերի դեպքում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ՝ 13 տարին չլրացած երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնք ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված չեն եղել Երևան քաղաքում.».

  • N 1 հավելվածի 2-րդ կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով՝

«10) առանձին բնակավայր՝ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայր։».

  • N 2 հավելվածի 2-րդ կետը 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով՝

«8) առանձին բնակավայր՝ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայր։»։

  1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված փոփոխությունը՝ շահառուների թվի հավելումը տարածվում է բացառապես՝
  • 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած շահառուների վրա.
  • Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար և Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների վրա։ Ընդ որում, նշված 5 բնակավայրերից յուրաքանչյուրի համար նախատեսվում է աջակցություն տրամադրել մինչև 50 շահառուի։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Քննարկվել է

    05.11.2024 - 20.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 632

Տպել

Առաջարկներ`

Գառնիկ

13.11.2024

Մի բան էլ ավելացնեմ, հուլիսի 20 ին հրաման եք իջեցնում բանկերին, որ ծրագիրը դադարեցվում է, դիմումներ մի ընդունեք ու չեք հրապարակում, հրապարակում եք ամսի 27 ին ու հիմա ասում եք մինչև օգոստոսի 1 ով դիմել է նա կարող է օգտվել, երբ սահմանափակումները մտցնում էիք տարիքային շեմ եվ այլն այդ ժամանակ էլ ասեիք ժողովրդ վերջ էլ չենք ընդունելու, փակում ենք ոչ թե ժողովրդի լեզվով ասած վերջի պահին հագցնեք

Տիգրան Ղազարյան

12.11.2024

Հարգելի նախագծի հեղինակ առաջարկում եմ ծրագիրը բացի 5 բնակավայրերում կասեցնելու փոխարեն սահմանել շատ խիստ պահանջներ։ Ստեղծել հնարավորություն սահմանամերձ բոլոր համայնքներում նորաստեղծ, երիտասարդ ընտանիքներին օգտվել ծրագրից երկարաժամկետ բնակվելու պայմանով այլ ոչ թե "Դաչա" սարքելու նպատակով, ուժի մեջ մտցնել 2024թ-ի օգոստոսի 1-ից սահմանված սահմանափակումները, քանի որ քվոտաների լրանալու պատճառով սահմանափակումները այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Ստուգել դիմող ամուսինները և նրանց ծնողները քանի անշարժ գույքի սեփականատեր են հանդիսանում ու չտրամադրել նրանց ովքեր ունեն մեկից ավելի անշարժ գույք։ Սահմանել մինիմալ հստակ ժամկետներ պարտադիր բնակվելու վերաբերյալ, ծրագիրը շարունակել մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիս, քանի որ շատ երիտասարդ ընտանիքներ որոնք չունեն բնակելի տուն սկսել են հողի ձեռք բերման գործընթաց, որը իրենից ներառում է հավելյալ ծախսեր համոզված լինելով, որ ծրագրի գործելու համար սահմանված է հստակ ժամկետ` 2025թ.-ի դեկտեմբեր ամիս!!! Ստեղծել մեխանիզմ առողջ մրցակցության համար, այլ ոչ թէ թողնել բանկերի աշխատակիցների քմահաճույքին թէ ում տրամադրել վարկ իսկ ում չէ։ Ստեղծել արտոնյալ պայմաններ այն ամուսինների համար որոնցից գոնե մեկը հանդիսանում է զինծառայող և բնակվում է սահմանամերձ բնակավայրում։ Շնորհակալություն:

Գառնիկ

11.11.2024

Իմ կարծիքով պետք է նախարարությունը այս հարցում ընդառաջի օգոստոսի 1 փոխի հոկտեմբերի 1 և տեղեկացնի որ այլևս նոր դիմումներ չենք ընդունելու, որովհետև ներկա պահին նույնիսկ մարդիկ հողեր են գնում դիմում են շին թույլտվության, և տեղյակ չեն ոչ մի բանից, որ տեսանկյունից նայենք քաղաքացուն կանգնացնում եք փաստի առաջ ու պատճառում մեծ ֆինանսական վնաս, այ դեմից որ դիմելիությունը քիչ է եղել այսենց բաներից են մարդիկ վախեցել, որոնցից մեկը ես եմ, այս հաշվով պետությունը վերածվում է ոչ վստահելի գործընկերոջ,

Տեսնել ավելին