Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կանանց աջակցման կենտրոն 12.03.2018 17:56:32 Առաջարկում ենք, որ հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվելու մասին ծանուցումը ուղարկվի էլ. հասցեով: Խորհրդի նիստերի արձանագրությունները նույնպես առաջարկում ենք ուղարկել նիստի մասնակիցներին էլ. փոստի միջոցով: Կանանց աջակցման կենտրոն ՀԿ Ընդունվել է մասնակի՝ հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվելու մասին էլեկտրոնային հասցեով ծանուցումը նախատեսված է նախագծի 24-րդ կետով, իսկ Խորհրդի նիստերի արձանագրությունները նիստի մասնակիցներին կուղարկվի էլեկտրոնային փոստի միջոցով: