«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1442-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) 2024 թվականի սեպտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքներով, որով քննարկվել և հավանության է արժանացել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելու վերաբերյալ հարցը։
- Կարգավորման նպատակը
Ներկայումս Հայաստանի Հանրապետության անունից Հիմնադրամում հանդես գալու իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը: Նախագծային կարգավորումներով նախատեսվում է այդ իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը՝ հիմք ընդունելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության անունից Հիմնադրամում հանդես գալու իրավասությունը կվերապահվի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը՝ հիմք ընդունելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքները։
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
05.11.2024 - 20.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 392
Տպել